Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 19
18.04.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ լավ բաներ կարող եք անել։ Ճանապարհին դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք չեն վախեցնի ձեզ ու չեն ստիպի հրաժարվել մտածածից։ Նույնիսկ ամենաբարդ խնդիրներից արագ գլուխ կհանեք, իսկ ծանր աշխատանքը ձեզ հոգնեցնող չի թվա։ Կհաջողվի արդյունավետ անցկացնել գործնական բանակցությունները ու նոր համախոհներ գտնել։ Նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք։

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր։ Գնումների հարցում մի շտապեք։ Հակված կլինեք տրվել պահի ազդեցությամբ առաջ եկած ցանկություններին, այնպես որ՝ այսօր ձեռք բերած իրերը շուտով ձեզ կարող են այլևս դուր չգալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարող եք հաջողության հասնել, եթե հուսալի համախոհներ գտնեք։ Գործնական կապերին ընտրողաբար մոտեցեք։ Չի բացառվում, որ ձեր վստահությունն ուզենան շահել կասկածելի մարդիկ։ Կարևոր հանդիպումները լավ է պլանավորել օրվա առաջին կեսի համար։ Ավելի ուշ ձեզ համար դժվար կլինի կենտրոնանալ։ Չի բացառվում, որ մոռանաք ինչ-որ բանի մասին։ Ավելի ուշ ինքնուրույն աշխատանքի համար բարենպաստ շրջան կգա։

Կարող են ընտանեկան խնդիրներ ծագել։ Դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան կարող է թվալ, բայց, միևնույն է, կստիպեն անհանգստանալ։ Անկեղծ զրուցեք մտերիմների հետ։ Միավորվելով կկարողանաք լուծում գտնել անհանգստացնող հարցերին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մարդկանց հետ լավ լեզու կգտնեք։ Չի բացառվում երկարատև ու արդյունավետ համագործակցության սկիզբ, որի շնորհիվ նոր մասնագիտական մակարդակի կբարձրանաք։ Ցանկացած կարևոր հարց այսօր պետք է քննարկեք չպարտադրող միջավայրում։ Այդպես հեշտ կլինի որոշում ընդունել, որը բոլորին կգոհացնի։ Հավանական են դրամական մուտքեր։

Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումներն ու սիրային ժամադրությունները։ Շրջապատից շատ բան չեք սպասի, ինքնուրույն գլուխ կհանեք դժվարություններից ու կփորձեք օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն այնքան էլ վատը չի լինի, բայց շատ բան մռայլ գույների մեջ կտեսնեք։ Տրամադրությունը հաճախ կփչանա դատարկ բաների պատճառով, որոնց ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Հնարավոր են տարաձայնություններ այն մարդկանց հետ, որոնք առաջ ձեզ կես խոսքից հասկանում էին։ Մի շտապեք գործել ու կարևոր որոշումներ ընդունել։ Ժամանակ տվեք ձեզ ամեն ինչ մտածելու, ապագայի պլաններում որոշակիություն մտցնելու համար։

Ուշադրություն դարձրեք օրվա ընձեռած հնարավորություններին։ Դրանք ավելին կլինեն, քան առաջին հայացքից է թվում։ Լավատես եղեք ու կհասկանաք՝ ինչպես հասնել դրված նպատակներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հաճելի անակնկալներ է խոստանում։ Բարդ գործերից չեք վախենա, արագ կհաղթահարեք ճանապարհին առաջ եկած արգելքները։ Այսօր շատ Առյուծներ հակված կլինեն հոգ տանել ոչ միայն սեփական բարեկեցության, այլ նաև մյուսների մասին։ Հավանական են շահավետ գործարքներ։ Դրանք կնքել կարող են նույնիսկ նրանք, ովքեր առաջ կոմերցիոն գործունեությամբ չեն զբաղվել։

Հեշտ կլինի նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը։ Ձեր տաղանդներն ու ուժեղ կողմերն աննկատ չեն մնա։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկը սիրահարվի ձեզ առաջին հայացքից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Փորձված համախոհներին աջակցության հարցով դիմելու դեպքում հիանալի արդյունքների կհասնեք։ Շատ Կույսեր հաջողությամբ կավարտեն գործերը, որոնցից առաջ գլուխ չէին հանում։ Հաճախ հաջող կլինեն համարձակ, ինքնատիպ որոշումները։ Չեք վախենա փորձարկումներ անել ու դրա շնորհիվ մրցակիցներին հետևում կթողնեք։ Հիշեք, որ պետք չէ կանգ առնել ձեռք բերածի վրա։ Ձեր առջև բարձր նպատակներ դրեք։

Չի բացառվում, որ ստիպված լինեք խառնվել ուրիշների գործերին։ Չեք ուզենա հանգիստ նայել անարդարությանն ու կձգտեք աշխարհն ավելի լավը դարձնել, նույնիսկ եթե հասկանաք, որ դա անհնար է։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Զգույշ ու ուշադիր եղեք։ Հակված կլինեք չմտածված արարքներ գործել, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Չեն բացառվում տարաձայնություններն աշխատանքի վայրում։ Ղեկավարությունն ու գործընկերները ձեզանից սպասելիքներ կունենան։ Նրանց հանգիստ լսելու ու իրավիճակից գլուխ հանելու փոխարեն ինքներդ կսկսեք բոլորին քննադատել։ Գործը կարող է լուրջ կոնֆլիկտով ավարտվել, եթե չվերահսկեք ձեզ։

Հետաքրքիր գործեր ու զբաղմունքներ գտեք, որոնք կօգնեն ժամանակավորապես մոռանալ խնդիրների մասին։ Հարմար օր է հին նախասիրությունը հիշելու կամ ընկերների հետ հանդիպելու համար, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը շատ արդյունավետ կանցնի, եթե ամպերում չսավառնեք և կենտրոնանաք ընթացիկ գործերի ու ակտուալ խնդիրների վրա։ Մոտ ապագայի պլաններ կառուցել կարելի է, բայց դրա համար պետք չէ հետաձգել արդեն գոյություն ունեցող խնդիրների լուծումը։ Չեն բացառվում տարաձայնություններն աշխատանքի վայրում։ Զսպվածությունն ու ինքնատիրապետումը կօգնեն խուսափել կոնֆլիկտներից, լավ հարաբերություններ պահպանել գործընկերների ու ղեկավարության հետ։

Կենցաղային հարցերը լուծելը հեշտ կլինի։ Շատ Կարիճներ կարող են տան համար օգտակար իրեր գնել։ Նման գնումները կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլ նաև մտերիմներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն ավելի հարմար է ինքնուրույն աշխատանքի, քան համատեղ նախագծերին մասնակցության համար։ Ցանկացած գործնական բանակցություն լարված կանցնի, նույնիսկ հին գործընկերների հետ չի հաջողվի փոխհասկացողության հասնել։ Աշխատեք իրար չխառնել անձնական ու աշխատանքային հետաքրքրությունները, հակառակ դեպքում խնդիրները կխորանան։ Օրվա երկրորդ կեսին լավ հանգստանալու, հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք։

Որոշ Աղեղնավորների կհաջողվի շահավետ գործարքներ կնքել կամ գնել վաղուց դուր եկած իրը։ Օգտակար կլինի տնային գործերով զբաղվելը։ Դրա շնորհիվ կվերականգնեք հոգեկան հավասարակշռությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հետաքրքիր կլինի օրվա առաջին կեսը։ Այս հատվածում շատ լավ գաղափարներ կունենաք, հնարավորություն կլինի վերադառնալ հին պլանին ու այն կյանքի կոչել։ Ստեղծագործաբար կմոտենաք գործերին, իսկ դա կօգնի հաջողության հասնել։ Ավելի ուշ կվատանա ինքնազգացողությունը, հանգստի կարիք կունենաք։ Ցանկալի է սահմանափակել կապերը, հեռու մնալ մարդկանցից, որոնք քննադատում են ձեզ ու փչացնում ձեր տրամադրությունը։

Տեղեկատվություն կստանաք, որը շուտով պետք կգա ձեզ։ Ստացված ինֆորմացիայով կիսվեք մտերիմների հետ։ Այդպես նրանց հեռու կպահեք սխալներից։ Չեն բացառվում հաճելի ուղևորությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաճելի իրադարձություններ ու անակնկալներ է խոստանում, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը։ Շատ Ջրհոսներ ինքնատիպ գաղափարներ կունենան, որոնք անհապաղ կյանքի կկոչեն։ Հնարավորություն կունենաք վերջ տալ հին տարաձայնություններին, որոնք մթագնում էին մտերիմների հետ հարաբերությունները։

Օրը հարմար է գործնական ուղևորությունների համար։ Դրանք հաջող կդասավորվեն, շատ ժամանակ չեն խլի, կօգնեն օգտակար ծանոթություններ հաստատել։ Չեն բացառվում սիրային տարվածությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել, իսկ դա վտանգավոր կլինի։ Օրինակ՝ ուժերը գերագնահատելով խոստումներ կտաք, որոնք իրագործելը դժվար կլինի։ Իրատես եղեք։ Դա կօգնի խուսափել տհաճություններից։ Ավելի ուշ մասնագիտական դաշտում նոր հեռանկարներ կբացվեն։ Լավ գլուխ կհանեք բարդ աշխատանքից, ցույց կտաք, թե ինչի եք ունակ։

Շատ ինքնատիպ գաղափարներ կունենաք, բայց դրանցից շատերը, ցավոք, այնքան լավը չեն լինի, որքան թվում են։ Մտածածն իրագործելուն անցնելուց առաջ ամեն ինչ լավ մտածեք ու կշռադատեք։ Օգտակար կլինեն այն մարդկանց խորհուրդները, որոնց վստահում եք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1883 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES