Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 17
16.04.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հավասարակշռություն պահպանելը բարդ կլինի։ Անկայուն հուզական վիճակում կլինեք, սովորականից հաճախ կնյարդայնանաք դատարկ բաների պատճառով։ Չեն բացառվում կոնֆլիկտները գործընկերների ու ղեկավարության հետ, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտել նախագծի վրա աշխատանքը։ Կենտրոնացեք կարևոր գործի վրա, հիշեք կարևոր նպատակների մասին։ Այդպես հեշտ կլինի հաղթահարել փորձությունները։

Մտերիմների աջակցության կարիքը կունենաք։ Հեշտ չի լինի պատմել, թե ինչն է ձեզ անհանգստացնում։ Բայց նրանք, ովքեր կանեն դա, օգնություն ու լավ խորհուրդներ կստանան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ծանոթությունների համար բարենպաստ օր է։ Այսօր ձեզ համար հեշտ կլինի լավ տպավորություն թողնել, ձեզ ամենալավ կողմերից ցույց տալ։ Չի բացառվում, որ ուզենան օգնել մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում։ Նոր համախոհները ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան։ Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում։ Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր։ Լավ կանցնեն գործնական ուղևորությունները։

Երեկոն հարմար է հանգստի, բուժիչ պրոցեդուրաների համար։ Հրաժարվեք աղմկոտ միջոցառումներին մասնակցությունից։ Նման միջոցառումներին ձեզ լավ չեք զգա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կփորձեք փոքրիկ խնդիրները սրտին մոտ չընդունել, բայց դա ձեզ մոտ այնքան էլ լավ չի ստացվի։ Ապրումներից ու հույզերից չեք կարողանա խուսափել։ Հաճախ կվշտացնեն շրջապատի արարքները։ Որոշ Երկվորյակներ կհիասթափվեն մարդկանցից, որոնց մասին առաջ մեծ կարծիք ունեին։ Բայց մի շտապեք եզրակացությունների հարցում։ Հնարավոր է՝ ճիշտ չեք գնահատում իրավիճակը կամ պարզապես ինչ-որ բան չգիտեք։

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ։ Դրանք հազիվ թե լուրջ բնույթ կրեն, բայց առիթ կստեղծվի մտածելու, թե ինչի վրա արժե ծախսել գումարը, իսկ ինչի վրա է պետք խնայել։ Օրվա վերջին հավանական են հաճելի նորություններ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը անսպասելի իրադարձություններ կբերի։ Ամենայն հավանականությամբ ստիպված կլինեք փոխել պլանները, հետաձգել այն, ինչով պլանավորել էիք զբաղվել։ Կարևոր գործերով լավ է զբաղվել ինքնուրույն։ Այդպես ավելի հեշտ կլինի դրված նպատակներին հասնելը։ Աշխատեք խուսափել անիմաստ վեճերից, երկար զրույցներից։ Դրանք ժամանակ կխլեն, կփչացնեն տրամադրությունը, կզրկեն էներգիայից։ Մի կորցրեք հնարավորությունը սովորել այն, ինչը շուտով պետք կգա։

Հնարավոր է իրադարձությունների բարենպաստ ընթացք։ Անսպասելի հաջողության շնորհիվ կլուծվի վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող հարցը։ Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում հույս դրեք ինտուիցիայի վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բարդ կլինի։ Այս հատվածում նյարդային, անհամբեր ու շրջապատի հանդեպ շատ պահանջկոտ կլինեք։ Նույնիսկ ամենամտերիմների հետ դժվար կլինի պայմանավորվելը, իսկ անմեղ զրույցը կարող է վեճով ավարտվել։ Կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգել։ Ժամանակի հետ հուզական վիճակը կբարելավվի, ավելի լավատեսորեն կնայեք ամեն ինչին։ Երեկոն հաճելի շփումներ է խոստանում։

Ուշադիր եղեք նրանց հանդեպ, ում սիրում եք։ Հիմա շատ կարևոր կլինի ներդաշնակ հարաբերություններ պահպանելը։ Պետք չէ քննադատել շրջապատին, նույնիսկ եթե վստահ եք ձեր նկատողությունների արդարացի լինելու մեջ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ արդյունավետ օր է։ Ոչ մի խնդիր, որ մի խոչընդոտ չի ստիպի հրաժարվել մտածածից։ Համառ կերպով կգնաք դեպի դրված նպատակներն ու ամենայն հավանականությամբ կհասնեք դրանց։ Ինքնատիրապետումը, որը կպահպանեք նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում, շրջապատի հարգանքը կառաջացնի։ Մարդիկ, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, այսօր կփոխեն իրենց կարծիքը։

Բարենպաստ օր է ծանոթությունների համար։ Նոր համախոհներ ու իսկական ընկերներ կգտնեք։ Չեն բացառվում սիրային տարվածությունները, որոնք կօգնեն նորովի նայել շատ բաների։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ուշադիր եղեք, աշխատեք կշռադատել ամեն քայլը։ Շատ բան սպասվածի նման չի լինի, բայց դա չի խանգարի ձեզ հասնել մտածածին։ Աշխատեք խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից։ Բոլորին սեփական ճշմարտացիությունը ապացուցելու ձգտումը հազիվ թե ինչ-որ լավ բանի բերի։ Չեն բացառվում ղեկավարության հետ տարաձայնությունները։ Դրանք հազիվ թե լուրջ հետևանքներ թողնեն, բայց այսօր ձեզ համար դժվարություններ կստեղծեն։

Մտերիմների հանդեպ անկեղծ հոգատարությունը կօգնի պահպանել լավ հարաբերությունները, խուսափել լարված պահերից։ Հնարավոր են անսպասելի սիրային առաջարկներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը հազիվ թե կարևոր իրադարձություններ բերի։ Այս հատվածում կարող եք մտածել ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին, վերլուծել արարքներն ու դրանց հետևանքները։ Ցանկալի է խուսափել չմտածված արարքներից, հատկապես, եթե դրանք կարող են կյանքում լուրջ փոփոխությունների բերել։ Ավելի ուշ հավանական են տարաձայնություններ գործընկերների հետ, իսկ աշխատանքային հարցերի քննարկումը կարող է վեճով ավարտվել։

Հիշեք, որ հիմա շատ կարևոր է շփումներին ընտրողաբար մոտենալը։ Ցանկալի չէ բազմամարդ միջոցառումների մասնակցելը։ Երեկոյան լավ է հանգստանալ, վերականգնել ուժերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը վատ չի սկսվի, բայց պետք չէ հույս ունենալ, որ ամեն ինչ ինքն իրեն կստացվի։ Ցանկացած նպատակի հասնելը ջանքեր կպահանջի։ Պետք եղած արդյունքը ստանալու համար հնարավորինս շուտ ստանձնեք գործերը։ Ավելի ուշ պետք է ավելի լրջանաք։ Նույնիսկ ամենահասարակ աշխատանքը կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն կպահանջի։ Թույլ մի տվեք շեղել ձեզ։

Հավանական են ուղևորություններ։ Դրանք սպասվածից ժամանակատար կլինեն ու այդքան էլ հաջող չեն դասավորվի։ Բացի այդ, ճանապարհին կարևոր փաստաթղթեր կորցնելու վտանգ կա։ Չեն բացառվում չպլանավորված ծախսերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող օր է։ Ուժերի ու էներգիայի ներհոսք կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք կարևոր գործեր ստանձնել, որոնց առաջ ռիսկ չէիք անում անցնել։ Ստիպված եք լինելու անհանգստանալ աշխատանքի համար։ Այստեղ հնարավոր են չպլանավորված իրադարձություններ, անսպասելի փոփոխություններ։ Բայց տեղի ունեցողը ձեր օգտին կլինի։ Որոշ Այծեղջյուրներ այսօր հնարավորություն կունենան բարձրանալ կարիերայի աստիճաններով։ Հնարավոր են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ։

Ցանկալի չէ անձնական հարաբերություններին վերաբերող կարևոր որոշումներ ընդունել կամ դրանցում արմատական փոփոխություններ անել։ Պետք է գլուխ հանեք սեփական զգացմունքներից ու ամեն ինչ լավ կշռադատեք, իսկ դա ժամանակ է պահանջելու։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը նոր գաղափարներ ու համարձակ պլաններ կբերի։ Սա բարենպաստ ժամանակահատված է ստեղծագործ աշխատանքի, ինչպես նաև համախոհների ու ընկերների հետ շփումների համար։ Կարևոր տեղեկատվություն ստանալու, երկար ժամանակ հանգիստ չտվող գաղտնիքը բացահայտելու հնարավորություն կունենաք։ Ինչքան երեկոն մոտենա, այնքան շատ կլինեն գայթակղությունները։ Ձեր մեջ ուժ գտեք դրանց դիմակայելու համար, հակառակ դեպքում կարևոր բան բաց կթողնեք։

Կարևոր հանդիպումներին պատրաստվելիս հատուկ ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին։ Այսօր այն անթերի պետք է լինի։ Խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Այն վատ կանդրադառնա առողջության վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համախոհներ փնտրելու համար բարենպաստ օր է։ Հնարավորություն կունենաք ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնց շատերը կուզենային իրենց կողմնակիցների շարքերում տեսնել։ Ունակ կլինեք հետաքրքրել ձեր գաղափարներով, բայց պետք չէ բոլոր խաղաքարտերը բացել կամ վստահել նրանց, ովքեր շատ բան են խոստանում։ Գործերում հույսը դրեք ինտուիցիայի վրա։ Այն կհուշի, թե ով է ուզում օգնել ձեզ, իսկ ով է հոգ տանում միայն սեփական հետաքրքրությունների մասին։

Հեշտ կլինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը, իսկ հին խնդիրների լուծումն անսպասելի արագ կտրվի։ Սիրահարված Ձկներին սիրային խոստովանություններ ու հաճելի անակնկալներ են սպասվում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2598 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES