Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 30
29.04.2018, 17:17

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ բարենպաստ ու արդյունավետ օր է սպասվում: Ավելի վաղ ծագած շատ խնդիրներ լուծելու, կարևոր հարցերին պատասխաններ ստանալու հնարավորություն կունենաք: Մանրուքներին ուշադիր կլինեք ու սխալներ թույլ չեք տա, կհուշեք մտերիմներին՝ ինչ նախաձեռնել կամ ինչ անել նպատակին հասնելու համար:

Շրջապատի հետ տարաձայնություններ կարող են առաջանալ, բայց լուրջ կոնֆլիկտները քիչ հավանական են: Խաղաղասեր կլինեք, կաշխատեք հարթել սուր անկյունները: Հնարավոր են հաճելի անակնկալներ, լավ նորություններ ու առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար է շփման համար: Կկարողանաք լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ: Ո՛չ ընկերական հանդիպումները, ո՛չ էլ սիրային ժամադրությունները չեն հիասթափեցնի: Հին կապերը վերականգնելու, հարաբերությունները հարթելու հնարավորություն կլինի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կլուծվեն վերջին ժամանակներս անհանգստացնող խնդիրները:

Հավանական են դրամական մուտքեր ու նվերներ: Կարող եք գնումներ անել: Հիանալի իրեր կընտրեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարևոր է ճիշտ գնահատել ուժերն ու կարողությունները: Չափից դուրս մեծ ինքնավստահությունը տհաճություններով կավարտվի: Իրատես եղեք ու մի վստահեք նրանց, ովքեր շատ բան են խոստանում: Տարաձայնություններ կառաջանան շրջապատի հետ, դժվար կլինի նույնիսկ շատ մտերիմների հետ լեզու գտնելը: Բայց պայմանավորվել կկարողանաք, լուրջ կոնֆլիկտ էլ չի առաջանա:

Հավանական են ոչ մեծ ֆինանսական կորուստներ: Դրանց պատճառով շատ կվշտանաք, կմեղադրեք ձեզ անուշադրության ու շատ ծախսելու մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ հաճելի օր է սպասվում: Այն հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Լավ տպավորություն կթողնեք, շատերի մոտ ձեզ ավելի լավ ճանաչելու ցանկություն կառաջացնեք: Չի բացառվում սիրային պատմության, նոր հարաբերությունների սկիզբը: Դրանք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Ւնտուիցիան անսխալ կհուշի՝ ում հետ արժե շփվել, իսկ ումից է պետք հեռու մնալ:

Հավանական են դրամական մուտքեր ու նվերներ: Հաջող գնումներ անելու հնարավորություն կունենաք: Շատ Խեցգետիններ այսօր անսովոր, էքստրավագանտ իրերի ձեռք կբերեն, որոնք երկար ժամանակ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հակասական ու բավականին լարված օր է: Կհասկանաք, որ կարևոր է հանգստություն պահպանելը, բայց, միևնույն է, հաճախ հույզերին կտրվեք: Հնարավոր են տհաճ պատահարներ, որոնց պատճառով ապրումներ կունենաք: Երբեմն մտերիմների արարքները կստիպեն բարկանալ ու հուզվել, բայց վեճերից կհաջողվի խուսափել:

Ցանկալի չէ խոշոր գործարքներ կնքել, թանկարժեք իրեր գնել, եթե դրանք նախապես չեք պլանավորել: Ուշադիր եղեք ուղևորությունների ժամանակ ու բարդ գործիքների հետ աշխատելիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ բանի կարող եք հասնել, բայց դրա համար կարևոր է ճիշտ գնահատել ուժերն ու հնարավորությունները: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Որոշ դեպքերում արժե հաստատակամ լինել, իսկ որոշ դեպքերում էլ լավ է նահանջել: Ճիշտ որոշումներ կընդունեք, եթե չշտապեք, ինքներդ ձեզ ժամանակ տաք ամեն ինչից գլուխ հանելու համար:

Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի: Նրանց կթվա, թե փորձում եք սեփական տեսակետը փաթաթել ու չեք հետաքրքրվում մյուսների կարծիքով: Ժամանակ ու նրբանկատություն է պետք հարաբերությունները հարթելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բարենպաստ ու շատ արդյունավետ կլինի: Խնդիրներ կարող են ծագել, բայց արագ լուծումներ կգտնեք դրանց համար: Հաճախ գործերի հանդեպ ոչ ստանդարտ մոտեցումն ամենաարդյունավետը կլինի: Ավանդույթները խախտելով ու իմպրովիզներ անելով՝ հիանալի արդյունքների կհասնեք: Կարող եք ապագային վերաբերող կարևոր որոշումներ ընդունել: Լսեք ինտուիցիայի ձայնին ու սխալներ թույլ չեք տա:

Օգտակար կլինի աշխատանքին ու բիզնեսին վերաբերող հարցերը քննարկելը: Դա կօգնի որոշակիություն մտցնել պլանների մեջ, ինչպես նաև հասկանալ, թե ում է պետք դիմել աջակցության հարցով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դժվարություններ սովորականից հաճախ կառաջանան, բայց չեք հրաժարվի մտածածից, կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը: Լավ է հույս դնել սեփական ուժերի վրա: Շրջապատը օգնություն կառաջարկի, բայց անշահախնդիր չի լինի: Զգուշություն է պետք գումարին ու ունեցվածքին վերաբերող գործերում: Խուսափեք ոչ պարտադիր ծախսերից:

Ուղևորությունները ժամանակատար ու հոգնեցուցիչ կլինեն: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է նվազեցնել: Չի բացառվում խրոնիկ հիվանդության սրացումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի: Այս հատվածում հավանական են հաջող զուգադիպություններ, որոնցից կկարողանաք օգտվել: Կլուծվեն ֆինանսական հարցերը, պարզ կդառնա, թե ինչ գումարների վրա կարող եք հույս դնել մոտ ժամանակներս և ինչպես է պետք ծախսել այդ գումարները: Հեշտ կլինի կանանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Նրանք հաճույքով կօգնեն ձեզ:

Օրվա երկրորդ կեսին լարված կլինեք: Կարող է փչանալ տրամադրությունը, լուրջ կանհանգստանաք այնպիսի բաների պատճառով, որոնց ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Խուսափեք մտերիմների հետ վեճերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը շատ հետաքրքիր բաներ է խոստանում: Լավ գաղափարներ կունենաք, որոնք անհապաղ կարող եք կյանքի կոչել: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատի հետ, արագ կհասկանաք՝ ինչ կարող եք սպասել մարդկանցից և թե ինչ են նրանք ակնկալում ձեզանից: Հնարավորություն կունենաք հարթել հարաբերությունները այն մարդու հետ, ում հետ առաջ հաճախ էիք վիճում:

Օրվա երկրորդ կեսին կվատանա ինքնազգացողությունը: Այս հատվածում ոչ մի կարևոր բան մի պլանավորեք, քանի որ ամենայն հավանականությամբ հանգստի կարիք կունենաք: Կապերին ընտրողաբար մոտեցեք: Ինչ-որ մեկը կարող է փորձել օգտվել ձեր բարությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը վատ չի դասավորվի, եթե ուշադրություն հատկացնեք մտերիմներին, փորձեք կիսել նրանց հետաքրքրություններն ու հոգսերը: Սեփական բարեկեցության վրա կենտրոնանալով՝ ռիսկի եք դիմում ինչ-որ կարևոր բան բաց թողնել կամ սխալ անել, որի համար հետո շատ կզղջաք: Ցանկալի չէ գումարին վերաբերող որոշումներ ընդունել: Այստեղ ձեր շտապողականությունն ու անուշադրությունը լուրջ կորուստներով կարող են ավարտվել:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Նույնիսկ համեմատաբար թեթև ֆիզիկական աշխատանքը այսօր հոգնեցուցիչ կթվա, քանի որ լավ մարզավիճակում չեք լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը բարենպաստ է շփումների համար: Հեշտ կլինի նոր ծանոթներին դուր գալն ու նրանց վրա լավ տպավորություն թողնելը: Նրանք, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Ընկերական հանդիպումներն ու սիրային ժամադրությունները հաջող կանցնեն, դրական հույզեր կպարգևեն: Ավելի ուշ կուզենաք միայնության մեջ մնալ, բացի այդ, կենտրոնացվածություն պահանջող գործեր կհայտնվեն:

Աշխատանքին կամ բիզնեսին վերաբերող հետաքրքիր գաղափարներ կունենաք: Գործնական հոտառությունը սուր կլինի, որոշ Ձկներ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը: Հաջող զուգադիպությունը թույլ կտա շահավետ գնումներ կատարել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1511 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES