Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Դեկտեմբերի 14
13.12.2017, 18:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է: Այն հարմար է նոր գործերի համար: Չեք վախենա դժվարություններից, ոգևորությամբ կստանձնեք բարդ խնդիրները: Հաճախ կօգնեն հին ծանոթները, մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Չեն բացառվում անսպասելի այցերը, նախկին գործընկերների հետ հանդիպումները: Նման կապերը շատ օգտակար կարող են լինել:

Հավանական են հաջող գնումներ: Արագ կհասկանաք, թե ինչի վրա արժե ծախսել գումարն ու չեք զղջա գնումների համար: Չեն բացառվում ոչ մեծ դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր կկարողանաք հաջողությունների հասնել երևակայության, ինքնատիպ որոշումներ ընդունելու ունակության շնորհիվ: Հարմար օր է ավանդույթները խախտելու, ինչ-որ նոր բան անելու համար: Օգտակար կլինեն շփումները ստեղծագործող մարդկանց հետ, որոնք ունակ կլինեն աջակցել ձեր համարձակ նախաձեռնություններին:

Ուշադիր կլինեք մանրուքների հանդեպ: Դա կօգնի աշխատանքային հարցերը լուծելիս: Իսկ ահա անձնական գործերում կարող եք հույս դնել ինտուիցիայի հուշումներին: Դրանք անսխալ ու ճիշտ ժամանակին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Պահպանեք ինքնատիրապետումն ու պրովոկացիաներին զոհ մի գնացեք: Հիմա դա շատ կարևոր է: Աշխատեք խուսափել վեճերից ու կոնֆլիկտներից, ցանկացած բանավեճ անցկացրեք առավելագույնս կառուցողական: Ձեզ սովորականից շատ կքննադատեն: Իհարկե, դա տհաճ է, բայց եթե լսեք նկատողությունները, կկարողանաք դրանցից օգուտ քաղել:

Կարող եք նոր գործեր ստանձնել: Դա պետք է անել առանց շտապելու ու հույս չդնել արագ արդյունքների վրա: Ինչքան համբերատար լինեք, այնքան քիչ կլինեն տհաճ պահերն ու հիասթափությունները: Կարևոր կլինի ընտանիքի անդամների աջակցությունը: Եթե ձեզ մոտ խնդիրներ ծագեն, մի վախեցեք խոսել այդ մասին մտերիմների հետ: Նրանք կօգնեն լուծում գտնել դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին դժվար կլինի: Այս հատվածում չնչին սխալներն էլ կարող են տհաճ հետևանքներ ունենալ, իսկ ոչ տեղին ասված խոսքը կարող է փչացնել երկար ու կայուն հարաբերությունները: Ձեզ կթվա, որ շրջապատողները ձեզանից շատ բան են սպասում, բայց դա այդպես չէ: Անկեղծ զրույցը կօգնի շատ բան պարզել: Այնպես որ՝ մի հետաձգեք այն:

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսն էլ ուրախության շատ առիթներ կբերի: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ: Միայն ձեզանից կախված կլինի, թե ինչ բնույթ կկրեն նոր հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը հիանալի կլինի: Այս հատվածում հեշտ կլինի հաջողության հասնելը, ընդ որում՝ լրիվ նոր գործերում: Արագ ամեն ինչից գլուխ կհանեք, ոտքի վրա ամեն ինչ կսովորեք, օգտակար փորձ ձեռք կբերեք: Օրվա այս հատվածում չեն բացառվում ծանոթությունները մարդկանց հետ, որոնք հետո շատ հարցերում կաջակցեն ձեզ:

Կարևոր գործերը լավ է չհետաձգել օրվա երկրորդ կեսին: Դրանցից գլուխ հանելն այդ հատվածում դժվար կլինի: Բացի այդ, հոգնածության արդյունքում հաճախ կսխալվեք, նյարդային կլինեք: Հանգստացեք, և ձեր տրամադրությունը կբարձրանա, շրջապատի հետ լեզու գտնելն էլ ավելի կհեշտանա: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտը հաճելի ու հետաքրքիր կլինի: Սա բարենպաստ ժամանակահատված է հանդիպումների, շփումների, կարևոր հարցերի քննարկման համար: Ինտուիցիան կհուշի՝ երբ է պետք պնդել ձերը և երբ՝ զիջել: Հնարավոր են գրավիչ առաջարկներ: Միանգամից կհասկանաք, թե որոնք կարելի է առանց երկար մտածելու ընդունել:

Օրվա երկրորդ կեսը առաջինից բարդ կլինի: Գործերում սովորականից հաճախ խնդիրներ կառաջանան, որոնք հաղթահարելը դժվար կլինի: Չի բացառվում այնպիսի նորություններ ստանաք, որոնք կստիպեն անհանգստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը շատ նոր գաղափարներ ու պլաններ կբերի: Կփորձեք մտածածը հնարավորինս արագ կյանքի կոչել և ճիշտ կվարվեք: Հենց այդպիսի մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել: Հաճախ համախոհները չեն հասնի ձեր հետևից: Աշխատեք չբարկանալ նրանց վրա: Բոլորի ուժերի սահմաններում չէ նման տեմպը պահելը:

Հարմար պահ է ձեր անձի վրա ուշադրություն հրավիրելու, ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին պատմելու համար: Կգտնեք շրջապատին հետաքրքրելու, նոր ծանոթների վրա բարենպաստ տպավորություն թողնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ նորմալ կընթանա, բայց ձեր տրամադրությունը հաճախ կփչանա դատարկ բաների պատճառով: Սակայն եթե փորձեք պահպանել լավատեսությունն ու կենսուրախությունը, դա ձեզ մոտ կհաջողվի: Աշխատեք ավելի շատ ուշադրություն դարձնել ուրախալի բաներին, իսկ ծագած դժվարություններին հանգիստ վերաբերվեք:

Տհաճ մտքերից ցրվել կօգնի աշխատանքը: Նոր ու հետաքրքիր առաջադրանքներ կլինեն: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնցից կարող եք շատ բան սովորել: Չի բացառվում, որ փորձառու համախոհները ժամանակի հետ իսկական ընկերներ դառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վստահ կլինեք ձեր ուժերին, և դա կօգնի հաղթահարել դժվարությունները: Երբեմն սխալներ կանեք, բայց լուրջ կորուստներից խուսափելու համար կաշխատեք հնարավորինս արագ ուղղել դրանք: Հնարավոր են ուղևորություններ, որոնք ոչ միայն հաջող կանցնեն, այլև շատ հետաքրքիր կլինեն ու կբարձրացնեն տրամադրությունը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է շփումների, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Այս հատվածում իրենց մասին կարող են հիշեցնել հին ընկերները, ինչպես նաև մարդիկ, որոնց հետ ժամանակին սիրային հարաբերություններն էին կապում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ չէ, որ հեշտ կտրվի: Երբեմն մտածածն իրագործելու համար պետք է շատ համբերատար ու համառ լինեք: Հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ, դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը, որոնք կարծես հատուկ կփորձեն ձեր համբերությունը: Գործերում լավ է հույս դնել միայն սեփական ուժերի վրա, ոչ ոքից օգնություն չակնկալել: Այդպես ավելի հեշտ կհասնեք ձեր նպատակներին:

Հնարավոր են փոքրիկ, բայց տհաճ ֆինանսական խնդիրներ: Չի բացառվում, որ դրանց պատճառով ստիպված լինեք հրաժարվել պլանավորված գնումներից, հետաձգել զվարճանքներն ու ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ հաջող կդասավորվի: Այսօր հնարավորություն կունենաք կյանքի կոչել ձեր ամենահամարձակ պլանները: Ժամանակը զուր մի վատնեք: Հիմա աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն: Օգտվեք դրանից վաղուց պլանավորածն անելու համար: Լավ կդասավորվեն գործնական հարաբերությունները, առանց դժվարության համախոհներ ու օգնականներ կգտնեք:

Հոգսեր սովորականից շատ կլինեն: Ստիպված կլինեք ուղղել ուրիշների սխալները, աջակցել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել, լուծել կազմակերպչական հարցերը: Սակայն այս ամենը չի հոգնեցնի ձեզ: Հիանալի մարզավիճակում կլինեք ու չեք վախենա ծանրաբեռնվածությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առավոտյան չեն բացառվում մանր տհաճություններն ու սխալները: Սակայն կկարողանաք խուսափել դրանցից, եթե գործերին լուրջ մոտենաք, չծուլանաք ուշադրություն դարձնել նաև մանրուքներին: Հնարավոր են տարաձայնություններ աշխատանքի վայրում: Վեճերի ժամանակ աշխատեք անձերին չանցնել: Եթե հանգստություն պահպանեք, ամեն ինչ արագ կհարթվի:

Ինչքան օրն առաջ գնա, գործերն այնքան լավ կընթանան: Օրվա երկրորդ կեսին հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներին դա չի հաջողվել: Այս ժամանակահատվածը հարմար է ծանոթությունների համար, հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



куда можно вкладывать небольшие деньги


loading...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1931 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES