Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Դեկտեմբերի 31
30.12.2017, 18:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դժվարությունների հանդիպել չեք ուզենա և հենց այդ պատճառով էլ կհաջողվի խուսափել դրանցից: Օրը հեշտ ու հաճելի կլինի նրանց համար, ովքեր որոշեն կարևոր ու պատասխանատու գործով զբաղվել: Հանգստանալ ցանկացող Խոյերն էլ հիանալի ժամանակ կանցկացնեն: Արագ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, հատկապես հեշտ կլինի կանանց հետ:

Կարող եք գնումներ անել: Դրանք հաջող կլինեն, նույնիսկ եթե արագ որոշումներ ընդունեք: Կարող եք վստահել ներքին ձայնին: Չեն բացառվում անսպասելի այցերն ու անակնկալները: Հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնք ժամանակին թանկ էին ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Քիչ աշխատեք: Առաջին հերթին՝ այսօր դա ձեզ մոտ այնքան էլ լավ չի ստացվի, և երկրորդ՝ սովորականից արագ կհոգնեք: Այնպես որ՝ օրն այնպես պլանավորեք, որ ուժասպառ չլինեք, իսկ օգտակար գործեր անելիս դադարներ վերցրեք:

Շատ հաճելի կլինեն հին ընկերների ու ծանոթների հետ շփումները, որոնց վաղուց չեք տեսել: Իրար ասելու շատ բան կունենաք: Չեն բացառվում անսպասելի առաջարկները, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Հաճելի անակնկալներ շատ կլինեն, բայց իսկապես գոհ կլինեք միայն այն ժամանակ, երբ կարողանաք ուրախացնել մտերիմ մարդուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Երևակայեք, ստեղծագործեք, փորձարկումներ արեք, ոչ ստանդարտ որոշումներ փնտրեք: Այս ամենի համար օրը շատ հարմար է: Սովորական ու միապաղաղ գործերն այսօր հոգնեցուցիչ ու ձանձրալի կթվան, սակայն, միևնույն է, դրանցից էլ լավ գլուխ կհանեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ շատ բան ձեր կյանքում դեպի լավը կփոխվի:

Այսօր ինտուիցիան սուր կլինի, և այն կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, կանխատեսել, թե ինչպես կզարգանան մոտ ապագայի իրադարձությունները: Շատ ծանոթների հաճելիորեն կզարմացնի ձեր կանխատեսումների ճշգրտությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատի հետ հեշտությամբ լեզու կգտնեք: Այսօր դա շատ կարևոր է, քանի որ ամենատարբեր մարդկանց հետ եք շփվելու: Կկռահեք բոլորի ցանկությունները, կհաշտեցնեք վիճողներին, մտերիմների հետ կարող եք քննարկել կարևոր հարցերը:

Հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն: Իրեր կգնեք, որոնց մասին վաղուց էիք երազում: Հեռվից հաճելի նորությունները կբարձրացնեն տրամադրությունը: Նկատի առեք, որ չի բացառվում այսօր ոտքի վրա փոխեք պլանները: Ինչքան քիչ անհանգստանաք այդ առթիվ, այնքան ավելի լավ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լավ գաղափարներ կունենաք: Հին սխալներն ուղղելու, շատ ուժեր խլած աշխատանքը ավարտին հասցնելու հնարավորություն կունենաք: Ակտիվ ու վճռական կլինեք, կարող եք շատ օգտակար բան անել ինչպես ձեր, այնպես էլ ուրիշների համար: Հոգնածությունից կարող եք չվախենալ: Հիանալի մարզավիճակում կլինեք, չեք հոգնի նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության դեպքում:

Այսօր ձեր մասին կարող եք հիշեցնել հին ծանոթներին, հանդիպել մարդկանց, որոնց կարոտել էիք: Կկարողանաք հարթել այն հարաբերությունները, որոնք ժամանակին լարված են եղել, վերջ կդնեք տարաձայնություններին ու վեճերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Չնայած որոշակի դժվարություններին՝ հիանալի տրամադրություն կունենաք, կկարողանաք ուրախացնել նաև մյուսներին: Հեշտությամբ կծանոթանաք մարդկանց հետ ու դուր կգաք նրանց: Հետաքրքիր է, որ պատահական, ոտքի վրա արված զրույցը կարող է սիրային պատմության կամ արդյունավետ համագործակցության սկիզբ դառնալ:

Օրը հարմար է գումարի հետ կապված կարևոր հարցերը լուծելու համար: Օրինակ՝ որոշ Կույսեր կհասկանան, թե ինչպես շահավետ օգտագործեն եղած գումարը: Մտերիմները հնարավոր է դիմեն ձեզ խնդրանքով: Աշխատեք չմերժել նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ոչ այնքան հագեցած, բայց հաճելի օր է: Տրամադրությունը լավը կլինի հենց առավոտից, կգտնեք դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու ձևը: Դժվար ու հոգնեցուցիչ չի լինի ֆիզիկական աշխատանքը, սպասվածից ավելին կհասցնեք անել:

Կարող եք ուղևորությունների մեկնել: Դրանք հաջող կանցնեն ու ժամանակատար չեն լինի: Շատ Կշեռքների օրը սիրային անակնկալներ կբերի: Հավանական են անսպասելի այցեր: Հյուրերը երկար կմնան, և դա կուրախացնի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բան պետք է անեք, լուծեք կարևոր հարցերը: Հաճախ ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը, շրջապատն էլ ձեզ կդիմի օգնության խնդրանքով ու խորհուրդներով: Հետաքրքիր ու օգտակար զրույցներ,անսպասելի ծանոթություններ են սպասվում: Չի բացառվում լուրջ հարաբերությունների սկիզբը:

Աշխատեք չհոգնել: Ինչքան հաճախ օրվա ընթացքում հանգստի դադարներ վերցնեք, այնքան լավ ձեզ կզգաք երեկոյան: Չեն բացառվում անակնկալները, անսպասելի հանդիպումներն ու զարմանալի զուգադիպությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վստահ եք, որ կարող եք ինչի ասես հասնել, և դա համարյա ճիշտ կլինի: Սակայն ամեն ինչ ինքնուրույն անել չի հաջողվի, այնպես որ՝ մի հրաժարվեք օգնությունից, որը ծանոթները կառաջարկեն: Հնարավոր են տարաձայնություններ, բայց հումորի օգնությամբ կկարողանաք հարթել սուր անկյունները: Ինքներդ ձեզ շատ լուրջ չեք վերաբերվի, և դա դուր կգա շրջապատին:

Զգույշ եղեք գումարի հետ, շատ մի ծախսեք, կասկածելի գործարքներ մի կնքեք: Արագ հարստանալու փորձերը հաջող չեն լինի: Իսկ ահա ոչ մեծ գնումներ կարող եք անել: Դրանցից գոհ կմնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հետաքրքիր հանդիպումներով լի կլինի: Այն շատ հարմար է բազմամարդ միջոցառումներին մասնակցելու համար: Հավանական են հաճելի ծանոթություններ, չի բացառվում սիրավեպը: Հարաբերություններն արագ կզարգանան:

Գործնական ակտիվությունը ցածր կլինի: Նույնիսկ օգտակար գործ ստանձնելը բարդ կլինի, իսկ սկսածն ավարտին հասցնելը՝ առավել ևս: Սակայն հոգ չէ: Ոչ ոք ձեզանից հերոսություններ ու գլխապտույտ հաջողություններ չի սպասի: Միակ բանը, որին պետք է լուրջ վերաբերվեք, ձեր խոստումներն են: Դրանք անպայման պետք է կատարեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ցերեկը անհանգստանալու եք: Շատ բան եք պլանավորել անել, իսկ ամեն ինչ հասցնելու համար պետք է շտապեք: Կարող են հուսախաբ անել այն մարդիկ, որոնք խոստացել էին օգնել: Լավ է հույս դնեք միայն ձեզ վրա: Այդպես կկարողանաք խուսափել հիասթափությունից: Ժամ առ ժամ դժվարությունները կքչանան, իսկ տրամադրությունը կլավանա:

Հնարավոր են չպլանավորված հանդիպումներ, անսպասելի հրավերներ: Ժամանակ կանցկացնեք այն մարդկանց հետ, որոնք ձեզ համար շատ թանկ են: Չեն բացառվում անսպասելի սիրային խոստովանությունները: Դրանք ձեզ շատ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը համեմատաբար հանգիստ կանցնի: Առավոտյան մանր խնդիրներ կարող են առաջ գալ, բայց դրանք ձեզ չեն վշտացնի: Միանգամից պարզ կլինի, որ շուտով ամեն ինչ ինքն իրեն կհարթվի, պետք է միայն սպասեք: Խառնաշփոթը չի նյարդայնացնի, չի խանգարի անել այն, ինչ մտածել եք:

Հաջող օր է փորձարկումներ անելու, ինչ-որ նոր բան փորձելու, ավանդույթները խախտելու համար: Տրամադրությունը կբարձրացնեն զբոսանքներն ու ուղևորությունները: Մի հրաժարվեք անսպասելի առաջարկներից: Դրանք խոշոր դրական փոփոխությունների սկիզբ կդնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



куда можно вкладывать небольшие деньги

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 437 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES