Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 13
12.04.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ մոտ շատ լավ կստացվի բարդ խնդիրներ լուծելն ու կարևոր հարցերին պատասխաններ ստանալը։ Երբեմն այդ հարցում կօգնի ինտուիցիան, բայց ավելի հաճախ՝ կենսափորձն ու իրադարձությունները վերլուծելու ունակությունը։ Շրջապատողները կդիմեն օգնության ու խորհուրդների խնդրանքով, և դուք կփորձեք աջակցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Չի բացառվում, որ ստիպված լինեք ինչ-որ բան ուրիշներից գաղտնի անել։ Բայց դա կանեք ցանկալի արդյունքն ավելի արագ ստանալու համար։

Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ չէր հաջողվում ընդհանուր հայտարարի գալ։ Վեճից հետո հաշտվելու, սիրելիի հետ հարաբերությունները հարթելու հնարավորություն կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր գործերը պլանավորեք օրվա առաջին կեսի համար։ Այդ ժամանակահատվածն ամենաբարենպաստը կլինի։ Շատ հարցեր արագ կլուծվեն, շրջապատի հետ լեզու գտնելն էլ դժվար չի լինի, իսկ հին ու նոր ծանոթները կաջակցեն ձեզ։ Օգտակար կլինեն խորհուրդները, նույնիսկ եթե դրանք տան այն մարդիկ, ովքեր քիչ բան գիտեն ձեր գործերի ու խնդիրների մասին։ Ավելի ուշ նոր խնդիրներ կառաջանան, որոնք ուշադրության կարիք կունենան։ Դժվար կլինի ինչ-որ մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը։

Կարող եք գնումներ անել։ Նույնիսկ չպլանավորված գնումները հաջող կլինեն։ Չեն բացառվում թանկարժեք նվերներն ու հաճելի անակնկալները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հեշտ օր չի լինելու։ Սխալներ թույլ չտալու համար պետք է շատ զգույշ լինեք։ Կարևոր է ուշադրություն դարձնել մանրուքներին։ Աշխատեք ոչինչ աչքաթող չանել։ Սովորականից հաճախ ստիպված կլինեք բախվել մարդկանց հետ, որոնց հետ գործ ունենալը բարդ ու տհաճ է։ Ձեզ հաճախ կքննադատեն, իսկ դա, իհարկե, չի ուրախացնի։ Չնայած բոլոր դժվարություններին՝ կպահպանեք լավատեսությունը ու կգտնեք խոչընդոտները հաղթահարելու ձևը։

Աշխատեք աջակցել ընկերներին ու համախոհներին։ Նրանց համար անհրաժեշտ է իմանալ, որ դուք պետք եղած ժամանակ մի կողմ չեք քաշվի ու պատրաստ կլինեք օգնել։ Սիրելի մարդու համար այսօր կարևոր կլինի ձեր հոգատարությունը։ 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի։ Շատ բան իսկապես լավ կդասավորվի, բայց հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները, իսկ դա կարող է խնդիրների հանգեցնել։ Ցանկալի չէ լուրջ պարտավորություններ ստանձնել։ Ավելի ուշ ուրիշ դժվարություններ կառաջանան։ Շրջապատի հետ լեզու գտնելը դժվար կլինի, տարաձայնությունների առիթներ կլինեն։ Բայց բոլոր դեպքերում կհաջողվի խուսափել այն մարդկանց հետ կոնֆլիկտներից, ովքեր կարևոր են ձեզ համար։

Կարող եք զբաղվել կարգապահություն, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող աշխատանքով։ Այսօր հանդիպումներ պլանավորած Խեցգետինների համար հեշտ չի լինելու։ Դրանք ձեր ուզածի նման չեն անցնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը շատ ապրումներ կբերի։ Դրանց համար լուրջ առիթներ չեն լինի, հաճախ կհուզվեք դատարկ բաների պատճառով։ Ապրումների պատճառով դժվար կլինի կենտրոնանալ գործերի վրա։ Ցավալի, հիմար սխալներ կարող եք անել։ Ֆինանսական հարցերի լուծմամբ զբաղված Առյուծները պետք է ուշադիր լինեն, հակառակ դեպքում չի հաջողվի խուսափել կորուստներից։

Այսօր սովորականից հաճախ մտերիմների աջակցության կարիքը կունենաք։ Անկեղծ եղեք նրանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար, մի փորձեք լավ լույսի ներքո ներկայանալ կամ ինչ-որ բան թաքցնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հարմար է ընտանեկան գործերի, ինչպես նաև աշխատանքային հարցերը ոչ ֆորմալ միջավայրում քննարկելու համար։ Մասնագիտական հաջողությունների հասնել հեշտ չի լինի, ստիպված եք լինելու ինքնուրույն լուծել մի քանի կարևոր խնդիրները։ Ավելի ուշ եկամուտները մեծացնելու, շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք։ Որոշ Կույսեր կլուծեն հին տնային խնդիրները, օգտակար իրեր կգնեն։

Հոգ տարեք առողջության մասին։ Այսօր ցանկալի է խուսափել ավելորդություններից, կուլ չգնալ սեփական վատ սովորույթներին։ Աշխատեք չխախտել օրվա ռեժիմը։ Քնի պակասը վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հաջող կլինի։ Ժամանակը հնարավորինս արդյունավետ օգտագործեք։ Շատ բանի հասնելու, գործերից գլուխ հանելու շանս կունենաք։ Շատ լավ գաղափարներ կունենաք։ Կիսվեք դրանցով ընկերների ու ծանոթների հետ ու անպայման աջակցություն կստանաք։ Ավելի ուշ պետք է կենտրոնանալ ընտանեկան խնդիրների վրա, իսկ դրանք սպասվածի նման հեշտ չեն լուծվի։

Կարևոր է չշտապել։ Շտապ քայլերը, չմտածված արարքները կարող են լուրջ խնդիրների հանգեցնել։ Ցանկալի չէ երկարատև ուղևորությունների մեկնել։ Դրանք ժամանակատար ու հոգնեցուցիչ կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենաարդյունավետ օրը չէ։ Բայց այն վատ չի անցնի։ Ձեր առաջ շատ բարձր նպատակներ մի դրեք, իրատես եղեք։ Այդպես կարող եք խուսափել հիասթափություններից, լավատեսություն պահպանել, որի շնորհիվ շուտով հաջողությունների կհասնեք։ Շատ բան կախված կլինի ձեր շրջապատից։ Աշխատեք շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր կիսում են ձեր գաղափարներն ու կյանքի հանդեպ հայացքները, պատրաստ են օգնել իրագործել նույնիսկ ամենահամարձակ մտահղացումները։

Կարող եք գնումներ անել։ Կընտրեք այն, ինչ պետք է ու ավելորդ գումար չեք ծախսի։ Շատ հաճելի կլինեն մտերիմների հետ շփումները։ Հարազատները կօգնեն գործերում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին զգույշ եղեք։ Այս հատվածում փոքրիկ, ցավալի տհաճություններից խուսափել չի լինի։ Նաև սխալներ կանեք, որոնք ուրիշ ժամանակ չէիք անի։ Բայց ժամանակ կանցնի, ու իրավիճակը կբարելավվի։ Նոր գաղափարներ կունենաք, արագ կգտնեք դրանք կյանքի կոչելու ձևը։ Չեն բացառվում օգտակար ծանոթությունները։ Որոշ Աղեղնավորներ նոր ընկերներ կգտնեն։

Հիշեք ձեր առաջնահերթությունների մասին, կարևոր գործերից մանրուքների պատճառով մի շեղվեք։ Եթե ձեզ ճիշտ պահեք, ժամանակն ամեն ինչին էլ կհերիքի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի։ Կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ։ Դա այսօր սպասվածից հեշտ կլինի։ Խնդիրները, որոնց մասին վերջին շրջանում շատ էիք մտածում, կլուծվեն։ Օրվա երկրորդ կեսին ստիպված կլինեք զբաղվել գործերով, որոնք ձեզ այնքան էլ հետաքրքիր չեն։ Բացի այդ, ձեզ կհիշեցնեն հին սխալների մասին, ընդ որում՝ դա կանեն ամենաանհարմար պահին։

Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար։ Որոշ Այծեղջյուրներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն։ Ընտանիքում հնարավոր են անսովոր իրադարձություններ։ Դրանց շնորհիվ մտերիմների հետ հարաբերություններն ավելի լավը կդառնան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Խոստումնալից ու հաջող օր է։ Աշխատանքին վերաբերող հետաքրքիր գաղափարներ կունենաք։ Ամենայն հավանականությամբ շուտով դրանք կյանքի կոչելու հնարավորություն կունենաք։ Արագ կսովորեք նորը, հետաքրքիր տեղեկատվություն կստանաք ու ոչինչ չեք մոռանա։ Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը։ Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց շնորհիվ շուտով ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն։

Վատ չեն դասավորվի ուղևորությունները, և կարևոր չէ, թե ինչի համար պետք է ճամփա ընկնեք։ Պայմանների փոփոխությունը կօգնի շատ բաների նորովի նայել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին հնարավոր են տհաճ իրադարձություններ ու անհաջող զուգադիպություններ։ Շատ բան ուզածի նման չի ընթանա, իսկ դա կստիպի հուզվել։ Հնարավոր են կոնֆլիկտներ հարազատների ու մոտ ընկերների հետ, երբեմն վեճի պատճառները մանրուքները կլինեն, որոնց ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Ավելի ուշ կհաջողվի խաղաղություն հաստատել, հանգիստ պայմանավորվել ամեն ինչի մասին։ Երեկոյան հավանական են լավ նորություններ։

Հիմա սովորականից հաճախ ստիպված կլինեք գործ ունենալ համառ, շփման մեջ բարդ մարդկանց հետ։ Դա ուժասպառ կանի ձեզ։ Ուժերը վերականգնել կօգնեն հաճելի զբաղմունքները, այնպես որ՝ կարող եք վերադառնալ հին նախասիրությանը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1371 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES