Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 21
20.04.2018, 19:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Զգույշ գործեք։ Այսօր ավելի վատ բան չի կարող լինել, քան շտապելն ու ռիսկի դիմելը, հատկապես՝ օրվա առաջին կեսին։ Խոստումներ մի տվեք։ Վտանգ կա, որ ինքներդ ձեզ թակարդը կգցեք։ Ցանկալի չէ ֆինանսներին վերաբերող որոշումներ ընդունել, հատկապես եթե խոսքը մեծ գումարների մասին է։ Գնումների հարցում էլ պետք չէ շտապել, քանի որ այսօր հակված կլինեք շատ ծախսել լրիվ անիմաստ իրերի վրա։

Բարենպաստ օր է մտերիմների հետ շփվելու համար։ Նոր ծանոթների հետ լեզու գտնելն էլ հեշտ կլինի, բայց նրանց հետ բոլոր դեպքերում լավ է զգույշ լինել։ Պետք չէ վստահել նրանց, ովքեր իրենց գաղափարները փորձում են փաթաթել ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար։ Հին ու նոր ծանոթների հետ շփումները հաճելի կլինեն։ Չի բացառվում, որ նոր բան կիմանաք կամ խորհուրդներ կստանաք, որոնց կուզենաք հետևել։ Հավանական են հաջող գնումներ։ Շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կլինի։ Կարող եք ստանձնել նախկինում կազմած նախագծերի իրագործումը։ Ուշադիր եղեք, կոպիտ սխալներ մի գործեք ու հաջողության կհասնեք։

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ։ Ամենայն հավանականությամբ դրանք բավականին հոգնեցուցիչ, բայց հետաքրքիր կլինեն ու շատ հաճելի տպավորություններ կթողնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինչ էլ որ ստանձնեք, հույս մի ունեցեք, որ արագ անհրաժեշտ արդյունքների կհասնեք։ Օրը համբերատարություն է պահանջում։ Գործելուց առաջ բարեհարմար պահի սպասեք, համոզվեք, որ մարդիկ, որոնց վրա հույս եք դրել, իսկապես ձեր կողմից են։ Հնարավորություն կունենաք սովորել այն, ինչ շուտով պետք կգա, օգտակար տեղեկատվություն կստանաք։

Սիրելիի հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, կարող է թվալ, որ նա ձեր կողմից չէ։ Չեն բացառվում կոնֆլիկտները խանդի պատճառով։ Կասկածների առիթներ մի տվեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր պետք չէ կարևոր գործեր պլանավորել, հատկապես եթե դրանք ուրիշ մարդկանց մասնակցություն են ենթադրում։ Դժվար կլինի համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը, ցանկացած տարաձայնություն լուրջ կոնֆլիկտով կվերջանա։ Նույնիսկ ներդաշնակ կապերի մեջ հարաբերություններն ավելի լարված կդառնան։ Վեճերից խուսափելու համար ջանքեր պետք է գործադրեք։

Օրը բարենպաստ է ստեղծագործելու ու ոչ ստանդարտ խնդիրները լուծելու համար։ Հիմա շատ բաների սովորականի նման չեք նայի, ուշադիր կլինեք հնարավորություններին, որոնք առաջ չէիք նկատի։ Որոշ Խեցգետիններ արժանի կիրառում կգտնեն իրենց տաղանդներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հեշտ օր չի լինի։ Հազիվ թե հաջողվի արագ հաջողության հասնել, լուծել կարևոր հարցերը։ Տեղում դոփելու պատճառով տրամադրությունը կփչանա, նյարդային կդառնաք, կբարկանաք նույնիսկ նրանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն։ Նրանք, ովքեր ինքնատիրապետում կպահպանեն, կստանան այն, ինչ պետք է, միաժամանակ զինաթափ կանեն ու խաղից դուրս կհանեն մրցակիցներին։

Մի ծուլացեք։ Հետաքրքիր զբաղմունքներ փնտրեք, բաց մի թողեք ձեզ ցույց տալու, ինչ-որ բան սովորելու կամ այն մարդկանց հետ շփվելու հնարավորությունը, որոնց փորձը ձեզ համար կարող է օգտակար լինել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է։ Կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, եթե ինքնուրույն չգործեք, այլ օգտվեք հուսալի, փորձված համախոհների աջակցությունից։ Չեն խանգարի նաև փորձառու մարդկանց խորհուրդները։ Սակայն շփվել պետք է միայն նրանց հետ, ովքեր իսկապես կիսում են ձեր հետաքրքրությունները։ Պետք չէ վստահել քիչ ծանոթ մարդկանց, հատկապես եթե նրանք ձեզ շատ բան են խոստանում ու հաճոյախոսություններ են շռայլում։

Օրը հարմար է կազմակերպչական հարցերը լուծելու համար։ Կարող եք ուղևորություններ պլանավորել, գնել այն, ինչ անհրաժեշտ է ճամփա գնալու համար։ Կարող եք նաև ուսման համար անհրաժեշտ իրեր գնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց չեք նահանջի ու չեք հանձնվի։ Հակառակը՝ պատրաստ կլինեք ջանքեր գործադրել, նույնիսկ եթե վստահ չեք, որ դա օգտակար կլինի։ Կարող եք լուծել գումարի ու ունեցվածքի հետ կապված հարցերը, ինչպես նաև բիզնես-նախագծերը, որոնց մասին վերջին շրջանում շատ էիք մտածում։

Լավ հանգստանալու, ժամանակն ուրախ անցկացնելու հնարավորություն կունենաք։ Կարող եք թատրոն կամ համերգ այցելել։ Դրական հույզեր կստանաք։ Օրը բարենպաստ է ծանոթությունների համար։ Մարդիկ, որոնց այսօր կհանդիպեք, իսկական ընկերներ կդառնան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփման համար բարենպաստ օր է։ Կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր ձեզ նման չեն։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը։ Նման հարաբերություններն արագ կզարգանան ու վառ հույզեր կբերեն։

Լավ գաղափարներ կունենաք, բայց դրանք անհապաղ կյանքի կոչելու հնարավորություն չի ընձեռվի։ Մի ծուլացեք գրի առնել հետաքրքիր մտքերը։ Շատ հնարավոր է ավելի ուշ ուզենաք վերադառնալ դրանց։ Օրը հարմար է բուժիչ միջոցառումների համար։ Դրանք կտան անհրաժեշտ արդյունքը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հեշտ չի լինելու։ Ճանապարհին սովորականից հաճախ խոչընդոտներ կառաջանան, ընդ որում՝ դա տեղի կունենա հենց այն ժամանակ, երբ կթվա, թե արդեն համարյա հասել եք նպատակներին; Հնարավոր են տարաձայնություններ հին համախոհների հետ, չեն բացառվում վեճերն ընկերների հետ։ Կփորձեք փոխզիջման հասնել ու լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ, բայց դա միշտ չի ստացվի։

Ցանկալի չէ քննարկել գումարին, ունեցվածքին, հնարավոր գնումներին ու ներդրումներին վերաբերող հարցերը։ Մտերիմներն այսօր հակված կլինեն քննադատել ձեր գաղափարները, նույնիսկ եթե ինչ-որ ժամանակ կօգնեին կյանքի կոչել դրանք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամենաարդյունավետ օրը չի լինի, բայց այն հաճելի կանցնի։ Չեք ուզենա զբաղվել գործնական խնդիրները լուծելով։ Մեծ հաճույքով կերազեք ու կսավառնեք ամպերում, կմտածեք, թե ինչպես դեպի լավը փոխեք ձեր կյանքը, բայց ոչինչ չեք ձեռնարկի դա անելու համար։ Բարեբախտաբար, հիմա կարող եք ձեզ թույլ տալ դադար վերցնել ու վերականգնել ուժերը։

Հավանական են հաճելի շփումներ կանանց հետ։ Նրանք հաճույքով կօգնեն, լավ խորհուրդներ կտան, հաճելի անակնկալներ կանեն։ Օրվա երկրորդ կեսին բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն օգնելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն այնքան էլ հաջող չի սկսվի։ Նրա առաջին կեսին հնարավոր են թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ; Հնարավոր են ֆինանսական կորուստներ ու անհաջող գնումներ։ Բայց բարդ շրջանը երկար չի տևի, իրավիճակն էլ շուտով դեպի լավը կփոխվի։ Հնարավորություն կունենաք կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել։ Այդ հարցում կօգնեն հին ծանոթներն ու ընկերները, ովքեր շատ լավ գիտեն ձեր ուժեղ ու թույլ կողմերը։

Պետք է ուշադրություն դարձնեք ընտանեկան գործերին։ Չի բացառվում, որ մտերիմները ձեր օգնության, աջակցության ու խորհրդի կարիքն ունենան։ Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ երկար ժամանակ վեճի մեջ էիք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բավականին լարված կանցնի։ Դժվար կլինի լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում առաջ լավ հասկանում էիք, իսկ համախոհները կհրաժարվեն տրամադրել այն օգնությունը, որի վրա հույս էիք դրել։ Սրտին մոտ կընդունեք փոքրիկ պատահարները, տհաճ զուգադիպություններն ու թյուրիմացությունները։ Հուզմունքը ցավալի սխալների պատճառ կդառնա։ Բայց արագ կուղղեք դրանք։

Խուսափեք գերհոգնածությունից։ Օրը հարմար չէ ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվելու համար։ Պետք չէ միայնակ հեռավոր ուղևորությունների մեկնել, հատկապես եթե դրանք նախապես չեք պլանավորել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1650 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES