Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 28
27.04.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է։ Շատ բան լավ կստացվի, հետաքրքիր գաղափարներ կունենաք։ Չեք հետաձգի ձեր մտահղացման իրագործումը, արագ կշարժվեք դեպի հաջողությունը։ Հաստատակամությունը հիանալի պտուղներ կտա, հատկապես՝ մասնագիտական ոլորտում։ Կգտնեք մրցակիցներին զինաթափելու, դիրքերն ամրապնդելու ձևը։

Չեն բացառվում վեճերը մտերիմների հետ։ Որքան էլ տարօրինակ է, հենց վեճերի շնորհիվ հարաբերությունները կկարգավորվեն։ Այդպես կկարողանաք հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց։ Չնայած որոշակի տարաձայնություններին՝ կհաջողվի պայմանավորվել համատեղ գործողությունների մասին ու միասին լուծել կարևոր հարցերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Համբերատարությամբ զինվեք։ Այսօր իրադարձությունները ձեր ուզածից դանդաղ կզարգանան։ Պետք է կարողանաք հանգիստ սպասել։ Եթե սկսեք հուզվել, ոչ մի լավ բանի չեք հասնի։ Լարված կլինեն հարաբերությունները ղեկավարության ու գործընկերների հետ։ Կփորձեք տարաձայնությունները հանգիստ հաղթահարել, բայց դա միշտ չի ստացվի։

Զգույշ եղեք ֆինանսների ու ունեցվածքի հետ կապված գործերում։ Նույնիսկ նման հարցերի քննարկումը ջանքեր կպահանջի, իսկ դրանք ճիշտ լուծելու համար ստիպված եք լինելու շատ աշխատել։ Բայց օրվա վերջին կհասկանաք՝ ինչպես է պետք գործել կորուստներից խուսափելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հանգստություն պահպանելը շատ կարևոր կլինի։ Եթե դա չանեք, մեկը մյուսի հետևից սխալներ կգործեք։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկը փորձի ճնշել ձեզ։ Հեշտ չի լինի օրվա առաջին կեսին սեփական հետաքրքրությունները պաշտպանելը, բայց ամենից գլուխ կհանեք։ Ֆինանսական գործերում ղեկավարվեք առողջ բանականությամբ։ Խորհուրդները հաճախ անօգուտ կլինեն։

Մտերիմների հետ հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ։ Կփորձեք լսել նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, այդ մարդկանց հոգատարությամբ ու ուշադրությամբ շրջապատել։ Այսօր սիրային անակնկալներ անելը ձեզ մոտ լավ կստացվի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատանքը սովորականից մեծ ուշադրություն կպահանջի։ Պետք է անսովոր, բարդ խնդիրներ լուծեք։ Դրանցից լավ գլուխ հանելու համար փորձ, դիտողունակություն ու ճիշտ եզրակացություններ անելու անհրաժեշտություն կլինի։ Նոր համախոհների ու քիչ ծանոթ մարդկանց հետ պետք է զգույշ լինեք։ Վտանգ կա, որ նրանք ձեզ մոլորության մեջ կգցեն։ Ինչ-որ խոշոր գործարքներ կնքելուց առաջ մի քանի անգամ մտածեք ու ամեն ինչ ստուգեք։

Օրը շատ բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից, մտերիմների հետ շփումներն էլ ուրախություն կպարգևեն։ Ծանոթ կանայք հաճույքով կօգնեն ու լավ խորհուրդներ կտան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարևոր գործերում հույս դրեք միայն ձեզ վրա։ Մարդիկ, ովքեր առաջ օգնում էին ձեզ, հիմա կարող են հիասթափվել։ Եթե շրջապատից շատ բան սպասեք, հարաբերությունները երկար ժամանակով կփչանան։ Սրտին մոտ մի ընդունեք քննադատությունները։ Բոլորը չէ, որ ըստ արժանվույն կգնահատեն ձեր տաղանդներն ու հնարավորությունները կամ կհասկանան, թե ինչ հետաքրքիր պլաններ ու նախագծեր եք առաջարկում։ Ավելի ուշ պարզ կդառնա, թե ով է ճիշտ եղել։

Տարաձայնություններ կառաջանան մտերիմների հետ, չի հաջողվի խուսափել փոխադարձ վիրավորանքներից։ Բանն այն է, որ կարող եք մոռանալ ձեր խոստումների մասին, ինչ-որ կարևոր բան բաց թողնել։ Կփորձեք ուշադիր լինել ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ, բայց դա միշտ չի հաջողվի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Խնայեք ուժերը։ Նոր բարձունքներ գրոհելու համար ամենալավ օրը չէ, հատկապես, եթե դրա համար պետք է ինչ-որ բան ռիսկի ենթարկեք։ Դժվար չի լինի համախոհներ գտնելն ու համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը։ Բայց զրույցներից կոնկրետ քայլերի անցնելուց առաջ պետք է մանրամասն պլան մշակեք։

Չի բացառվում, որ հին ծանոթների աջակցության կարիքն ունենաք։ Նրանք ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, բայց համբերատար կլինեք ու ամեն ինչ կբացատրեք։ Նույնիսկ լարված պահերին կպահպանեք ինքնատիրապետումը, իսկ դա կօգնի խուսափել կոնֆլիկտներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վատ օր չէ։ Դժվարություններ կլինեն, բայց դրանցից արագ գլուխ կհանեք։ Այդ հարցում կօգնի նախկին փորձը։ Հավանական են հաճելի նորություններ ու հետաքրքիր գործնական առաջարկներ։ Որոշ Կշեռքների հյուր կգա ոգեշնչվածությունը, որի կարիքը վերջին շրջանում շատ զգում էին։ Հիանալի գաղափարներ կունենաք, շուտով կհաջողվի դրանք կյանքի կոչել։

Կարող եք զբաղվել կենցաղային հարցերի լուծմամբ։ Այսօր դրանցից արագ գլուխ կհանեք։ Տնային գործերը հոգնեցուցիչ չեն լինի։ Օգտակար իրեր գնելու հնարավորություն կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի։ Այս հատվածում շատ բան լավ կստացվի, հաճախ կհաջողվի առանց մեծ ջանքերի հասնել անհրաժեշտ արդյունքների։ Չի բացառվում, որ օգտակար կլինեն հին ծանոթությունները կամ ձեզ աջակցեն այն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել։ Հարմար ժամանակահատված է գործնական հարցերը քննարկելու համար։ Ընդ որում՝ դա անել պետք է ոչ ֆորմալ միջավայրում։

Երեկոյան դժվար կլինի հույզերը կառավարելը։ Հաճախ սուր կարձագանքեք փոքրիկ, աննշան պատահարներին, որոնց ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Հոգ տարեք, որ ձեր բարկությունից մտերիմները չտուժեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է։ Շատ նախաձեռնություններում հաջողությունը կուղեկցի ձեզ։ Հաջող կլուծվեն վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը։ Չեն բացառվում արդյունավետ գործնական բանակցությունները, համագործակցության կամ աշխատանքը փոխելու մասին առաջարկները։ Ամենահամառ Աղեղնավորները մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կունենան։

Հնարավորություն կունենաք հաջողության հասնել գործերում ու շահավետ գործարքներ կնքել։ Չի բացառվում՝ համախոհներ ձեռք բերեք, որոնց հետ հարաբերություններն ավելի ուշ ընկերական կամ սիրային բնույթ ստանան։ Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես պլանավորված չեն եղել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն անհարթ կլինի։ Նրա սկիզբը հաջող կլինի։ Հենց այդ ժամանակ պետք է պլանավորեք կարևոր գործերն ու պատասխանատու հանդիպումները։ Օգտակար կլինի մասնագիտական սեմինարներին, ինչպես նաև այնպիսի միջոցառումներին այցելելը, որտեղ կարող եք օգտակար ծանոթություններ հաստատել։ Շատ Այծեղջյուրներ կառանձնանան գործնական հոտառությամբ, որի շնորհիվ նշանի ներկայացուցիչները շահավետ գործարքներ կկնքեն։

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի։ Ստիպված կլինեք շեղվել սեփական գործերից, որպեսզի օգնեք շրջապատին, լուծեք ուրիշների խնդիրները։ Տանը խառնաշփոթ կլինի, կարգուկանոն հաստատելու համար համբերատարություն կպահանջվի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ հագեցած օր է սպասվում։ Շատ բան պետք է հասցնեք։ Մի գործը վերջացնելուց հետո մյուսը կհայտնվի։ Հավանական են հաջող զուգադիպություններ։ Ճարպկորեն կօգտվեք դրանցից ձեր առջև դրված խնդիրները լուծելու համար։ Խուսափեք չարդարացված ռիսկից, հատկապես, եթե գործը վերաբերում է ոչ միայն ձեզ անհատապես։ Զգուշությունը կօգնի խուսափել շատ խնդիրներից։

Շատ օգտակար կլինի պայմանների փոփոխությունը։ Նույնիսկ ոչ մեծ ուղևորությունները կբարձրացնեն տրամադրությունն ու կոգեշնչեն։ Ճանապարհին չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Պետք չէ շտապել։ Բոլոր կարևոր գործերը պլանավորեք օրվա երկրորդ կեսի համար։ Այն ավելի բարենպաստ ու հաջող կլինի։ Առավոտը կարող եք նվիրել ընթացիկ խնդիրների լուծմանը, որոնք բարդ ու հոգնեցուցիչ չեն թվա։ Ե՛վ գործընկերների, և՛ մտերիմների հետ տարաձայնություններ կարող են առաջանալ։ Բայց բոլորի հետ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել, ընդ որում՝ դա կանեք շատ արագ։

Հարմար օր է գնումների համար։ Հիանալի իրեր կընտրեք, որոնք կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլ նաև՝ մտերիմներին։ Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1545 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES