Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 4
03.04.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսը լավը կլինի մասնագիտական տեսանկյունից։ Հաջողության հասնելու համար պետք է առաջ անցնեք մրցակիցներից, բայց ձեզ չի վախեցնի ուժեղ թշնամու դեմ պայքարի դուրս գալու միտքը։ Օրվա երկրորդ կեսին ստիպված եք լինելու անցնել տնային գործերին, որոնք ուշադրության կարիք կունենան։ Ավագ հարազատներն էլ ձեր աջակցության կարիքը կունենան։

Բարդ, լարված պահերին օգնության կհասնի հումորի զգացումը։ Ծագած խնդիրներին շատ լուրջ չեք վերաբերվի, ու բոլորի համար պարզ կլինի, որ հեշտությամբ գլուխ կհանեք դրանցից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը բավականին լարված կլինի։ Այսօր շատ բան սովորականից դժվար կտրվի, բայց չեք հանձնվի ու չեք նահանջի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան։ Օգտակար կլինի նախկին փորձը։ Եթե աջակցության կարիք ունենաք, դիմեք մարդկանց, որոնք ձեզ լավ գիտեն։ Հավանական են հաջող գործարքներ։ Լավ գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ ֆինանսական հարցերից։

Հիշեք, որ այսօրվա շատ իրադարձություններ կարևոր հետևանքներ են ունենալու։ Երեկոյան ժամանակ գտեք տեղի ունեցածը վերլուծելու ու համապատասխան եզրակացություններ անելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավ օր է շփումների ու համախոհներ փնտրելու համար։ Նախկինում միայն գործնական բնույթ ունեցող հարաբերությունները ավելի ջերմ կդառնան։ Չի բացառվում, որ դրանցում սիրային նոտաներ հայտնվեն։ Ունակ կլինեք ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնել, կհասկանաք, թե ինչ են նրանք ուզում և ինչի մասին են երազում։ Ֆինանսական գործերում կարգուկանոն հաստատելու հնարավորություն կունենաք։ Որոշ Երկվորյակներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն։

Ձեզ մոտ լավ կստացվի կենցաղային հարցերի լուծումը։ Տունը ավելի հարմարավետ դարձնելու, դրա համար անհրաժեշտ իրեր գնելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լավը կլինի օրվա սկիզբը։ Մի հետաձգեք գործերը։ Դրանցով զբաղվեք առավոտյան, քանի որ այդպես հաջողության հասնելու շանսերը մեծ կլինեն։ Եթե հետաձգեք դրանք, զրուցակիցներին սեփական ճշմարտացիությունը ապացուցելը բարդ է լինելու։ Ժամանակի հետ ձեզանից ակնկալիքները կմեծանան, ստիպված կլինեք ջանքեր գործադրել քննադատությանը հանգիստ արձագանքելու համար։

Լարված կլինեն հարաբերությունները մտերիմների հետ։ Սիրելիի հետ լեզու գտնելն էլ հեշտ չի լինի։ Թույլ մի տվեք, որ խանդն ու անհիմն կասկածները ոչնչացնեն վստահությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսի համար կարևոր գործեր մի պլանավորեք։ Դա ամենաբարենպաստ շրջանը չի լինի։ Դժվար կլինի սկսած գործերն ավարտին հասցնելը, գործերից գլուխ հանելը։ Համախոհների հետ լեզու գտնելն էլ սովորականից բարդ կլինի։ Բայց ժամանակի հետ տարաձայնությունները կվերանան ու կհաշտվեք բոլորի հետ։ Կհաջողվի պայմանավորվել ապագայի ընդհանուր պլանների շուրջ։

Խառնաշփոթից խուսափել չի ստացվի։ Հաճախ ստիպված եք լինելու մի խնդրից մյուսն անցնել, մի քանի հարց միաժամանակ լուծել։ Մտերիմները կարող են զարմացնել անսպասելի գաղափարներով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շրջապատից շատ բան մի սպասեք։ Դրված նպատակներին հասնելն ավելի հեշտ կլինի, եթե հույս դնեք միայն սեփական ուժերի վրա։ Օրվա սկզբին ծագած փոքրիկ թյուրիմացություններին աշխատեք պարզապես ուշադրություն չդարձնել։ Աշխատանքային խնդիրները, որոնք կարող են առաջ գալ, այնքան լուրջ չեն լինի, որքան առաջին հայացքից են թվում։ Արագ լուծում կգտնեք դրանց։

Ուշադիր եղեք ֆինանսական հարցերը լուծելիս։ Հիմա հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները, գումար ծախսել ոչ այնքան անհրաժեշտ իրերի վրա։ Ավելի ուշ կզղջաք ձեր շռայլության համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ ոչ այնքան արդյունավետ, բայց հանգիստ ու հաճելի օր է սպասվում։ Այն շատ հարմար է հին գործերին վերադառնալու համար։ Կհաջողվի դրանք ավարտին հասցնել, ընդ որում՝ արդյունքը սպասվածից ավելին կլինի։ Արագ կսովորեք նորը, տեղեկատվություն կստանաք, որը շատ շուտով պետք կգա։ Շատ օգտակար կլինի մանրուքները նկատելու ունակությունը։

Հարմար օր է ոչ մեծ տնային տոնակատարության համար։ Կգտնեք մտերիմներին զարմացնելու ու ուրախացնելու ձևը։ Սիրելիին կարող եք ուրախացնել հաճելի անակնկալով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հատկապես օրվա սկզբին հանգստություն պահպանելը դժվար կլինի։ Այս հատվածում շուրջը խառնաշփոթ կլինի։ Հազիվ թե կարողանաք հետևել նախկինում կազմած պլանին։ Պատրաստ եղեք իմպրովիզներ անել, հարմարվել նոր պայմաններին կամ ոտքի վրա որոշումներ ընդունել։ Շրջապատի հետ լեզու գտնելը բարդ կլինի։ Հաճախ ձեզ սխալ կհասկանան նույնիսկ նրանք, ում հետ առաջ շատ լավ լեզու էիք գտնում։

Ուշադրություն դարձրեք առողջությանը։ Այսօր ինքնազգացողությունը կարող է վատանալ։ Գոնե ժամանակավորապես հրաժարվեք վնասակար սովորույթներից ու աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հազիվ թե նշանակալի իրադարձություններ ու կարևոր փոփոխություններ բերի։ Այն հարմար է սկսած գործերն ավարտին հասցնելու, վերջին շրջանում անհանգստացնող հարցերը լուծելու համար։ Դժվարություններ կծագեն այնտեղ, որտեղ ստեղծագործական մոտեցում ու երևակայություն է պահանջվում։ Այնտեղ, որտեղ սեփական գաղափարների պակաս լինի, կարող եք օգտագործել մյուսներինը։ Բայց կարևոր է այդ գաղափարների հեղինակների հետ լավ հարաբերություններ պահպանելը։

Լավ հանգստանալու, ժամանակը հաճելի միջավայրում անցկացնելու հնարավորություն կլինի։ Սիրելին կգտնի ձեզ ուրախացնելու ձևը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը շատ հաջող կդասավորվի։ Գործերում հույսը դրեք ինտուիցիայի վրա։ Այն ձեզ նույնիսկ ամենաբարդ պահերին հուսախաբ չի անի։ Կկարողանաք առաջ անցնել մրցակիցներից, զինաթափել թշնամիներին, ամրապնդել մասնագիտական դիրքերը։ Ոչ ոքի չի հաջողվի ձեզ մոլորության մեջ գցել, օգտվել ձեր վստահությունից կամ չարաշահել ձեր բարությունը։ Չեն բացառվում աշխատանքին վերաբերող լավ նորությունները։

Չնայած գործեր շատ կլինեն՝ մտերիմների հետ լինելու, սիրելիին ուշադրություն դարձնելու ժամանակ կգտնեք։ Հաջող կլինեն իմիջային փորձարկումները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք։ Օրվա առաջին կեսը բավականին բարդ կլինի։ Այդ հատվածում լավ է ռիսկի չդիմել։ Խուսափեք կասկածելի մարդկանց հետ կապերից, մի մասնակցեք արկածախնդրություններին։ Լավ է նախապատվությունը տալ հուսալի աշխատանքային նախագծերին, նույնիսկ եթե դրանք եկամուտների արագ աճ ու կարիերայի արագ զարգացում չեն խոստանում։ Երեկոյան նոր գաղափարներ կունենաք։ Դրանք իրագործել կօգնեն հին, փորձված համախոհները։

Օրը բարենպաստ է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների, ընկերների ու մյուս մտերիմների հետ շփումների համար։ Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, որոնք լուրջ հարաբերությունների սկիզբ կդառնան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դատարկ բաների համար քիչ անհանգստացեք։ Օրն այնքան էլ վատ չի դասավորվում, ինչպես ձեզ կարող է թվալ։ Ծագած խնդիրները կհաջողվի սպասվածից արագ լուծել, թույլ տված սխալներն էլ հազիվ թե լուրջ հետևանքներ ունենան։ Պետք չէ վիճել նրանց հետ, ովքեր քննադատում են ձեզ կամ կասկածամտորեն են վերաբերվում ձեր գաղափարներին ու պլաններին։ Ինչքան էլ զարմանալի է, հետո հենց այդ մարդիկ ձեր ամենահուսալի համախոհներ կդառնան։

Մի փորձեք պլանավորած ամեն ինչ որքան հնարավոր է արագ հասցնել։ Որոշ գործեր կարելի է ու նույնիսկ պետք է հետաձգել։ Դրանցով զբաղվելու բարեհարմար պահը հետո կգա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1431 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES