ԳԼԽԱՎՈՐ » 2017 » Դեկտեմբեր » 7 » ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ

07.12.2017 в 09:00 դիտումներ: 2806 մեկնաբանություններ: 0 ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ


Загрузка...

Խոյ: Հաճախ ընկերություն են անում Երկվորյակների, Առյուծների, Ջրհոսների ու Աղեղնավորների հետ: Քանի որ այս նշանը Կրակի տարերքին է պատկանում, նրա մոտ վառ արտահայտված են առաջատարի հատկանիշները: Խոյերը բռնկուն են ու հեշտ են վիրավորվում, և դա ազդում է ընկերության վրա: Նրանք պատրաստ են աջակցել ընկերոջը, սակայն պատահում է, որ սխալ ընտրություն են կատարում՝ հօգուտ նյութականի, այլ ոչ թե հոգևորի:

Ցուլ: Հաճախ ընկերություն են անում Ձկների, Խեցգետինների, Կույսերի ու Այծեղջյուրների հետ: Այս նշանը Հողի տարերքին է պատկանում, և դրա հետ կապված կազմակերպչական ունակություններին էլ նրա մոտ ուժեղ են զարգացած: Ցուլերը հստակ տարանջատում են ընտանիքն ու ընկերներին, և երկուսին էլ նույն ջերմությամբ են վերաբերում: Նրանց մշտապես կարելի է դիմել խորհրդի ու աջակցության խնդրանքով: Եթե ինչ-որ մեկի հետ ընկերություն են անում, ոչինչ չեն խնայի նրա համար:

Երկվորյակ: Հաճախ ընկերություն են անում Խոյերի, Կշեռքների, Ջրհոսների ու Առյուծների հետ: Երկվորյակը Օդի տարերքին է պատկանում: Այս մարդիկ առանձնանում են հաղորդակցական ունակություններով ու մարդամոտ բնավորությամբ: Որպես կանոն՝ շատ ընկերներ ունեն: Նրանք լավ լսողներ են, շփման մեջ ճկուն են, կարող են լեզու գտնել լրիվ տարբեր մարդկանց հետ: Ընկերների մեջ ամենաշատը գնահատում են ինտելեկտը:


размещение рекламы бесплатно


Խեցգետին: Հաճախ ընկերություն են անում Ցուլերի, Կույսերի, Կարիճների ու Ձկների հետ: Խեցգետինները Ջրի տարերքին են պատկանում: Նրանք բավական ծածկամիտ են, հակված են ներհայեցության: Աջակցում են իրենց ընկերներին, սակայն նոր ծանոթություններ դժվարությամբ են հաստատում: Խեցգետիները միշտ հավատարիմ ու նվիրված կլինեն ընկերության մեջ, եթե չչարաշահեն նրանց վստահությունը: Սիրում են լուծել ընկերների խնդիրները, դա իրենց բարոյական պարտքն են համարում:

Առյուծ: Հաճախ ընկերություն են անում Երկվորյակների, Կշեռքների, Խոյերի ու Աղեղնավորների հետ: Առյուծները Կրակի տարերքին են պատկանում: Նրանք օժտված են կազմակերպչական տաղանդով, ձգտում են ցանկացած ոլորտում ու հարաբերություններում առաջատար լինել: Եվ չնայած, որ նրանք սիրում են ուշադրությունը, դժվարությամբ են ընկերական կապեր հաստատում: Նրանք շատ զգայուն են և վախենում են մարդկանց շատ մոտ թողնել իրենց: Ընկերների ընտրությանը խիստ են մոտենում, և այստեղ էլ ձգտում են գլխավորը լինել:

Կույս: Հաճախ ընկերություն են անում Խեցգետինների, Կարիճների, Ցուլերի ու Այծեղջյուրների հետ: Կույսերը հողի տարերքին են պատկանում: Հաճախ նրանք ինքնամփոփ են, խորհրդավոր ու ստրատեգիական ունակություններով են օժտված: Նրանք ինքնավստահ չեն, իսկ համեստությունը նրանց բնությունից է տրված: Նրանք դժվարությամբ են ընկերանում, սակայն եթե արդեն ընկեր են դարձել, պատրաստ են դժվար իրավիճակում օգտակար ու լավ խորհուրդ տալ: Բացի դրանից, նրանք հուսալի անձնավորություններ են:



Կշեռք: Հաճախ ընկերություն են անում Առյուծների, Աղեղնավորների, Երկվորյակների ու Ջրհոսների հետ: Կշեռքները Օդի նշանի են պատկանում, նրանք իդեալիստներ են, չեն ձգտում առաջատար լինել, սակայն փորձում են իրենց կյանքում ամեն ինչ կառավարել: Կշեռքները դեպի իրենց են ձգում մարդկանց: Նրանք հիանալի խորհրդատուներ են, հեշտությամբ են առանձնացնում իրավիճակի պլյուսներն ու մինուսները: Կշեռքները տանել չեն կարողանում միայնությունը, մշտապես սոցիումի հետ կապեր են փնտրում:

Կարիճ: Հաճախ ընկերություն են անում Կույսերի, Այծեղջյուրների, Խեցգետինների ու Ձկների հետ: Կարիճները Ջրի տարերքին են պատկանում: Նրանք ծածկամիտ են, որպես կանոն ընկերների նեղ շրջանակ ունեն: Կարիճները ընկերության հարցում իմաստնություն են ցուցաբերում: Նրանց հետ պետք է զգույշ լինել. մեկ սխալ քայլ, և կարող եք ընկերներից վերածվել թշնամիների: Եթե կա հարգանք, հոգատարություն ու վստահություն, Կարիճի հետ ընկերությունը կարող է տարիներ տևել:

Աղեղնավոր: Հաճախ ընկերություն են անում Կշեռքների, Ջրհոսների, Խոյերի ու Առյուծների հետ: Աղեղնավորները Կրակի տարերքին են պատկանում: Նրանք շատ շփվող են ու հիանալի ընկերներ են: Աղեղնավորները բաց բնավորություն ունեն, հաճույք են ստանում ընկերների հետ շփումներից: Նրանց հետ հեշտ է լեզու գտնելը, երբեք դիմացինին չեն թելադրում իրենց կանոնները: Ընկերության հարցում համարձակ ու վճռական են:


размещение рекламы бесплатно


Այծեղջյուր: Հաճախ ընկերություն են անում Կարիճների, Ձկների, Ցուլերի ու Կույսերի հետ: Այծեղջյուրների Հողի տարերքին են պատկանում, առաջատարի հատկանիշներ ունեն, որոնք նախընտրում են թաքցնել: Մշտապես պատրաստ են աջակցել ընկերներին: Նախընտրում են կայուն ու երկարատև ընկերական հարաբերությունները: Օգնության շտապելիս երբեք թաքուն նպատակներ չեն ունենում, նրանք անկեղծ են ընկերներին աջակցելու իրենց ցանկության մեջ:

Ջրհոս: Հաճախ ընկերություն են անում Աղեղնավորների, Խոյերի, Կշեռքների ու Երկվորյակների հետ: Ջրհոսների տարերքը Օդն է: Նրանք շատ ընկերներ ունեն, այնպես որ դժվարանում են բոլորի հետ կայուն հարաբերություններ պահպանել: Այնպես որ՝ հազվադեպ են ինչ-որ մեկի հետ շատ սերտ ընկերական կապեր հաստատում: Ջրհոսները ազատասեր են, չեն սիրում, երբ իրենց փորձում են կարծիք պարտադրել, իրենք էլ երբեք նման բան չեն անում: Միակ գործոնը, որը կարող է Ջրհոսի հետ երկար ընկերական հարաբերությունները պահպանելուն նպաստել, ինտելեկտն է:

Ձկներ: Հաճախ ընկերություն են անում Այծեղջյուրների, Ցուլերի, Կարիճների ու Խեցգետինների հետ: Ձկները Ջրի տարերքին են պատկանում: Մարդկանց հետ շփվելիս նրանց օգնում են ստեղծագործ միտքն ու շփման ունակությունները: Իրենց բնույթով Ձկները ծածկամիտ են: Եվ չնայած դրան՝ նրանք առատաձեռն ընկերներ են: Նրանք կարողանում են լսել ու վերլուծել տեղեկատվությունը: Նրանց հետ ընկերությունը շատ հուսալի է:



loading...
Լուսանկարներ ըստ թեմայի
Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES