Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 7
06.04.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դժվար է լինելու։ Իրադարձությունները դանդաղ կզարգանան, և դա ձեզ կնյարդայնացնի։ Արագ փոփոխությունների ցանկություն կունենաք։ Մարդիկ, որոնց օգնության վրա հույս էիք դրել, իրենց չեն արդարացնի։ Ստիպված եք լինելու ինքնուրույն հաղթահարել դժվարությունները։ Լավ նորությունն այն է, որ ճանապարհին առաջ եկած արգելքները հաղթահարելի կլինեն։ Դրա համար բավականաչափ ուժ ու էներգիա կունենաք։

Աշխատեք ռիսկի չդիմել։ Նախաձեռնություն ցուցաբերելիս զգույշ եղեք։ Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին։ Խուսափեք մտերիմների հետ վեճերից։ Ցանկության դեպքում փոխզիջման հասնել հնարավոր է։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Համբերությամբ զինվեք։ Այսօր այն ձեզ շատ է պետք գալու։ Առաջին հերթին դա վերաբերում է այն Ցուլերին, ովքեր կարևոր հանդիպումներ են պլանավորել։ Այստեղ հնարավոր են անսպասելի ու անբացատրելի ձգձգումներ, հանդիպելուց հետո էլ իրար հասկանալ չի ստացվի։ Լավ է չքննարկել գումարի հետ կապված հարցերը։ Խոշոր գնումների մասին որոշումներն էլ ընդունեք օրվա երկրորդ կեսին։

Կարևոր տեղեկատվություն ստանալու շանս կա։ Լսեք, թե ինչ են ասում մյուսները։ Նույնիսկ շշուկները ձեզ համար օգտակար կլինեն։ Պետք կգան հին ծանոթներից ստացած խորհուրդները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփման, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար։ Լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, նույնիսկ նրանց, ովքեր բարդ ու անհաշտ բնավորությամբ են հայտնի։ Կհաջողվի օգտակար տեղեկատվություն հավաքել։ Հարցեր կտաք ու ստացված պատասխաններից ճիշտ եզրակացություններ կանեք։ Օրը հարմար է ուսման համար։ Հատկապես մեծ է հաջողությունների հավանականությունը ճշգրիտ գիտությունների մեջ։

Լավ կանցնեն գործնական ուղևորությունները։ Հաջող գնումներ անելու ու գումարը ինչ-որ հետաքրքիր, հեռանկարային նախագծի մեջ ներդնելու հնարավորություն կունենաք։ Ֆինանսների հետ կապված հարցերում հաջողակ կլինեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Չնայած օրը բարդ կդասավորվի, բայց լավատես կլինեք։ Հնարավորություն կունենաք հաջող ավարտին հասցնել այն գործը, որին վերջին ժամանակներս մեծ ուժեր էիք տրամադրել։ Կկարողանաք նաև ինչ-որ նոր բան ստանձնել։ Հաջողությունը կժպտա նրանց, ովքեր կփորձեն գործերին ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, չեն վախենա փորձարկումներից ու ոչ ստանդարտ լուծումներ կփնտրեն։ Անհրաժեշտ արդյունքների հասնել միանգամից չի ստացվի, բայց չեք հանձնվի ու ճիշտ կվարվեք։

Խուսափեք գումարի հետ կապված ռիսկից։ Մի շտապեք գնումներ անելիս։ Ձեզ կարող են համոզել գումարը ներդնել ինչ-որ կասկածելի նախագծի մեջ։ Տեղի մի տվեք նրանց։ Պետք չէ նաև պարտքով գումար տալ կամ վարկ վերցնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է։ Ձեր խնդիրն է՝ ժամանակը զուր չվատնել, անօգուտ գործերի համար օգտակարից չհրաժարվել։ Կազմակերպվածությունն ու կարգապահությունը կարևոր կլինեն օրվա կեսին, երբ գայթակղություններին դիմակայելը դժվար կլինի։ Մարդիկ, ովքեր արդեն ձեզ տհաճություններ են բերել, կհիշեցնեն իրենց մասին։ Մի վստահեք նրանց խոստումներին։

Հեշտությամբ նոր ծանոթություններ կհաստատեք, ճիշտ մոտեցում կգտնեք նրանց հանդեպ, ում առաջին անգամ եք տեսնում։ Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը։ Այդ հարաբերությունները ներդաշնակ ու թեթև կընթանան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Զգույշ եղեք։ Այսօր սխալներ կանեք, որոնք տհաճություններվ կավարտվեն։ Անուշադիր կլինեք, հաճախ կշտապեք, այդ պատճառով էլ ինչ-որ բան աչքաթող կանեք։ Ուրիշների խորհուրդներն անօգուտ կլինեն՝ կամ չեք լսի դրանք, կամ սխալ կհասկանաք։ Օգնության խնդրանքով դիմեք միայն փորձված մարդկանց, հին ընկերներին, հակառակ դեպքում ուրիշի խաղի մաս կդառնաք։

Գումարի հետ կապված ցանկացած հարց լուծեք առանց շտապելու։ Կարևոր չէ՝ գնում եք, թե վաճառում։ Գործարք կնքելուց առաջ պարզեք՝ կա՞ արդյոք ավելի շահավետ պայմանների հասնելու ձև։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Տհաճություններից խուսափելը հեշտ չի լինի։ Դրանք կծագեն այնտեղ, որտեղ ամենից քիչն էիք սպասում։ Աշխատեք մտերիմների հետ կոնֆլիկտներ բաց չթողնել։ Այսօր լավ հարաբերություններ պահպանելով՝ կխուսափեք ապագայի տհաճություններից։ Ցանկացած ընտանեկան խնդիր այսօր ձեզ բարդ ու համարյա անլուծելի կթվա։ Բայց եթե ամեն ինչ մտածելու ժամանակ ունենաք, իրավիճակից ելք գտնել կհաջողվի։

Շրջապատին ձեր գաղափարներով հետաքրքրելու, նոր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք։ Ինչքան ուշադիր լինեք մյուսների հանդեպ, այնքան հեշտ կլինի անհրաժեշտ աջակցությունը ստանալը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար է շատ խնդիրներ լուծելու համար։ Ուժերի ներհոսք կզգաք, կհասկանաք, որ կարող եք հաղթահարել ճանապարհին առաջ եկած արգելքները։ Նպատակին հասնելու համար ստիպված եք լինելու ռիսկի դիմել։ Զգույշ ծանոթները կփորձեն հետ պահել ձեզ չմտածված քայլերից, բայց չեք լսի նրանց ու ճիշտ կվարվեք։ Հիմա հաջողակ կլինեք։ Արժե օգտվել դրանից։

Սիրելիի հետ հարաբերությունները լարված կդասավորվեն։ Կուզենաք ձեր ձևով գործել ու ամեն կերպ կփորձեք համոզել, որ փոխզիջումների չեք գնալու։ Բայց արժե լսել ձեզ համար թանկ մարդկանց կարծիքը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այս հիանալի օրը հնարավորություն կտա կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել։ Կգտնեք վերջին շրջանում ծագած խնդիրները լուծելու ձևը։ Ինտուիցիան շատ ուժեղ կլինի։ Նրա հուշումներին կարող եք վստահել բոլոր հարցերում։ Շրջապատը կնկատի ձեր հաջողությունները։ Ինչ-որ մեկը կարող է նույնիսկ նախանձել ձեզ, բայց նա ձեզ չի վնասի։

Անկեղծ եղեք սիրելիի հետ։ Այս օրը շատ հարմար է զգացմունքները խոստովանելու, ինչպես նաև ապրումներով ու կասկածներով կիսվելու համար։ Անպայման աջակցություն կստանաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Չնայած որոշակի դժվարությունների՝ օրը հաջող կդասավորվի։ Արդյունքի հասնելու համար պատրաստ կլինեք ջանքեր գործադրել։ Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ երկար ժամանակ վեճի մեջ էիք։ Բացի այդ, կհաջողվի ուղղել սխալները, ձեզ ավելի վստահ կզգաք։

Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոն կազմակերպել ամենամտերիմների համար։ Կհաջողվի ուրախացնել ուրիշներին, ինքներդ էլ դրական հույզեր ու վառ տպավորություններ կստանաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Եթե ուզում եք հաջողության հասնել, լսեք ինտուիցիայի ձայնին։ Շատ ճիշտ որոշումներ կընդունեք նվազագույն ինֆորմացիայի տիրապետելու պայմաններում։ Ընկերները հաճելիորեն կզարմանան ձեր դիտողունակության վրա, իսկ ահա նրանց, ովքեր փորձում են ձեզանից ինչ-որ բան թաքցնել, ձեր այդ հատկությունը շատ կբարկացնի։ Օրը շատ հարմար է պլաններ կազմելու համար։ Դժվար չի լինի իրադարձությունների ընթացքը կանխագուշակելը։

Բարենպաստ շրջան է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնցից կարող եք ինչ-որ բան սովորել։ Ձեզ ուսուցիչ կարող են դառնալ ամենատարբեր մարդիկ։ Կարևորն այն է, որ նրանք ձեր հարցերին մանրամասն պատասխանելու անկեղծ ցանկություն կունենան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շփումների տեսանկյունից բարդ օր է։ Շատ ավելի հեշտ կլինի թշնամիներ հարսունացնելը, քան ընկերներ ու համախոհներ գտնելը։ Հատկապես դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը։ Այսօր ձեզանից շատ բան կպահանջեն, կստիպեն անել այն, ինչից կնախընտրեիք խուսափել։ Բայց կպահպանեք ինքնատիրապետումը և հենց այդ պատճառով էլ կխուսափեք լուրջ խնդիրներից, չեք անի այն, ինչի մասին հետո ստիպված էիք լինելու զղջալ։

Մի գերագնահատեք ձեր ուժերը։ Հանգստի կարիք կունենաք, նույնիսկ եթե թվում է, որ դրա համար ժամանակ չկա։ Օրվա երկրորդ կեսին կարող եք բուժիչ պրոցեդուրաներ ընդունել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2579 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES