ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Խոյ

Դժվար իրավիճակներում Խոյը ձգտում է արագ բացատրվել: Վեճերի ժամանակ պետք է  ընդառաջել նրան ու արտահայտվելու հնարավորություն տալ: Նրա բարկությունն ու ագրեսիվությունը սթրեսի պահին ավելի շուտ հանգստանալու ու խնդիրն արագ լուծելու ձև է, այլ ոչ թե վկայում է ձեր հանդեպ վատ վերաբերմունքի ու ուժեղ վիրավորանքի մասին:



Ցուլ

Ցուլի նշանի տակ ծնվածները վեճերի ժամանակ միշտ հույսեր են փայփայում, որ ամեն ինչ կկարգավորվի առանց բացատրությունների: Եթե նա սկսել է դժգոհել, ուրեմն համբերությունն իսկապես արդեն սպառվել է: Փոքր վիրավորանքը կարելի է հարթել հոգատարությամբ ու քնքշությամբ: Իսկ ահա լուրջ խնդիրները նրա հետ պետք է քննարկել, սակայն շատ մեղմ ու նրբանկատորեն:

Երկվորյակ

Ամենափոքր իսկ կոնֆլիկտի դեպքում, այդ թվում՝ նաև ընտանեկան, Երկվորյակը ձգտում է մեկնել, հեռանալ կամ ինչ-որ ուրիշ, շեղող բանով զբաղվել. նա պետք է արագ մոռանա վեճի մասին: Արդեն վերադարձին նա կարող է նույնիսկ չհիշել տարաձայնությունների մասին: Եթե դա տեղի չունենա, պետք է Երկվորյակի հետ հարաբերությունները պարզել հանգիստ, տրամաբանված ու փաստարկված:


 

Խեցգետին

Խեցգետինը շատ զգայուն է ու հեշտ վիրավորվող: Նրա առողջության վրա կարող են անդրադառնալ նույնիսկ մտերիմների մտքերն ու զգացմունքները: Այդ իսկ պատճառով նրա հետ պետք է վարվել մեղմ, ինչպես երեխայի հետ, իսկ շատ ավելի լավ է հասկանալ ու լուծել խնդիրը մինչ այն պահը, երբ նա ինքը կհասկանա, թե ինչ է կատարվում: Խոսքերով Խեցգետինների հետ բացատրվելը դժվար է. նրանք շատ ավելի լավ հասկանում են զգացմունքների ու մարմնի, քան բանականության խիստ տրամաբանված լեզուն:



Առյուծ

Վիրավորված Առյուծը սովորաբար հպարտ հեռանում է կամ սկսում է իրեն սառը ու ձևական պահել: Տարաձայնությունների դեպքում նրա հետ պետք է զրուցել հանգիստ՝ չկորցնելով անձնական արժանապատվության զգացումն ու խուսափելով վիրավորանքներից, հակառակ դեպքում դուք նրա համար կդադարեք գոյություն ունենալ:


Կույս


Կույսերը հաճախ ցածր ինքնագնահատական ունեն, այդ իսկ պատճառով ամենափոքր դիտողությունն էլ կարող են վիրավորական համարել: Եթե նրա հետ պետք է կոնֆլիկտային իրավիճակ քննարկեք, շատ զգույշ ընտրեք բառերը: Զրույցի սկզբում պետք է նրան համոզել ձեր՝ նրա հանդեպ լավ վերաբերմունքի մասին, ապա նոր անցնել ժամանակավոր դժգոհության պատճառների քննարկմանը:



Կշեռք

Եթե ձեզանից նեղացել է Կշեռքը, ապա քաղցրավենիքն ու ծաղիկները հաշտության ճանապարհին ամենալավ սկիզբը կարող են լինել: Կարող եք նրան գեղեցիկ երեկույթի հրավիրել, հետդարձին էլ նվերներով ողողված ձեր բնակարանը տանել: Ռոմանտիկ բառեր շշնջացեք. Կշեռքները գնահատում են դա:

Կարիճ

Կարիճներն իրենք կարող են ընտանեկան կոնֆլիկտներ հրահրել՝ իրենք էլ չգիտակցելով դա: Նրանք պարզապես ենթագիտակցորեն կոնֆլիկտային իրավիճակի են ձգտում, այդ պատճառով էլ նրանց հետ ապրելն այնքան էլ հեշտ չէ, իսկ հարաբերություններ պարզելը՝ հաճախ անօգուտ: Ընտանիքում մթնոլորտը բարելավել կօգնի նրա հետ համատեղ ինչ-որ ակտիվ գործունեությամբ զբաղվելը, օրինակ՝ էքստրեմալ սպորտով:



Աղեղնավոր

Վիրավորված Աղեղնավորը կարող է կտրուկ լինել, նույնիսկ՝ դաժան, սակայն դա սովորաբար երկար չի տևում: Լավ է նրան չհիշեցնել նախկին վիրավորանքները, անցյալը նրանց համար պարզապես աբստրակցիա է: Աղեղնավորի հետ համերաշխ ապրելն այնքան էլ բարդ գործ չէ: Պարզապես պետք է հաճախակի հետաքրքրվել նրա գործերով ու պատմել ձերի մասին:



Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են շատ երկար ապրումներ ունենալ ընտանեկան անհարթությունների պատճառով, մտքում հաշվարկել հաշտվելու բոլոր հնարավորությունները: Իսկ արտաքինից այդ նույն ժամանակ կարող են անտարբեր թվալ: Այծեղջյուրի հետ ընտանեկան խնդիրները պետք է քննարկել ոչ թե կոնֆլիկտի մասնակցի, այլ դիտողի դիրքերից, փաստարկներն էլ հանգիստ ու նուրբ ներկայացնել:

Ջրհոս

Կոնֆլիկտային իրավիճակներում Ջրհոսները միշտ անկանխատեսելի են. նրանք կամ ամփոփվում են իրենք իրենց մեջ, կամ անհապաղ բացատրություն են պահանջում: Լավ է ընտրել պահը, երբ նա կատակելու հակված չի լինի ու խոսել նրա հետ ինչքան հնարավոր է տրամաբանված, հնարավորինս ընկերական վերաբերմունք ցույց տալ նրան:

Ձկներ

Ձկները զգայուն ու հեշտ վիրավորվող են, սակայն կենցաղային տարաձայնություններից պատշտպանվելու հիանալի ձև գիտեն՝ ամփոփվում են իրենք իրենց մեջ: Ձկներին վիրավորելը հեշտ է, սակայն նրանց հետ հաշտվելն էլ առանձնակի դժվարություն չի ներկայացնում: Խեցգետինների նման նրանք էլ արագ արձագանքում են փաղաքշանքներին ու մեղմ հայացքներին: Նրանք հանգիստ են, եթե հանգիստ ու գոհ է նաև սիրելին:



Загрузка...


06.09.2018 481 Moder-003 0
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-