Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 29
28.04.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի։ Հենց այս հատվածը կարելի է օգտագործել կարևոր գործերի համար։ Դրանցից գլուխ հանելը սպասվածից հեշտ կլինի։ Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, կկարողանաք հաղթահարել դրանք ու հաջողության հասնել։ Առաջատարի ձեր հատկանիշներին արժանի կիրառություն կգտնեք, կոգեշնչեք մարդկանց։

Օրվա երկրորդ կեսին դադար տալու կարիք կլինի։ Որոշ Խոյերի դա պետք կլինի հանգստանալու, մյուսների համար էլ՝ ստեղծված իրավիճակը կշռադատելու, մտածված որոշում ընդունելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ինչ էլ որ պլանավորեք, հաջողության հասնելու համար պետք է արագ ու վճռական գործեք։ Ժամանակը զուր մի վատնեք, մի հետաձգեք մտածածը։ Հավանական են նոր ծանոթություններ։ Շուտով դրանք օգտակար կլինեն ձեզ։ Քանի որ շատերին դուր կգաք, հազիվ թե ինչ-որ մեկը մերժի ձեր խնդրանքները։

Հարմար օր է գործերում ու անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար։ Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա։ Այն ժամանակին ու հստակ հուշումներ կանի։ Հաճախ ինքներդ էլ չեք հասկանա՝ ինչո՞ւ եք վարվում այս և ոչ թե այլ կերպ, բայց բոլոր դեպքերում հաջողության կհասնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի։ Բայց դուք չեք հանձնվի ու ճիշտ կվարվեք։ Այսօր համառությունն ու հաստատակամությունը խիստ անհրաժեշտություն են նույնիսկ ամենահամեստ արդյունքներին հասնելու համար։ Հաճախ կանայք լավ խորհուրդներ կտան, որոնց շնորհիվ կխուսափեք սխալներից։ Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոն կազմակերպել։

Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր գաղափարներ կունենաք։ Դրանք իրագործել միանգամից չի ստացվի, բայց դա ձեզ չի վշտացնի, քանի որ կարողանում եք սպասել։ Ցանկալի չէ զբաղվել հոգնեցուցիչ գործերով։ Մեծ ծանրաբեռնվածությունն էլ հիմա վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ անհանգիստ օր է։ Հաճախ իրադարձությունները սպասվածի նման չեն ընթանա, դրա համար էլ ստիպված կլինեք փոխել պլանները, արագ որոշումներ ընդունել ու կյանքի կոչել դրանք։ Շրջապատի հետ հարաբերությունները լարված կլինեն, չեն բացառվում տարաձայնությունները նույնիսկ ամենամտերիմների հետ։ Հույզերին մի տրվեք։ Եթե պահպանեք ինքնատիրապետումը, լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա։

Մարդիկ հաճախ կդիմեն ձեզ օգնության հարցով, և շատերին պարզապես չեք կարողանա մերժել։ Հաճախ խոսք կգնա ֆինանսական աջակցության մասին, այնպես որ՝ ստիպված եք լինելու կրճատել սեփական ծախսերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն ավելի հարմար է հանգստի, քան օգտակար զբաղմունքների ու վճռական գործողությունների համար։ Ժամանակը լավ անցկացնելու, համակրելի մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները։ Դրանցից օգտվելով՝ գլուխ կհանեք հին խնդիրներից, կօգնեք մտերիմներին, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել։

Հակասական տեղեկատվություն կստանաք։ Այն պետք է ստուգել։ Մի հավատացեք բամբասանքներին ու շշուկներին։ Այսօր ինչքան քիչ ուշադրություն ձեզ վրա հրավիրեք, այնքան ավելի լավ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ բաների մասին պետք է մտածեք։ Իսկ դա անել պետք է հանգիստ ու առանց շտապելու։ Գլխապտույտ պլաններ լավ է չկառուցել։ Ինքներդ ձեզ ժամանակ տվեք մտածելու ու պլանավորելու համար։ Օրը շատ հարմար է սովորելու համար։ Կկարողանաք յուրացնել բարդ ինֆորմացիան։ Կարևորն այն է, որ այն իսկապես հետաքրքիր լինի։

Օրը հարմար է համախոհների հետ շփվելու համար։ Նրանց կարող եք հյուր կանչել կամ ինչ-որ հետաքրքիր տեղում հանդիպում նշանակել։ Չպարտադրող միջավայրում կկարողանաք քննարկել բոլորի համար կարևոր հարցերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաճելի իրադարձություններով հագեցած հետաքրքիր օր է։ Դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, ինչը հենց առավոտվանից տեսանելի կլինի։ Աշխատանքին ու բիզնեսին վերաբերող նոր գաղափարներ կունենաք։ Դրանց շնորհիվ հաջողության հասնելու ուղի կգտնեք։ Օգտակար կլինեն համախոհների ու այն մարդկանց հետ զրույցները, ովքեր կարող են ոչ միայն աջակցել ձեզ, այլ նաև ճիշտ նկատողություններ անել։

Խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Այսօր այն գլխացավերի, անքնության պատճառ կդառնա։ Շատ օգտակար կլինեն սիրելիի հետ ուղևորություններն ու զբոսանքները։ 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը դժվար կլինի։ Տպավորվող ու բռնկուն կլինեք, դատարկ բանի պատճառով կբարկանաք շրջապատի վրա։ Խուսափեք կոնֆլիկտներից։ Եթե վիճեք ինչ-որ մեկի հետ, հաշտվելը դժվար կլինի։ Փառասեր կլինեք, կձգտեք միշտ առջևում լինել, կվիրավորվեք, եթե ինչ-որ մեկը չնկատի ձեր արժանիքները։ Երբեմն դա շփման մեջ լուրջ խնդիրներ կբերի։

Օրվա երկրորդ կեսն ավելի հաճելի կանցնի։ Հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչը ձեզ համար իսկապես հետաքրքիր է։ Չեն բացառվում հրավերներն ու առաջարկները, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Փոքրիկ պատահարներն ու անհաջող զուգադիպությունները օրվա սկզբին կստիպեն հուզվել։ Կնյարդայնանաք, եթե ինչ-որ բան սպասվածի նման չդասավորվի ու մեծ տհաճությամբ կփոխեք պլանները։ Չի բացառվում, որ մտերիմներին օգնելու, ընտանեկան խնդիրները լուծելու համար ստիպված լինեք հետաձգել պլանավորած ուղևորություններն ու զվարճանքները։

Օրվա երկրորդ կեսն ավելի հաճելի ու արդյունավետ կլինի։ Կգտնեք ձեզ ու մտերիմներին ուրախացնելու ձևը։ Հանդիպումները հենց այս ժամանակահատվածի համար կարող եք պլանավորել։ Դրանք լավ կանցնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Խնդիրներից ամբողջությամբ խուսափել չի ստացվի։ Հաճախ չի հաջողվի սկսածն ավարտին հասցնել, ստիպված կլինեք հետաձգել գործերը, որոնցով կուզենայիք զբաղվել։ Շրջապատի ցանկությամբ կշարժվեք, հաճախ սեփական կամքին հակառակ պարտավորություններ կստանձնեք։ Մտերիմների բարեկեցության հանդեպ ձեր հոգատարությունը հասկանալի է, բայց պետք է հիշել նաև սեփական հետաքրքրությունների մասին։

Ցանկալի չէ գործարքներ կնքել, հատկապես՝ եթե կասկածում եք դրանց օրինական լինելու վրա։ Ամենաբարենպաստ օրը չէ խոշոր գործարքների համար։ Դրանք հազիվ թե հաջող լինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի։ Այս ժամանակը հարմար է շփման համար։ Շատերի հետ կարող եք լեզու գտնել, ձեր կողմը գրավել հին մրցակիցներին։ Մարդիկ, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը։ Չի բացառվում, որ ձեր գաղափարները ազդեցիկ անձանց աջակցությունը ստանան ու շուտով կյանքի կոչվեն։

Օրվա երկրորդ կեսին հեշտ չի լինի հոգեկան հավասարակշռությունը պահպանելը։ Հույզերը լարված կլինեն, կնյարդայնանաք դատարկ բաների պատճառով, կբարկանաք ձեզ համար թանկ մարդկանց վրա։ Այս հատվածում լավ է կարևոր հարցեր չքննարկել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առավոտը լարված կլինի։ Շրջապատը սովորականից հաճախ կխառնվի ձեր գործերին, իսկ դա կստիպի հուզվել։ Բոլորը չէ, որ իրենց նրբանկատ կպահեն, նկատողությունները կարող են խոցել ձեզ։ Բայց ոչ ոքի թույլ չեք տա ճնշել ձեզ, իսկ բոլոր կարևոր որոշումներն ինքնուրույն կընդունեք։

Աստիճանաբար իրավիճակը կկայունանա։ Նոր հեռանկարներ կբացվեն, ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք։ Կփորձեք արագ սովորել, շատ նոր բաներ կիմանաք։ Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1577 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES