Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 27
26.04.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ուշադիր է պետք լինել։ Ամենահեշտ օրը չի լինելու։ Ցանկացած որոշում կյանքի կոչելուց առաջ լավ մտածեք։ Հավանական են ֆինանսական անսպասելի դժվարություններ, որոնց պատճառով ստիպված կլինեք հետաձգել պլանավորած գնումները։ Սակայն ուժեղ կլինի նաև դրական միտումների ազդեցությունը։ Օրը շատ նոր հնարավորություններ կբացի։ Օգտվեք դրանցից։

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի հաճելի հանդիպումներ։ Տրամադրությունը կբարձրացնի հին ընկերների հետ հանդիպումը։ Նրանք ձեզ համար լավ նորություններ կունենան։ Սիրային ժամադրություններն էլ չեն հիասթափեցնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջողության կհասնեք, եթե հույս դնեք սեփական ուժերի վրա։ Ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելը հեշտ չի լինելու, կարող են հիասթափեցնել նույնիսկ փորձված համախոհները։ Սակայն հնարավորություն կունենաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ դա անել առաջ չէր հաջողվում։ Չի բացառվում, որ ոչ վաղ անցյալի մրցակիցները ձեր կողմն անցնեն։ Նրանց բոլոր հարցերում վստահել չարժե, բայց որոշակի աջակցության վրա կարող եք հույս դնել։

Լուրջ վերաբերվեք ստանձնած բոլոր գործերին։ Պետք չէ հուսալ, որ ամեն ինչ ինքն իրեն կստացվի, բայց հաստատակամությունը թույլ կտա հաջողության հասնել։ Երեկոյան դժվար կլինի կանանց հետ կոնֆլիկտներից խուսափելը։ Նրանց հետ շփումները համբերատարություն կպահանջեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը բարդ կլինի։ Պետք է որոշակիություն մտցնեք ապագայի նպատակների ու պլանների մեջ, բայց հիմա չեք կարողանա հասկանալ, թե ինչի վրա պետք է կենտրոնանաք առաջին հերթին։ Ամենատպավորվող Երկվորյակները ոչ միայն շրջապատի, այլև իրենք իրենց հետ էլ հաշտ չեն լինի։ Նրանք պետք է կարողանան կառավարել հույզերը։ Լավ է ոչ մի կարևոր բան չպլանավորել։ Իսկ եթե պայմանները վճռական գործողություններ են պահանջում, խորհրդակցեք նրանց հետ, ում վստահում եք։

Մտերիմների հետ համբերատար ու նրբանկատ եղեք։ Կոնֆլիկտների ու վեճերի հավանականությունը շատ մեծ է։ Պետք չէ քննարկել կարևոր հարցերը, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը բարդ կլինի։ Ճանապարհին հաճախ խոչընդոտներ կառաջանան, դժվար կլինի նույնիսկ այն գործերից գլուխ հանելը, որոնք առաջ հեշտությամբ էին տրվում ձեզ։ Հաճախ տարաձայնություններ կառաջանան շրջապատի հետ։ Կփորձեք հույզերին չտրվել, հանգիստ մնալ, բայց երբեմն, միևնույն է, կկորցնեք հավասարակշռությունը։

Օրվա երկրորդ կեսն ավելի հեշտ կլինի։ Այս հատվածում հավանական են հաջող զուգադիպություններ ու հաճելի անակնկալներ։ Մի վախեցեք իմպրովիզներ անել։ Ինչքան արագ փոխեք ձեր պլանները, այնքան մեծ հաջողությունների կարող եք հասնել։ Ցանկալի չէ խոշոր գործարքներ կնքել, մեծ գումարներ ծախսել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգիստ ու բարենպաստ օր է։ Այն հարմար է գործերում կարգուկանոն հաստատելու, վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը լուծելու համար։ Չեն բացառվում անսպասելի ու գրավիչ առաջարկները։ Վերջնական պատասխան տալուց առաջ լավ մտածեք։ Ցանկալի չէ ֆինանսական պարտավորություններ ստանձնել։

Հարմար օր է հանգստի, ոչ մեծ ուղևորությունների համար։ Հնարավորություն կունենաք շփվել ընկերների հետ, հաճելի ծանոթություններ հաստատել։ Մի շտապեք դատել մարդկանց մասին։ Առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շրջապատի հետ պայմանավորվելը դժվար կլինի, հաճախ տարաձայնություններ կառաջանան։ Կփորձեք փոխզիջումային տարբերակներ գտնել, զիջումների կգնաք, բայց միայն դա բավական չի լինի։ Հատկապես դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը, որոնք այսօր հակված չեն լինի ներել ձեզ ձեր սխալները ու շատ մեծ պահանջներ կներկայացնեն։

Խնայող եղեք։ Նշանակալի գումարներ կարող եք ստանալ, բայց մի շտապեք ծախսել դրանք։ Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն։ Մտերիմներն այսօր ձեր ուշադրության ու աջակցության կարիքը կունենան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ արդյունավետ օր է սպասվում։ Շատ հարցեր անսպասելի հեշտ կլուծվեն։ Ամենակարևոր գործերում նշանակալի առաջընթացի հասնելու հնարավորություն կունենաք։ Գլուխ կհանեք խնդիրներից, որոնք վերջին շրջանում խանգարում էին առաջ շարժվել։ Նկատի առեք, որ հիմա կարող եք հիմք դնել ապագա հաջողությունների համար։ Այնպես որ՝ մի շտապեք աշխատանքի համար անհապաղ պարգևատրում պահանջել։

Դժվար չի լինի լեզու գտնել ինչպես նրանց հետ, ովքեր ձեզ լավ գիտեն, այնպես էլ նոր ծանոթների հետ։ Նոր համախոհներ կգտնեք, որոնք ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան։ Չեն բացառվում սիրային տարվածություններն աշխատավայրում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին զգույշ եղեք։ Կուզենաք արագ հաջողությունների հասնել ու շտապելով որոշումներ կընդունեք։ Ցավոք, դա լուրջ սխալների պատճառ կարող է դառնալ։ Լսեք փորձառու մարդկանց խորհուրդները։ Անհրաժեշտության դեպքում նրանց կարող եք դիմել օգնության խնդրանքով։ Լավ է ռիսկի չդիմել, եթե գործը ինչ-որ կարևոր բանի է վերաբերվում։

Օրվա երկրորդ կեսը հարմար է ինչ-որ նոր բան սովորելու համար։ Հնարավորություն կունենաք ինֆորմացիա ստանալ, որը շատ շուտով պետք կգա։ Ուղևորությունները վառ տպավորություններ ու դրական հույզեր են խոստանում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը վառ տպավորություններով լի կլինի։ Ուշադրություն կդարձրեք նրան, ինչ առաջ չէիք նկատում։ Սովորական, վաղուց ծանոթ բաները ձեզ համար ոգեշնչվածության նոր աղբյուր կարող են դառնալ։ Մտերիմների հետ ձեզ համար կարևորի մասին խոսելու հնարավորություն կունենաք։ Մի վախեցեք անկեղծ լինել, կիսվել ապրումներով։ Հավանական են հաճելի նորություններ, անսպասելի գրավիչ առաջարկներ։

Հավանական են դրամական մուտքեր։ Հնարավորություն կունենաք գնել իրեր, որոնք վաղուց են դուր գալիս ձեզ, ուրախացնել մտերիմներին, նրանց հաճելի անակնկալներ անել։ Երեկոն սիրային խոստովանությունն է խոստանում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է շփումների, անձնական ու մասնագիտական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար։ Կհաջողվի պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ լեզու գտնել չէր ստացվում։ Ամենաճկուն Այծեղջյուրները կկարողանան իրենց կողմը գրավել մրցակիցներին։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը աշխատանքի վայրում։ Նման հարաբերություններն արագ կզարգանան, վառ հույզեր կպարգևեն։

Հավանական են հաջողություններ այնտեղ, որտեղ մանրուքների հանդեպ ուշադրություն, վերլուծելու ու փաստերը համադրելու և ճիշտ եզրակացություններ անելու ունակություն է անհրաժեշտ։ Շատ Այծեղջյուրներ այսօր կարիերայի զարգացման վերաբերյալ ճիշտ որոշումներ կընդունեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հանգիստ ու բարենպաստ կլինի։ Կկարողանաք ավարտին հասցնել գործերը, որոնց վերջին ժամանակներս մեծ ուժեր եք տրամադրել ու լուծել կարևոր խնդիրները։ Հաճախ օգտակար կլինի ուրիշի փորձը։ Սեփական սխալներից խուսափելու համար կօգտագործեք այն։ Դժվար չի լինի օգտակար ծանոթություններ հաստատելը։ Կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն օգնել իրագործել հին ու նոր պլանները։

Չնայած աշխատանք սովորականից շատ կլինի՝ ժամանակ կունենաք զբաղվել ընտանեկան գործերով, ուշադրություն հատկացնել մտերիմներին։ Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե դրանց մեկնեք սիրելիի հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինքնավստահ կլինեք, նույնիսկ՝ չափից ավելի։ Ձեր հնարավորությունները գերագնահատելով՝ կստանձնեք գործեր, որոնցից ինքնուրույն գլուխ հանելը բարդ կլինի։ Լավ է ինչ-որ մեկին դիմել օգնության խնդրանքով։ Այդպես հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքին հասնելը։ Ֆինանսական գործերում զգուշություն է պետք։ Գումարի ու ունեցվածքի հետ կապված հարցերում շտապելով որոշումներ մի ընդունեք, պարտականություններ մի ստանձնեք։

Նույնիսկ հաճելի ուղևորությունները սպասվածից շատ ժամանակ կխլեն։ Դրա պատճառով ստիպված կլինեք փոխել պլանները, հետաձգել գործերը։ Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ։ Խուսափեք լուրջ վեճերից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 937 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES