Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 25
24.04.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վերահսկեք ձեզ, աշխատեք չնյարդայնանալ։ Այսօր հակված կլինեք բարկանալ բոլորի վրա, ընդ որում՝ այնպիսի դատարկ բաների պատճառով, որոնց ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Հնարավոր են կոնֆլիկտներ աշխատանքի վայրում։ Ազդեցիկ թշնամիներ ձեռք կբերեք ու երկար ժամանակով կփչացնեք հարաբերությունները հին համախոհների հետ, եթե հետ չկանգնեք սուր նկատողություններ անելուց։ Ժամանակը մի ծախսեք ձեր ճշմարտությունն ապացուցելու համար։ Շուտով այն բոլորի համար ակնհայտ կլինի։

Ցանկալի չէ պետկազմակերպություններ այցելել։ Եթե այսօր պլանավորել եք փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղվել, պատրաստ եղեք ձգձգումների, մի զարմացեք, եթե պետք եկած մարդիկ տեղում չլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր գերակշիռ կլինի դրական միտումների ազդեցությունը։ Շատ բաների կկարողանաք հասնել։ Կաշխատեք ժամանակը զուր չվատնել, գործերը չհետաձգել։ Նման մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել։ Բարենպաստ պայմանները թույլ կտան լուծել հին խնդիրն ու վնասազերծել վաղեմի թշնամուն։ Օրվա երկրորդ կեսը հարմար է գործնական բանակցությունների ու կարևոր գործարքների համար։

Ինչ-որ տնային խնդիրներ լուծելու հնարավորություն կունենաք։ Առանց զղջալու ու երկար մտածելու կազատվեք այն ամենից, ինչն անպետք է դարձել, կհասկանաք, թե ինչն է պակասում ձեզ ու ձեր մտերիմներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինչ էլ որ պատահի, հանգստություն պահպանեք։ Չեք կարողանա ճիշտ որոշում ընդունել կամ կողմնորոշվել դժվար իրավիճակում, եթե հուզվեք, սուր արձագանքեք փոքրիկ միջադեպերին։ Շատ օգտակար կլինի նախկինում ստացած փորձը։ Հենց այն թույլ կտա խուսափել սխալներից, ճիշտ մոտեցում գտնել ոչ միանշանակ իրավիճակներում։ Ընկերները ձեր օգնության կարիքը կունենան, աշխատեք չմերժել նրանց։

Հնարավոր են հաճելի անակնկալներ։ Անձնական հարաբերություններում դրական փոփոխություններ կնկատվեն։ Այստեղ կարող եք նախաձեռնող լինել։ Օրը հարմար է զգացմունքները խոստովանելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի։ Կարող է թվալ, որ մարդիկ թերագնահատում են ձեզ, չեն նկատում ձեր ջանքերն ու արժանիքները։ Երբեմն փոքրիկ թյուրիմացությունները կոնֆլիկտների պատճառ կդառնան։ Աշխատավայրում անձնական համակրանքն ու հակակրանքը կխանգարեն ճիշտ որոշումներ ընդունել, ելք գտնել բարդ իրավիճակից։

Ցանկալի չէ խոշոր գնումներ անել, գումար ծախսել այն ամենի վրա, ինչի անհրաժեշտությունն առանձնապես չկա։ Այսօր շատ պետք կգա կարևորը երկրորդականից զատելու ունակությունը։ Կենտրոնացեք իսկապես կարևորի վրա ու կհասկանաք, որ օրն այնքան էլ վատը չէ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի։ Այս հատվածը շատ հարմար է գործերն ավարտին հասցնելու, ձեզ անհանգստացնող հարցերին պատասխաններ ստանալու, ապագայի պլաններում որոշակիություն մտցնելու համար։ Լավ է կենտրոնանալ ինքնուրույն աշխատանքի վրա, հետաձգել բանակցությունները։ Ցանկացած հարց լավ է քննարկել օրվա երկրորդ կեսին։ Այդ ժամանակ ավելի հեշտ կլինի պայմանավորվել ու ընդհանուր լեզու գտնել։

Հավանական են լավ նորություններ հեռվից, գրավիչ առաջարկներ։ Որոշ Առյուծներ կարող են հետաքրքիր աշխարհիկ միջոցառումների այցելել, միաժամանակ օգտակար ծանոթություններ հաստատել։ Հաջող զուգադիպությունը կօգնի շահավետ գնում կատարել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հույսը դրեք սեփական ուժերի վրա։ Այսօր հենց դա կօգնի խուսափել հիասթափություններից, սխալներից ու արարքներից, որոնց համար հետո ստիպված էիք լինելու զղջալ։ Ցանկալի չէ քննարկել մյուսներին կամ կիսվել սեփական գաղտնիքներով։ Եվ ընդհանրապես, այսօր ինչքան քիչ խոսեք, այնքան ավելի լավ։ Ձեր կողմից արված ցանկացած, նույնիսկ շատ անմեղ ու միանշանակ նկատողություն կարող է սխալ մեկնաբանվել։

Դժվար կլինի ընտանեկան տարաձայնություններից խուսափելը։ Մտերիմները ձեզանից շատ բան կսպասեն։ Բացի այդ, շրջապատը վստահ կլինի՝ ինքներդ գիտեք, թե ինչ են ձեզանից սպասում ու պատրաստ եք առանց խնդրանքների անել դա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հեշտ չի դասավորվի։ Հուզմունքի ու անհանգստության առիթներ կլինեն։ Չի բացառվում, որ սեփական գործերով զբաղվելու փոխարեն ստիպված լինեք զբաղվել ուրիշների խնդիրները լուծելով։ Բայց կփորձեք լավատեսություն պահպանել, շատ չհուզվել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա։ Նման մոտեցման շնորհիվ օրվա երկրորդ կեսին հաջողության հասնելու շանսերը ավելի մեծ կլինեն։

Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները։ Գումարի հետ զգույշ եղեք։ Խաբեբաների զոհը դառնալու ու մեծ գումար կորցնելու վտանգ կա։ Նույնիսկ չպլանավորված գնումները հաջող կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն այնքան էլ վատը չի լինի։ Բայց հաճախ կհուզվեք դատարկ բաների պատճառով ու հույզերի ազդեցությամբ արարքներ կգործեք, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին։ Իսկ դա համարյա միշտ խնդիրների կհանգեցնի։ Չի բացառվում, որ անսպասելի իրադարձությունների պատճառով ստիպված լինեք հրաժարվել հին պլաններից, զբաղվել անցանկալի գործով։

Բայց այսօր շատ բան կսովորեք, կհանդիպեք մարդկանց, որոնց հետ շփումները օգտակար կլինեն։ Կարևոր տեղեկատվություն ստանալու շանս կա։ Դրա շնորհիվ մրցակիցներին հետևում կթողնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Խուսափեք չարդարացված ռիսկից, խաղասեղանին շատ բան մի դրեք։ Հիմա սովորականից դժվար կտրվեն առօրյա գործերը։ Խնդիրները միանգամից լուծելու համար մեծ կլինի կասկածելի մեթոդներից օգտվելու գայթակղությունը։ Բայց նման որոշումների համար ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու զղջալ։ Լավ է օգտվել փորձված մեթոդներից, նույնիսկ եթե դրանք ավելի քիչ արդյունավետ են։

Չի բացառվում, որ ստիպված լինեք ինքնուրույն գլուխ հանել խճճված հարցերից, ուսումնասիրել ու համադրել փաստերը։ Սկզբում այս զբաղմունքը հոգնեցուցիչ կլինի, իսկ հետո հետաքրքիր կդառնա։ Կկռահեք այն, ինչ մյուսները փորձում էին թաքցնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դրված նպատակին հասնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել։ Նույնիսկ ընթացիկ գործերը դժվարությամբ կտրվեն։ Չի բացառվում, որ ստիպված լինեք չպլանավորված ուղևորությունների մեկնել, դրանց պատճառով հրաժարվել ավելի վաղ նշանակված հանդիպումներից։ Շատ Այծեղջյուրների համար տհաճ անակնկալ կդառնա մի մարդու հետ հանդիպումը, ում վաղուց չէին տեսել։

Մի քիչ կլավանա ֆինանսական վիճակը։ Ինչ գումար էլ որ ստանաք, մի շտապեք ծախսել այն։ Գումարը շուտով կարևոր բանի համար պետք կգա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Իրատես լինելու փոխարեն կսավառնեք ամպերում։ Դա կարող է լուրջ սխալների հանգեցնել։ Ավելի լուրջ տրամադրվելով՝ կհասկանաք, թե ինչ է պետք անել իրավիճակը դեպի լավը փոխելու համար։ Չի բացառվում, որ ձեզ աջակցեն մարդիկ, ովքեր առաջ միայն սեփական գործերով էին հետաքրքրվում։ Ինչքան էլ զարմանալի է, նրանք հուսալի համախոհներ կդառնան։

Շատ ուշադիր պետք է լինեն նրանք, ովքեր փաստաթղթերի հետ են աշխատում կամ գործ ունեն հաշվարկների հետ։ Այստեղ մեծ է լուրջ սխալների հավանականությունը, որոնք տհաճությունների կհանգեցնեն։ Աշխատեք չծանրաբեռնվել։ Հատկապես կարևոր է հանգիստը օրվա երկրորդ կեսին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աստղերը պատրաստ կլինեն շատ նախաձեռնություններում օգնել ձեզ, անհանգստության լուրջ պատճառներ չեն լինի։ Չեն բացառվում հաճելի անակնկալները, անսպասելի առաջարկները, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի։ Որոշ Խեցգետիններ շատ օգտակար փորձ ստանալու կամ մյուսներից շուտ կարևոր հարցերին պատասխաններ գտնելու հնարավորություն կունենան։ Հին ծանոթները կուրախացնեն լավ նորություններով։

Ամենալուրջ գործերում հույս դրեք միայն փորձված մարդկանց վրա։ Նոր ծանոթները կարող են հուսախաբ անել անել կամ մի բան անել, որ նրանցից չէիք սպասում։ Մի հավատացեք ուրիշների խոստումներին, նույնիսկ եթե դրանք ձեր սրտով են։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 572 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES