ԳԼԽԱՎՈՐ » 2017 » Նոյեմբեր » 1 » ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

01.11.2017 в 10:45 դիտումներ: 3054 մեկնաբանություններ: 0 ԱՍՏՂԱԿԵՐՊ

ԿԱՐԻՃԻ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ

Կարիճը, ի տարբերություն շատերի, անտարբեր է իր մասին կարծիքների հանդեպ: Նա ինքն է իր գլխի տերը, ուժեղ անհատականություն է և ընդունակ է ապրել միայնակ: Ասում են, երբ ընտանիքում ծնվում է Կարիճ-երեխա, հաճախ, դրանից մեկ տարի առաջ կամ հետո, այդ ընտանիքում ինչ-որ մեկը մահանում է, և փոքրիկ Կարիճը ստանում է վերջինիս էներգիան: Եվ հակառակը, երբ մահանում է Կարիճը, մեծ է հավանականությունը, որ մոտակա տարում երեխա կծնվի. մահացած Կարիճի ազատված էներգիան հերիք է ևս մեկ մարդու համար: Կարիճը միշտ գիտի ինչ է պետք իրեն: Ընդ որում, դեռ մանկուց գիտի, որ իր ճանապարհը հարթ չի լինելու: Երբեմն թվում է, թե ամեն ինչ նրան ինքնաբերաբար է տրվում:

ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ՊԼՈՒՏՈՆ

Այս մոլորակի տիրապետության տակ են բնազդները, մասնավորապես սեռական բնազդները, որոնք դրսևորվում են ստեղծագործական աշխատանքում սուբլիմացվելիս: Պլուտոնը օժտում է զգայունությամբ և իդեալին հասնելու նպատակասլացությամբ, ընդ որում ոչ միայն առանձին մարդուն, այլև ամբողջ սերնդի: Պլուտոնն անցնում է Կենդանակերպի նշանների համակարգով 250 տարվա ընթացքում և կառավարում է Կարիճին: Այս մոլորակը դժոխքի տիրակալն է և իր հպատակներին օժտում է մռայլ վճռականությամբ. նրանք կարողանում են ճնշել այլոց, խաղալ մարդու մութ բնազադներով և ավերման կրքով. մի բան, որ միշտ շրջվում է հենց իր՝ մարդու դեմ:

ԲՈՒՅՍԸ՝ ԿԱԿՏՈՒՍ

Կակտուսն ունակ է տունը պաշտպանել չար աչքից, թուղթուգրից և ընդհանրապես բազմաթիվ դժբախտություններից, բայց եթե ինչ-ինչ պատճառներով նա ձեզ չի սիրում (իսկ դա հաճախ է պատահում), ապա ստիպված եք ազատվել նրանից կամ փախչել սեփական տնից: Կակտուսը նման է վիրաբույժի. նա եռանդագին մտնում է ձեր էներգետիկ դաշտի տիրույթները, որ կլանի բոլոր վնասակար ավելցուկները, ինչը միանշանակ ձեր օգտին է: Բայց, օրինակ, Առյուծն ու Աղեղնավորը բոլորովին չեն ողջունում նման ներխուժումները, ուստի չարժե, որ նրանք Կակտուս պահեն: Կակտուսի հետ ամենից լավ հարմարվում են Խոյը, Ձկները և Կույսը: Ընդ որում, համակրանքը երկկողմանի է:

ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բնավորությամբ ծածկամիտ ու գաղտնապահ Կարիճը նախընտրում է կիսախավար, փակ դռներ և վարագուրված պատուհաններ: Նրան շատ դուր է գալիս թանկարժեք կտորեղենը (դիպակ, թավիշ և այլն), կաշվից ու փայտից իրերը: Կարիճը նախընտրում է էկզոտիկ կերակուրներ՝ սուր համեմունքներով: Նրան օգտակար են սև սալորը, բողկը, սոխը, կաղամբը, կոկոսը և այլն: Նա շատ է կարևորում ուտելիքն ու խմիչքը, քանի որ շռայլ է և ուզում է տեսնել, թե ինչպես են չարչարվել սեղան բացելիս... Չարժե նրանից նեղանալ, եթե քննադատի ձեր պատրաստած ուտելիքը. նա բծախնդիր է, բայց ոչ որկրամոլ և չի ուզում ձեզ վիրավորել:

ՏՂԱՄԱՐԴ-ԿԱՐԻՃ

Սեռական կարողության առումով ամենաուժեղ նշանն է: Նա ոչ մեկին գերելու խնդիր չի դնում, բայց նրանով գերվում են շատերը: Կարիճը սիրում է ողջ էությամբ և չի վախենում սեփական բուռն զգացմունքներից: Նա ընդհանրապես ոչնչից և ոչ մեկից չի վախենում: Կարիճը շատ կասկածամիտ է և խանդոտ, թեև հաճախ ցույց չի տալիս այդ: Բայց կարող է ուրիշների ներկայությամբ կոպտել սիրեցյալին: Նրա խանդի զգացումը ինքնավստահության պակասից չի բխում, պարզապես նա մշտարթուն մարտիկ է: Եվ հենց այդ է նրա հաջողության գլխավոր գրավականը՝ լինել աչալուրջ և «էշի ականջում չքնել»: Նրանից դժվար է հեռանալ, եթե ինքն այդ չցանկանա:

ԿԻՆ-ԿԱՐԻՃ

Կին-Կարիճները հեգնոտ են, զգացմունքային և կրքոտ, խստապահանջ և դաժան, թեև ներքուստ հիմնականում բարի են: Կին-Կարիճը տղամարդուց ոչ պակաս կարող է հաղթահարել (ավելի շուտ ավերել) իր ճանապարհին հայտնված խոչընդոտները և երբեք չընկճվել: Կին-Կարիճը «ճակատագրական կին» հասկացության վառ արտահայտումն է: Նրան հաճախ են վերագրում «կախարդ» պիտակը: Նա ունի վեցից ավելի զգայարան, և բոլորն էլ հիանալի են գործում: Հենց Կին-Կարիճի մեղքով են կործանվում ընտանիքներ և ձախողվում մարդկանց գործերը: Ընդ որում նրա ճահճուտն ընկնելու ցանկություն արտահայտողների հոսքը չի դադարում: Սակայն կին-Կարիճն ընդունակ է ունենալու իր միակ ու անկրկնելի էակին, լինել հավատարիմ ու նվիրված կին:

ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈՒՐԵԼ ԿԱՐԻՃԻՆ

Եթե դուր եք եկել Կարիճին, ձեզ կհաջողվի նրան գրավել: Իսկ եթե ոչ, ձեր ջանքերն ապարդյուն կլինեն: Իսկ կընտրի ձեզ միայն այն դեպքում, եթե ձեր մեջ առեղծված գտնի: Նրան հետաքրքիր չեն չափազանց զգացմունքայինները: Նկատի ունեցեք նաև, որ պետք է համակերպվեք Կարիճի՝ ամենաուժեղ սեռական զուգակիցը լինելու փաստի հետ, հակառակ դեպքում Կարիճին հրաժեշտ տվեք: Նրան հրապուրում են սեփական ոճ ունեցող և ամեն ինչում ձևավորված կանայք: Ընդ որում նրա նախընտրած ոճը դասականն է ու նրբաճաշակությունը: Նախընտրած գույներն են կարմիրը, բաց մանուշակագույնը, կարմիրի և սևի ներդաշնակ համակցումը, բայց ոչ գունամատիտային կամ խամրած երանգները:

ԾՆՈՂ-ԿԱՐԻՃ

Կարիճի տիրատենչ բնույթը դրսևորվում է նաև երեխաների հետ շփվելիս: Նա կարող է լինել իսկական ընտանեկան մոնստր՝ երեխաներից պահանջելով համապատասխանել իր իդեալներին և հնազանդվել լիովին: Միևնույն ժամանակ նա շատ հետևողական է ոչ միայն պահանջների, այլև խոստումների մեջ: Ընդունակ է հպարտանալ իր երեխաներով և ի վիճակի է աճեցնել հաղթանակողների:

ԵՐԵԽԱՆ-ԿԱՐԻՃ

Ոչ մեկին հոգս չի պատճառում, հատկապես, երբ հասկանաք նրան. բոլոր որոշումները նա ինքնակամ է ընդունում: Կարիճ-երեխային վնաս հասցնելը շատ դժվար է. նա մանկուց ինքնավստահ է, ունի ուժեղ կամք և բացարձակ կայուն նյարդային համակարգ:

ԿԱՐԻՃԻՆ ՀԱՐՄԱՐ ԵՆ...

  • Եթե ուզում եք ձեզ լրացնող մեկին, եթե ուզում եք նպատակների իրականացում, ընտրեք Ցուլին: Այս ամուսնությունն աստղագուշական կանոններին համապատասխան է:
  • Եթե ուզում եք ձեր նմանին, երկուստեք եսասիրություն, ընտրեք ձեր նշանը՝ Կարիճին: Դա հարազատ հոգիների սերտ միությունն է:
  • Եթե ձեզ պետք է աջակցություն, խորհուրդ ու հենարան, ամուսնացեք Առյուծի հետ:
  • Եթե թեթևամիտ եք, սիրում եք փայլ ու բարձրաշխարհիկ հասարակություն, եթե սրամիտ եք, նրբաճաշակ, սնոբ ու էսթետ, ամուսնացեք Ձկների հետ:
  • Եթե ուզում եք խճճվել ցանկասիրության ծանծաղուտներում, տառապել ու ենթարկվել սիրելիին, միացեք Երկվորյակներին:
  • Եթե ուզում եք սիրվել ինքնամոռաց ու կրքով, բայց ինքներդ եսասեր եք, պաղ ու անհաղորդ, ընտրեք Խոյին:
  • Եթե սիրում եք սրամիտ բանավեճեր, անկայունություն և ընկերություն-սեր խառնաշփոթ, ամուսնացեք Կույսի հետ: Ձեր զգացմունքները խորն ու երկարատև կլինեն:

ԻՆՉՊԵՍ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ԿԱՐԻՃԻՑ

Կարիճից ձերբազատվել կհաջողվի միայն եթե ինքն է այդ ցանկանում, իսկ երբ կբարեհաճի, ապա դա կախված չի լինի ձեր մտադրությունից: Կարիճից ազատվելու միակ շանսը նրան «վերադաստիարակելու» տարբերակն է. եթե լուրջ եք տրամադրվել, շուտով կճկռեք... Թերևս, նրան ձեզնից փոքր-ինչ վանել կհաջողվի, եթե շատ ջանք թափեք: Բայց նկատի ունեցեք. նրան վերջնականապես հիասթափեցնելու համար չափազանց անտանելի պիտի լինեք:

loading...
Լուսանկարներ ըստ թեմայի
Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES