Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Դեկտեմբերի 20
19.12.2017, 18:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը կարող է ամենահաճելի ձևով չսկսվել: Առավոտյան հնարավոր են թյուրիմացություններ, ինչ-որ անհաջող զուգադիպություններ, ցավալի պատահարներ: Սակայն այս ամենը չպետք է ստիպի ձեզ փչացնել տրամադրությունն ու հրաժարվել մտածածից: Իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, շատ գործերում էլ հաջողությունների կհասնեք:

Մտերիմների աջակցության կարիքը կունենաք: Վատ մի զգացեք դիմել նրանց խնդրանքներով: Նրանք չեն մերժի ձեզ: Միասին կհաջողվի լուծել ընտանեկան խնդիրներն ու հարցերը, որոնք առաջ հանգիստ չէին տալիս ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առավոտը խոստումնալից կլինի: Արագ գործեք ու գործերում նշանակալի առաջընթացի կհասնեք, կկարողանաք լուծել կարևոր աշխատանքային հարցերը: Կհաջողվի որոշակիություն մտցնել ապագայի պլանների մեջ ու գտնել մարդկանց, որոնք կօգնեն կյանքի կոչել մտածածը: Այս հատվածում իրադարձությունները արագ կզարգանան, և դա ձեր սրտով կլինի:

Ավելի ուշ հանգիստ ժամանակահատված կգա: Այն շատ հարմար կլինի սկսած գործերն ավարտին հասցնելու, կարգուկանոն հաստատելու համար: Մտերիմների հետ ինչ-որ կարևոր բանի մասին զրուցելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բավականին հանգիստ կանցնի: Հուզումների ու տագնապների պատճառներ չեն լինի: Լավ գլուխ կհանեք նոր խնդիրներից, արագ կսովորեք ու կյուրացնեք լավ գաղափարները: Գործնական բանակցությունները արդյունավետ կանցնեն, կկարողանաք նոր գործընկերներ գտնել, պայմանավորվել համատեղ աշխատանքի մասին:

Հնարավոր է՝ գործնական ակտիվությունը ուզածի նման բարձր չլինի ու չհասցնեք անել այն, ինչ պլանավորել էիք: Սակայն հոգ չէ: Օրը շատ հարմար է հանգստի համար, արագ կվերականգնեք ուժերն ու շուտով բաց թողածը կլրացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին արժե կենտրոնանալ աշխատանքի կամ ինչ-որ օգտակար գործերի վրա: Ինչքան շատ արագ լուծում պահանջող խնդիրներ առաջ գան, այնքան հեշտ կլինի լավ տրամադրությունը պահպանելն ու դատարկ բաների պատճառով չհուզվելը: Մտերիմները իրենց ձեր ուզածի նման չեն պահի: Աշխատեք դրա պատճառով չբարկանալ:

Օրվա երկրորդ կեսին ստիպված եք լինելու լուծել ուրիշների խնդիրները: Կնյարդայնանաք, որ դրա վրա ժամանակ եք վատնում: Փորձեք սառնասրտություն պահպանել: Հույզերի ազդեցության տակ մեծ է սխալներ անելու հավանականությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը նյարդային ու լարված կլինի: Այս հատվածում հեշտ է նույնիսկ ամենախաղաղասեր մարդու հետ վիճելը: Կնյարդայնանաք դատարկ բաների պատճառով ու նույնիսկ չեք էլ փորձի կառավարել հույզերը: Նույնիսկ հասարակ աշխատանքային հարցերի քննարկումը փոխադարձ պահանջների ու նկատողությունների կարող է վերածվել, եթե ժամանակին չկառավարեք ձեզ:

Աստիճանաբար հուզվելու պատճառները կնվազեն ու դրա փոխարեն ուրախության առիթներ կունենաք: Հնարավոր են անսպասելի նորություններ, հրավերներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Կարող եք ուղևորությունների մեկնել: Դրանք հաջող կանցնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին շատ հարցեր զարմանալիորեն արագ կլուծվեն: Օգտվեք աստղերի աջակցությունից կարևոր մասնագիտական խնդիրներից գլուխ հանելու համար: Ղեկավարության հետ կարող եք զրուցել ձեր կարիերայի զարգացման մասին: Չի բացառվում, որ ձեր առջև գրավիչ հեռանկարներ բացվեն:

Ավելի ուշ կգա հանգստանալու ժամանակը: Գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի, հաճախ սխալներ կանեք: Մի հրաժարվեք օգնությունից: Այն ավելորդ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հիանալի է գործերն ավարտին հասցնելու համար: Ճիշտ կգնահատեք ձեր արարքները, կհասկանաք՝ որտեղ եք սխալներ գործել և որտեղ եք ճիշտ վարվել: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, ուրախ կլինեք շփվել նրանց հետ:

Օրվա երկրորդ կեսը տարաձայնություններ ու վեճեր կբերի, հաճախ՝ շատ լուրջ: Տհաճությամբ զիջումների կգնաք: Մարդիկ, ովքեր սովոր են ձեր ուրախ ու հաշտ բնավորությանը, տհաճ կերպով կզարմանան: Ամենից սուր անկյունները կկարողանաք հարթել, բայց ինչ-որ վիրավորանքներ ու փոխադարձ դժգոհություն երկար ժամանակ դեռ կմնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող օր է: Սակայն հաճախ հաջողությունների կհասնեք ոչ թե սեփական ջանքերի, գիտելիքների ու կարողությունների, այլ այն մարդկանց շնորհիվ, որոնք չգիտես ինչու աջակցում են ձեզ: Մի մոռացեք շնորհակալություն հայտնել ձեր օգնականներին, հատկապես, եթե նրանք ազդեցիկ են ու կարևոր դիրք են զբաղեցնում:

Պետք չէ իրադարձությունների բարեհաջող ընթացքին սպասել: Եթե գիտեք, թե ինչի եք ուզում հասնել, գործեք և ժամանակը զուր մի վատնեք: Վճռականությունը կօգնի մրցակիցներին հետևում թողնել: Եվ աշխատանքի մեջ, և անձնական հարաբերություններում շատ կարևոր է նախաձեռնությունը ձեռքը վերցնել, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ հակասական կլինի օրվա սկիզբը: Մի կողմից՝ կտեսնեք, որ գործերն այնքան էլ վատ չեն ընթանում, հաջողության հասնելու շանսերն էլ մեծ են: Իսկ մյուս կողմից՝ շատ տհաճ պահեր կառաջանան, իրադարձություններն էլ սպասվածից դանդաղ կզարգանան: Այս ամենը կազդի նյարդերին, բարկացկոտ կդառնաք ու չեք զգա, որ դրանից տուժում են լրիվ անմեղ մարդիկ:

Աստիճանաբար իրավիճակը կկայունանա, օրվա երկրորդ կեսն էլ հանգիստ ու հաճելի կանցնի: Աշխատեք ուշադիր լսել շրջապատի խոսակցությունները: Այդպես ինչ-որ օգտակար բան իմանալու շանս կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հետաքրքիր կլինի, բայց զուրկ չի լինի տհաճ անակնկալներից: Հաճախ դժվարություններ կառաջանան այն գործերում, որոնցից հույս ունեիք արագ ու առանց ջանքերի գլուխ հանել: Ավելի ուշ հնարավոր են անսպասելի նորություններ հին ծանոթներից, մանկության կամ պատանեկության ընկերներից: Չի բացառվում, որ ցանկություն ունենաք հանդիպել ձեր առաջին սիրո կամ այն մարդու հետ, ում հետ ժամանակին շատ կապված էիք: Կարող եք վերականգնել հարաբերությունները, բայց պատրանքներ մի կառուցեք: Ամեն ինչ այդքան հեշտ ու հարթ չի լինելու:

Հոգ տարեք առողջության մասին: Այսօր ձեր օրգանիզմը խոցելի կլինի, այնպես որ՝ ավելորդություններից ու ծարաբեռնվածությունից լավ է խուսափել: Ցանկալի չէ բազմամարդ միջոցառումներին մասնակցությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կարող եք լուծել աշխատանքի հետ կապված բարդ ու կարևոր հարցերը, առաջընթաց արձանագրել այն գործերում, որոնց վրա վերջին շրջանում շատ ջանքեր էիք թափել: Հեշտությամբ օգտակար ծանոթություններ կհաստատեք: Եթե սեմինարների կամ կոնֆերանսների մասնակցեք, կհանդիպեք մարդկանց, ովքեր մոտ ապագայում ձեր գործընկերները կդառնան:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը շատ լավը կլինի: Հեշտությամբ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, չեք կորցնի նրանց ուրախացնելու հնարավորությունը: Սիրային ժամադրությունները հաճելի տպավորություն կթողնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը ավելի հարմար է հանգստի, քան կարևոր գործերի ու պատասխանատու հանդիպումների համար: Կարող եք ուրախանալ, ընկերների հետ լավ ժամանակ անցկացնել, հետաքրքիր ուղևորության մեկնել: Իսկ ահա արդյունավետ աշխատել հազիվ թե ստացվի: Անընդհատ ինչ-որ բան կշեղի: Հնարավոր են հաճելի ծախսեր, ոչ մեծ, բայց հաջող գնումներ:

Օրվա երկրորդ կեսին, հակառակը, կհաջողվի կենտրոնանալ գործերի վրա, դրանք ավարտին հասցնել: Այս հատվածում կարող եք քննարկել աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերը: Կկարողանաք լավ որոշման գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



куда можно вкладывать небольшие деньги



Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1866 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES