Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 5
04.04.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտ չեն դասավորվի հարաբերությունները ղեկավարության ու այն մարդկանց հետ, որոնցից կախված է ձեր կարիերայի զարգացումը։ Մասնագիտական հաջողությունների հասնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել։ Չի բացառվում, որ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները, զբաղվել գործերով, որոնք ձեզ առաջ քիչ էին հետաքրքրում։ Կուրախացնի, որ ջանքերը զուր չեք վատնի, դրանց դիմաց վարձատրությունն էլ առատ կլինի։

Խնդիրներ կարող են ծագել անձնական հարաբերություններում, չեն բացառվում տարաձայնությունները ձեզ համար թանկ մարդկանց հետ։ Ներողամիտ եղեք շրջապատի թուլությունների հանդեպ, նրանցից մեծ սպասելիքներ մի ունեցեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հակասական ու անհանգիստ, բայց շատ հետաքրքիր օր է։ Արագ կսովորեք նորը, փորձ ձեռք կբերեք, որը շատ շուտով պետք կգա։ Տարաձայնություններ կառաջանան աշխատավայրում։ Դրանք կապված կլինեն նրա հետ, որ ձեր գաղափարները շրջապատին շատ համարձակ ու ռիսկային կթվան։ Ժամանակ կանցնի և բոլորին կհետաքրքրեք ձեր պլաններով, իսկ նրանք, ովքեր քննադատորեն էին վերաբերվում ձեզ, կփոխեն իրենց կարծիքը։

Զգույշ եղեք գումարի հետ, քանի որ այսօր հակված կլինեք շատ ծախսել դատարկ բաների վրա։ Ներդրումների համար ամենահարմար օրը չէ։ Մեծ է հաշվարկների մեջ սխալներ անելու հավանականությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ֆինանսական հարցերը լուծելու ու գործարքներ կնքելու համար բարենպաստ օր է։ Այստեղ ինտուիցիան հուսախաբ չի անի նույնիսկ նրանց, ովքեր առաջ կոմերցիայով չեն զբաղվել ու գործ չեն ունեցել մեծ գումարների հետ։ Լավ կանցնեն գործնական բանակցությունները, ձեր ճշմարտացիության մեջ զրուցակիցներին համոզելը դժվար չի լինի։ Բարենպաստ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր ձեզ լավ չեն ճանաչում։ Հաջող կանցնեն գործնական ուղևորությունները։

Օրը վատը չի լինի անձնական հարաբերությունների տեսանկյունից։ Հնարավորություն կունենաք բաց տեքստով խոսել սիրելիի հետ, քննարկել այն, ինչ կարևոր է երկուսիդ համար։ Ապագայի հետաքրքիր պլաններ կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հոգնեցուցիչ կլինի։ Գործեր սպասվածից շատ կունենաք, ընդ որում՝ դրանց մեծ մասը չեք կարողանա հետաձգել։ Աշխատանքի հետ կապված ցանկացած հարցի քննարկում լարված կանցնի, չեն բացառվում կոնֆլիկտային իրավիճակները։ Նոր գործեր սկսելուց առաջ աշխատեք առավելագույն ինֆորմացիա հավաքել այդ գործի մասին։

Տանն էլ չեն բացառվում տարաձայնությունները։ Դրանք արագ հաղթահարելը դժվար կլինի։ Կհասկանաք, թե ինչ կարևոր է փոխհամաձայնության հասնելն ու ոչ միայն սեփական, այլ նաև ուրիշների հետաքրքրությունների մասին հոգ տանելը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգստությունը պահպանելը դժվար կլինի։ Ստիպված եք լինելու գործ ունենալ ոչ այնքան համակրելի մարդկանց հետ, որոնցից կախված կլինի ձեզ համար կարևոր գործերի հանգուցալուծումը։ Հավանական են աշխատանքի հետ կապված անսպասելի առաջարկներ։ Դրանք տարօրինակ ու ռիսկային կթվան։ Չի բացառվում, որ միանգամից ուզենաք հրաժարվել դրանցից, բայց շատ ավելի լավ է մանրամասն ամեն ինչ մտածել։

Ծանոթ կանայք սովորականից հաճախ ու համարյա միշտ անտեղի կխառնվեն ձեր գործերին։ Դրա հետ կապված չեն բացառվում լարված պահերն ու կոնֆլիկտները։ Տղամարդկանց հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ կարևոր է իրատես լինելն ու ցանկալին իրականության տեղ չընդունելը։ Ինչպիսին էլ որ լինի գործերի վիճակը, եթե այն ճիշտ գնահատեք, կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը։ Ուշադիր եղեք նոր ծանոթների հետ։ Նրանք հեշտությամբ խոստումներ կտան, կփորձեն հետաքրքրել գրավիչ առաջարկներով, բայց դժվարություններ առաջ գալու դեպքում հազիվ թե արդարացնեն հույսերը։

Իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրները։ Որոշ Կույսերի հանգիստ չեն տա անցյալի սխալների մասին հիշողությունները։ Թույլ մի տվեք, որ տհաճ մտքերը փչացնեն ձեր տրամադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին զգույշ եղեք։ Սա բարդ շրջան է հատկապես մասնագիտական տեսանկյունից։ Հնարավոր են սխալներ աշխատանքի մեջ, տարաձայնություններ գործընկերների հետ։ Դրանք կխանգարեն ժամանակին ավարտին հասցնել սկսած գործերը։ Կարևոր հանդիպումները լավ է պլանավորել օրվա երկրորդ կեսին։ Այս հատվածում հեշտ կլինի ամեն ինչի մասին պայմանավորվելը։ Երեկոն հետաքրքիր ծանոթություններ է խոստանում։ Այն շատ հարմար է սիրային ժամադրությունների համար։

Ինչով էլ որ զբաղվեք, աշխատեք խուսափել խարդավանքներից, նպատակին հասնելու կասկածելի մեթոդներից։ Պատրաստ եղեք անսպասելի ստուգումների։ Նոր ծանոթները չեն վստահի ձեզ, իսկ դրա դեմ պայքարելը բարդ է լինելու։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հեշտ չի դասավորվի, բայց չեք հանձնվի ու ճիշտ կվարվեք։ Համառություն ցուցաբերելով՝ կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում։ Հաջողություններն աննկատ չեն մնա։ Շրջապատը ձեր հանդեպ հարգանքով կլցվի։ Չի բացառվում, որ կարողանաք ձեր գաղափարներով հետաքրքրել ազդեցիկ մարդկանց; Ուժեղ համախոհներ ձեռք կբերեք։ Հավանական է աշխատավայրում սիրային պատմության սկիզբը։

Պետք չէ շտապել։ Ինչով էլ որ զբաղվեք, նկատի առեք, որ ձեր ջանքերի արդյունքները միանգամից չեք տեսնի։ Ոչ ձեր նախաձեռնությամբ կարող են հետաձգվել պլանավորված հանդիպումները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շտապ գործեր սովորականից շատ կլինեն։ Հանգստություն կպահպանեք ու կգտնեք ամեն ինչից ժամանակին գլուխ հանելու ձևը։ Կհաջողվի ոչ միայն ճիշտ բաշխել ժամանակն ու ուժերը, այլ նաև կազմակերպել ուրիշների աշխատանքը։ Չեն բացառվում օգտակար ծանոթությունները, հավանական է համագործակցության սկիզբ, որի շնորհիվ ձեր եկամուտները նշանակալիորեն կաճեն։ Հնարավոր են դրամական մուտքեր։

Բարենպաստ օր է անձնական հարաբերությունների տեսանկյունից։ Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, սիրելին էլ հաճելի անակնկալ կանի։ Լավ կանցնեն նույնիսկ չպլանավորված ուղևորությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի։ Ուզածին հասնելու համար ստիպված եք լինելու փորձարկումներ անել, ռիսկի գնալ։ Հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ վերջին շրջանում ծագած շատ հարցերի, իսկ հետո՝ որոշել ապագայի պլանները։ Չի բացառվում, որ աշխատանքը փոխելու շանս լինի։ Որոշ Այծեղջյուրներ կզբաղվեն նրանով, ինչով վաղուց էին հետաքրքրվում։ Եկամուտների նոր աղբյուր կգտնեք։

Հնարավոր են տարաձայնություններ շրջապատի հետ։ Բայց դրանք, որքան էլ տարօրինակ է, օգտակար կլինեն։ Կհասկանաք, թե ովքեր են իսկապես աջակցում ձեզ, իսկ ովքեր են ղեկավարվում միայն սեփական հետաքրքրություններով։ Չի բացառվում, որ օրվա վերջին որոշեք վերջ տալ որոշ կապերի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հնարավոր են դժվարություններ, թյուրիմացություններ աշխատավայրում ու տանը։ Բայց դրանք այնքան էլ լուրջ չեն լինի ու հազիվ թե ինչ-որ հետևանքներ ունենան, եթե խուճապի չմատնվեք։ Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի։ Կարող է թվալ, թե շրջապատը հատուկ հանում է ձեզ հավասարակշռությունից։ Շատ դժվար կլինի չբարկանալը։ Բայց եթե ձեզ հանգիստ պահեք, իրավիճակը դեպի լավը կփոխեք։

Հնարավորինս ուշադիր եղեք ֆինանսական հարցերը լուծելիս, ոչ մի փաստաթուղթ մի ստորագրեք, քանի դեռ մանրամասն չեք ուսումնասիրել դրանք։ Չեն բացառվում զուր ծախսերը, անհաջող գնումները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հեշտ չի դասավորվի։ Բայց եթե վարքի ճիշտ մոդել ընտրեք, հաջողությունների կհասնեք։ Լսեք ինտուիցիայի ձայնին։ Այն ճիշտ ժամանակին կհուշի, թե ինչ է պետք նախաձեռնել։ Ավելի ուշ հանգստանալու, ձեզ իսկապես հետաքրքրող գործերով զբաղվելու հնարավորություն կունենաք։ Մի անկեղծացեք անծանոթների հետ։ Հին ընկերուհիները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնություններին։

Հարմար օր է գեղեցիկ իրեր, անսովոր աքսեսուարներ, արվեստի գործեր, ինտերիերի մասեր գնելու համար։ Ճաշակը ձեզ չի դավաճանի, ընտրած իրերն էլ երկար ժամանակ կուրախացնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 3293 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES