ԳԼԽԱՎՈՐ » 2017 » Դեկտեմբեր » 19 » ԱՅԾԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

ԱՅԾԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

19.12.2017 в 23:00 դիտումներ: 644 մեկնաբանություններ: 0 ԱՐԵՎԵԼՅԱՆ


Загрузка...

Արևելյան կամ չինական հորոսկոպ

Այծը երախտագիտության, առատաձեռնության ու զոհողության ունիվերսալ խորհրդանիշ է: Գառնուկը չինական առասպելաբանության մեջ հեզության, քնքշության, հարգանքի, անմեղության ու հնազանդության մարմնացումն է: Միևնույն ժամանակ գառնուկը ներկայացնում է արևի ուժը:

Կենդանու սիմվոլիկ նշանակությունը

Այծը շնորհակալ կենդանի է, նա հաճույք է ստանում ամենից, ինչ իրեն շրջապատում է, մարմնավորում է բնության առատաձեռնությունն ու բարությունը, հոգևոր մեկուսացումն ու կույր հնազանդությունը:

Դիցաբանությունը

Այծի անվճռական բնավորության պատկերավոր ապացույցներից մեկը կարող է ծառայել չինական լեգենդը: Այն պատմում է իր սեփական կանաչ արոտավայրում արածող Այծի մասին, որը հարևանի արոտավայրը դիտելուց հետո հայտնաբերում է, թե որքան կանաչ ու փարթամ է այն: Ավելի կանաչ արոտավայրում հայտնվելու ցանկությունը սրտում՝ նա անդադար երևակայում է, թե որքան համեղ է հարևան արոտավայրի խոտը: Եվ ցանկանալով ավելի հարուստ ուտելիք ստանալ՝ չի ուտում այն, ինչ իր առջև է:

Այս պատմությունից պարզ է դառնում, թե որքան դժվար է Այծի համար սեփական ճամփով գնալը: Նրա վատագույն թշնամին անվճռականությունն է: Հին Չինաստանում համարում էին, որ ճակատագիրը միշտ բարյացակամ է Այծի հանդեպ նրա մաքուր էության ու սրտի բարության համար: Այն, որ Այծը բարության խորհրդանիշն է, ներկայացվում է նաև չինական այլ պատմություններում: Օրինակ՝ իր ներբողում Շի Քինգը պատմում է ծնողների կողմից լքված Հաու Կի տղայի մասին, որի մասին սիրով հոգ են տանում այծերը: Մեծանալուց հետո տղան հողագործության հովանավորն է դառնում:

Այծի տարի

Այս հանգիստ կենդանու՝ Այծի տարում միջազգային հարաբերություններում գերակշռում է խաղաղության ու փոխհասկացողության ձգտումը: Միայն թե Այծի հանգստությունը կարող է արգելակել միջազգային համաձայնությունների ու փաստաթղթերի ստորագրումը: Այս տարին սպառման տարի է. աշխատունակ բնակչության մեծ մասը հակված կլինի գումարը քամուն տալ:

Այծի տարում ծաղկում է ապրում արվեստը: Սա լավ տարի է ներհայեցմամբ զբաղվելու և որոշելու համար, թե ինչ եք ուզում կյանքից: Ամենաակտիվների ու անհամբերների համար այս տասներկու ամիսները սառը ցնցուղի նման կլինեն՝ պլանների իրագործումը կարգելակվի, նախագծերը կպարալիզացվեն: Սակայն պետք չէ անհանգստանալ: Այծը ձեր առջև ուրիշ բարիքներ կբացի: Մարդիկ ավելի առատաձեռն կդառնան ու ավելի հակված կլինեն ուրիշներին լավություն անել: Կամրապնդվեն ընտանեկան կապերը, ընտանեկան օջախից լույս, ջերմություն ու երջանկություն կհորդա: Միայն թե հասարակության մեջ նկատելի կլինի վատատեսության նստվածքը: Մարդիկ ավելի շատ կմտածեն հավերժի, քան ընթացիկ գործերի մասին:


реальный трафик на сайт


Կենդանու ընդհանուր բնութագիրը

Կարելի է վստահաբար պնդել, որ Այծի կյանքը կենտրոնացած է երջանկության փնտրտուքների վրա: Չնայած սուր խելքին՝ նրան չեն գրավում փառքն ու մասնագիտական աճը, նա փառասեր չէ ու հասկանում է, որ կյանքում դա չէ ամենից արժեքավորը: Հակառակը, Այծը ձգտում է սիրելի մարդկանց շրջանում հանգիստ կյանքի, ներդաշնակության, գեղեցկության ու երջանկության:

Բարի, առատաձեռն, անկեղծ ու ազնիվ Այծը գնահատում է գեղեցիկը ու կարողանում է իրեն շրջապատող ամեն ինչի մեջ տեսնել այն: Միայն թե նա շատ անվճռական է, մշտական ղեկավարության ու հովանավորության կարիք է զգում: Նա չի հանդուրժում ուղիղ հրամանները, բայց միշտ հույս ունի, որ իրեն կհուշեն վարքի որոշակի մոդելներ, որոնք ինչ-որ կերպ կթեթևացնեն իր կյանքը:

Այծը կանացի նշան է: Նա նրբագեղության ու ակնարկների վարպետ է, ամենայն զգուշությամբ պահում է իր անձնական գաղտնիքները: Նա համառ է, բայց պատրաստ է ենթարկվել, միայն թե խուսափի կոնֆլիկտներից: Չնայած իր լավ բնավորությանը՝ երբեմն վատատեսության գիրկն է ընկնում և ուժեղ ձեռքի կարիք է զգում, որը կօգնի նրան բարձրանալ:

Այծի անհատական գծերը

Այծը ճկուն ու ընկալունակ անձնավորություն է, արագ է հարմարվում ուրիշ մարդկանց ու տարբեր իրավիճակներին: Զգացմունքների հարցում կայուն է, կարողանում է քնքուշ, բարեհոգի լինել և պատրաստ է զոհաբերությունների նրանց համար, ում սիրում է: Նախևառաջ նա ներդաշնակություն է փնտրում և շատ բարիքներից կհրաժարվի ներդաշնակ մթնոլորտի համար: Այծը սովորաբար շատ կապված է ընտանիքին ու իր մտերիմներին:

Եվ չնայած նրան, որ Այծը երբեմն կասկածում է իր սեփական մտքերին ու ճամփից չշեղվելու համար արտաքին աջակցության է սպասում, նա միևնույն ժամանակ պայքարում է, որ իրեն հարգեն ու չի հանդուրժի ստորացումը. չէ՞ որ կախվածությունն ու հնազանդությունը տարբեր բաներ են:

Այծի տրամադրությունը փոփոխական է, շատ կախված է նրա հուզական վիճակից: Նա երբեք չի կարող աշխատել ճնշման տակ: Նրա համար անհրաժեշտություն է իրեն սիրված զգալը, հաճախ օգնության խնդրանքով դիմում է ծնողներին, որոնց հետ մինչև կյանքի վերջ սերտ կապված է լինում: Այծը հիանալի զգում է շրջապատի մտադրությունները ու հաճախ ինքն իր հանդեպ խղճահարությամբ է լցվում: Հաճախ լաց է լինում և ցանկանալով խուսափել կոնֆլիկտներից՝ չի համարձակվում ինչ-որ բանի մասին ուղիղ խնդրել, նախընտրում է ամեն ինչ ինքնահոսի թողնել:

Արվեստի սիրահար Այծը ինքն էլ շատ լավ նկարում է ու կարող է իրեն նվիրել ստեղծագործ գործունեությանը: Ստեղծագործելիս նրան լիակատար ազատություն է պետք. միայն այդպես են ստեղծվում նրա լավագույն գործերը:

Ինչպես ճանաչել Այծին

Այծը ոճային է, նրան դուր է գալիս էլեգանտ, վառ գույների, գեղեցիկ ու անսովոր հագուստը: Առաջին հայացքից նա կարող է ամաչկոտ ու ինքնամփոփ թվալ, իսկ իրականում Այծը պարզապես չի սիրում աչքի ընկնել: Նա խաղաղասեր, հանգիստ մարդ է, նրա հետ հաճելի է շփվել: Սիրելը նրա համար բնական պահանջմունք է, քանի որ նա բարի է ու սիրում է բարին անել մտերիմների համար:

Այս ամենի հետ միասին Այծը թույլ բնավորություն ունի, ունակ չէ պատասխանատու որոշումներ ընդունել: Այդ իսկ պատճառով փնտրում է ավելի ուժեղ խառնվածքով մարդկանց աջակցությունը: Բացի այդ, նա մի քիչ դանդաղկոտ է, միամիտ ու խոցելի: Այծը լրիվ անվնաս է, նա չի ցանկանում որևէ մեկին վնաս տալ: Կյանքի նրա նշանաբանն է՝ «ապրիր ու թույլ տուր, որ ուրիշներն էլ ապրեն»:



Բացասական գծերը

Հաճելի ու խաղաղասեր Այծն այնքան էլ շփվող չէ: Մեծ ամբոխին հակառակ նա նախընտրում է մեկ-երկու մտերիմ մարդկանց ընկերակցությունը: Դա է պատճառը, որ հաճախ թվում է, թե նա իր ժամանակից դուրս, հասարակական հոսանքից հեռու է ապրում, նորաձևությունն էլ անցնում է նրա կողքով: Դա սահմանափակում է նրան ու թույլ չի տալիս ժամանակակից հասարակության մեջ գտնել իր տեղը:

Եվ մեկ բացասական գիծ է ծածկամտությունը: Այծն այնքան հակված է մտորումներին ու ամփոփված է ինքն իր մեջ, որ մտքերն ու զգացմունքներն արտահայտելիս դժվարությունների է հանդիպում: Սակայն եթե ինչ-որ խնդիր նրան <ոգեշնչի>, ցանկացած մարդու կարող է հունից հանել:

Եվս մեկ բացասական գիծ է վատատեսությունը: Այծը հաճախ է մռայլ մտքերի մեջ ընկնում ու ունակ չէ առանց աջակցության դուրս գալ մութ թունելից: Եվ վերջապես նրան խորթ են կարգապահությունը, կազմակերպվածությունն ու վճռականությունը:

Անձնական հետաքրքրությունները

Այծի տարում ծնվածը սովորաբար մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ներդաշնակության ու լավ ճաշակի հետ կապ ունեցող ամեն ինչի հանդեպ: Նա հիանում է գեղեցիկ տեսարանով, արևի մայրամուտով, նրանով, ինչ հաճելի է աչքին, բայց պրակտիկ օգուտ չի տալիս:

Ինչ վերաբերում է նախասիրություններին, ապա մեծ հաջողության հասնում են նկարող Այծերը: Միայն թե Այծն ի վիճակի չէ ինքնուրույն առաջ տանել իր աշխատանքները ու հովանավորի կարիք է զգում:

Նա սիրում է մասնակցել ընտանեկան տոներին, համեղ պատրաստել, ապրել վեպերի ու սենտիմենտալ ֆիլմերի հերոսների մեջ: Նրա համար ամենից կարևորը բոլորի հետ հաշտ ու համերաշխ ապրելն է:

Ներքին կոնֆլիկտները

Այծն ունակ չէ պաշտպանել իր հետաքրքրությունները, խուսափում է կոնֆլիկտներից, լողում է հոսանքով: Այս իմաստով ինչպիսի մեծ խելքով էլ որ նա օժտված լինի և ինչքան էլ մեծ արժեք ունենա որպես մարդ, նա կյանքում շատ բաների չի հասնում ռազմավարության բացակայության պատճառով:

Այծի համար լուրջ փորձություն է սեփական հուզական գերզգայունությունը հաղթահարելը: Երբ հույզերը պրկվում են, իսկ դա շատ ավելի հաճախ է լինում, քան նա կուզենար, Այծը փորձ է անում մեկուսանալ աշխարհից ու միայնության մեջ ինքն իր հանդեպ խղճահարությամբ լցվել:

Սակայն Այծի գլխավոր ներքին կոնֆլիկտն այն է, որ նա ունակ չէ սեփական ճակատագրի տերը լինել, հաճախ մակաբույծի կյանք է վարում, օգտագործում է ուրիշների էներգիան՝ փոխարենը ոչինչ չտալով ու ամբողջովին ուրիշի ազդեցության տակ ընկնելով:


реальный трафик на сайт


Համատեղելիությունը

Քանի որ Այծը նախևառաջ անձնական երջանկություն ու հաճելի կյանք է փնտրում, Խոզը հիանալի ընկերակցություն կստեղծի նրա համար՝ ամեն ինչում աջակցելով նրան:

Լավ լեզու է գտնում նաև Կատվի հետ: Հատկապես սիրո մեջ ու կոմերցիայում սա բավականին սերտ կապ է:

Բայց ամենից լավ հարաբերությունները հաստատվում են Ձիու հետ, որի հանդեպ Այծը մեծ ձգողականություն է զգում: Նրանք շատ երջանիկ կլինեն միասին, հատկապես՝ եթե խոսքը սիրային միության մասին է:

Վիշապի հետ, հակառակը, կարելի է համագործակցել, բայց որոշակի տարածություն պահելով:
Այծը Կապիկի ու Շան հետ շատ քիչ ընդհանուր հետաքրքրություններ ունի:

Եվ չնայած Այծը թշնամիներ չունի, նրա համար դժվար կլինի հասկանալ հավակնոտ Աքաղաղին ու սարսափ տարածող Վագրին:



loading...
Լուսանկարներ ըստ թեմայի
Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES