Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 11
10.04.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ բան լավ կստացվի։ Գործերում կղեկավարվեք ինտուիցիայով։ Այն հստակ հուշումներ կանի։ Իրադարձությունների բարենպաստ ընթացքից օգտվելով՝ կարող եք լուծել կարևոր աշխատանքային հարցերը, հարթել հարաբերությունները ղեկավարության ու այն մարդկանց հետ, որոնցից կախված է ձեր կարիերայի զարգացումը։ Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ ու գնումներ։

Օրը հարմար է ինքնուրույն աշխատանքի համար։ Նույնիսկ եթե շրջապատողները չուզենան օգնել ձեզ գործերում, միևնույն է, կկարողանաք հաջողության հասնել։ Չեն բացառվում հեռվից հաճելի նորությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բան սովորականից դժվար կտրվի, բայց կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ու նպատակին հասնելու ձևը։ Բարդ խնդիրները լուծելու հարցում կօգնի փորձը։ Օրվա իրադարձությունները կհիշեցնեն անցյալը և չեք կրկնի նախկին սխալները։ Հավանական է առաջընթաց զգուշություն ու ուշադրություն պահանջող գործերում։ Լավ կանցնեն գործնական ուղևորությունները։

Հավանական են անսպասելի, բայց գրավիչ առաջարկներ։ Որոշ Ցուլեր կհասկանան, որ պատրաստ են փոխել իրենց կյանքը ու կսկսեն նոր ուղղությամբ շարժվել։ Մտերիմները բոլոր հարցերում կաջակցեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մեծ ուշադրություն կդարձնեք մանրուքներին, հաճախ ինքներդ ձեզ համար խնդիրներ կստեղծեք։ Աշխատեք քիչ անհանգստանալ դատարկ բաների պատճառով ու ավելի շատ հիշել ձեր ամենակարևոր նպատակների մասին։ Այսօր հնարավորություն կունենաք մոտենալ դրանց։ Կարող եք ուսում սկսել։ Հնարավորություն ունեք տեղեկատվություն ստանալ, որը շատ շուտով պետք կգա։ Կարևոր է չշտապել։ Համբերությամբ զինվեք, եթե ուզում եք, որ ձեր ցանկություններն իրականանան։

Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, լարված պահեր շփման մեջ։ Փորձեք լսել ուրիշների կարծիքը՝ ղեկավարվելով ոչ միայն ձեր, այլ նաև ընդհանուրի հետաքրքրություններով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործնական բանակցությունների, նոր գործընկերների հետ համագործակցության համար բարենպաստ օր է։ Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին կհետաքրքրեք ձեր պլաններով։ Որոշ Խեցգետիններ գործարքներ կկնքեն, որոնք քիչ ավելի ուշ կսկսեն եկամուտ բերել։ Շատ սուր կլինի ինտուիցիան։ Նրա հուշումները պետք կգան բոլոր նրանց, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում։

Անձնական հարաբերություններն էլ վատ չեն դասավորվի, չնայած մտերիմները երբեմն նկատողություններ կանեն, որոնք վիրավորական կլինեն։ Բոլոր դեպքերում կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը։ Հնարավոր են չպլանավորված հանդիպումներ ձեզ համար թանկ մարդկանց հետ։ Հին ծանոթները լավ խորհուրդներ կտան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործերում լավ է հույս դնել սեփական ուժերի վրա։ Ամեն անգամ, երբ հենվեք մեկ ուրիշի վրա, խնդիրներ կառաջանան։ Հատկապես դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը, ովքեր ձեզ մոլորության մեջ կգցեն կամ կստիպեն անել այն, ինչ չեք ուզում։ Լավ է չշտապել գնումներ անելիս։ Հիմա հակված կլինեք վառ ու նույնիսկ էքստրավագանտ իրեր գնել, որոնք շուտով կսկսեն նյարդայնացնել ձեզ։ Ցանկալի չէ պարտքով գումար տալ։

Մի վշտացեք փոքրիկ անհաջողությունների պատճառով։ Օրը լավ բաներ էլ կբերի։ Հենց դրանց վրա էլ արժե կենտրոնանալ։ Չեն բացառվում ընտանեկան տարաձայնությունները, ամեն անգամ չի հաջողվի մտերիմերի աջակցությունը ստանալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Վճռական տրամադրված կլինեք, ուզածին հասնելու համար պատրաստ կլինեք ջանքեր գործադրել։ Հաջողության հասնելու շանսերը մեծ են, բայց հույս մի ունեցեք, որ դրանք հեշտ ու հանգիստ կտրվեն։ Ամենայն հավանականությամբ համբերատարության կարիք է զգացվելու։ Շատ հարցեր սովորականից դանդաղ կլուծվեն։ Դժվարություններ կարող են ծագել փաստաթղթեր ստորագրելիս, պետկազմակերպությունների հետ կապերի ժամանակ։

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները։ Երեկոն հարմար է ընտանեկան տոն կազմակերպելու, հյուրեր ընդունելու համար։ Չեն հիասթափեցնի սիրային ժամադրությունները։ Սիրելին կգտնի ձեզ ուրախացնելու ձևը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը թեթև ու հաճելի կանցնի, ձեզ շատ բան կուրախացնի։ Չեն բացառվում հաճելի անակնկալները, ինչպես նաև նորությունները, որոնք կբարձրացնեն տրամադրությունը։ Հնարավոր է՝ չկարողանաք ստանալ ամենը, ինչի մասին երազում եք, բայց լրիվ գոհ կլինեք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։ Արագ գլուխ կհանեք երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող աշխատանքից։ Ընթացիկ գործերն էլ ձեզ համար խնդիր չեն դառնա։

Հավանական են փոփոխություններ ընտանիքում։ Ապրումներն անցյալում կմնան, մտերիմների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը։ Չեն բացառվում սիրային անակնկալները։ Լավ կանցնեն ժամադրությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց ընդհանուր առմամբ գոհ կլինեք նրանից, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։ Ղեկավարության ու գործընկերների աջակցության շնորհիվ արագ կլուծեք աշխատանքային խնդիրները, գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ խնդիրներից։ Հավանական են դրամական մուտքեր, ձեզ լուրջ գնումներ կարող եք թույլ տալ։ Մտերիմները բոլոր հարցերում կաջակցեն, իսկ դա կոգևորի ձեզ։

Խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին։ Կարող են սրվել խրոնիկ հիվանդությունները, այնպես որ՝ պրոֆիլակտիկ միջոցառումներ նախաձեռնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ խնդիրներ, որոնց վրա առաջ գլուխ եք կոտրել, հիմա անսպասելի հեշտ կլուծվեն։ Հավանական են հաջող զուգադիպություններ։ Կկարողանաք օգտվել դրանցից կարևոր հարցերին պատասխաններ ստանալու ու նրան հասնելու համար, ինչին վաղուց եք ձգտում։ Աշխատանքի վրա կենտրոնանալը դժվար կլինի, քանի որ ընտանեկան գործերը սովորականից շատ ուշադրություն կպահանջեն։ Բայց լուրջ սխալներ թույլ չեք տա։

Զգույշ եղեք ֆինանսական գործերում։ Հիմա գումարը հեշտ կծախսեք։ Մի շտապեք գնումներ անելիս, հատկապես եթե խոսքը խոշոր գնումների մասին է։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք։ Օրը ամենալավ ձևով չի սկսվի, սխալներից խուսափելու համար էլ ստիպված կլինեք ջանքեր գործադրել, վարքի ճիշտ ձև ընտրել։ Շրջապատողները հաճախ պրովոկացիայի կենթարկեն, միայն ամենամտերիմների հետ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել։ Օրվա երկրորդ կեսին դրական փոփոխություններ կնկատեք։ Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները։ Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ։

Ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունել։ Նշանակություն չունի, թե ինչին են դրանք վերաբերում։ Հիմա հակված կլինեք մեծ նշանակություն տալ վայրկենական ցանկություններին, նույնիսկ ինչ-որ բան զոհել դրանց հասնելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ կարևոր հարցեր լուծելու համար բարենպաստ օր է։ Կհաջողվի գլուխ հանել ամենաբարդ ու ոչ միանշանակ իրավիճակներից։ Մանրուքների հանդեպ ուշադրությունը թույլ կտա խուսափել սխալներից։ Բացի այդ, ոչ մեկի խոսքին չեք հավատա, կստուգեք ստացված տեղեկությունները, շատ զգույշ կգործեք ու չեք սխալվի։ Չեն բացառվում նշանակալի դրամական մուտքերը, ինչպես նաև հաջող գործարքներն ու գնումները։

Հնարավորություն կունենաք ուշադրություն հատկացնել ընտանեկան գործերին, լուծել վերջին շրջանում մտերիմներին անհանգստացնող հարցերը։ Կարող եք հանգիստ քննարկել կուտակված խնդիրները։ Կհաջողվի փոխզիջման հասնել, խուսափել կոնֆլիկտից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հեշտ օր չի լինի։ Բայց բոլոր փորձությունները հաղթահարելու, բարդ հարցերը լուծելու հնարավորություն կունենաք։ Կարևոր է ճիշտ գնահատել ուժերը։ Ամեն անգամ պետք չէ ինքնուրույն գործել։ Եթե դիմեք հին, փորձված համախոհներին, ձեզ չեն մերժի։ Ինչ-որ կարևոր գործեր ստանձնելուց առաջ համոզվեք, որ բավականաչափ ժամանակ ունեք ու ստիպված չեք լինելու ինչ-որ ուրիշ բանի վրա շեղվել։

Հավանական են ֆինանսական դժվարություններ։ Երբեմն դրանք ձեր մեղքով կառաջանան, բայց ավելի հաճախ մեղավոր կլինի իրադարձությունների անհաջող ընթացքը։ Երեկոն հարմար է ընկերների հետ հանդիպումների համար։ Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոներ կազմակերպել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1916 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES