Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 28
27.02.2018, 18:00


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արդյունավետ օր է։ Այն շատ հարմար է աշխատանքի համար։ Արագ գլուխ կհանեք բարդ մասնագիտական խնդիրներից։ Պետք կգա նախկինում ստացած փորձը։ Ձեր գիտելիքներն ու փորձը օգտակար կլինեն շրջապատողների համար։ Նրանք շուտով շնորհակալություն կհայտնեն ձեզ օգնության համար։ Հավանական են հաջող զուգադիպություններ։ Դրանց շնորհիվ ձեր ֆինանսական գործերի վիճակը զգալիորեն կլավանա։

Տղամարդկանց հետ լավ լեզու կգտնեք։ Իսկ ահա կանանց հետ ավելի բարդ կլինի։ Նրանց վարքը ձեզ հաճախ հասկանալի չի լինի, իսկ խոսքերը ձեզ վիրավորական կթվան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամեն ինչ չէ, որ հեշտ կտրվի։ Մի կորցրեք հավասարակշռությունն ու հաջողության հանդեպ վստահությունը։ Վաղուց դրված նպատակներին հասնելու շանս կունենաք կամ կլուծեք խնդիրները, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս։ Հաճախ կօգնեն ծանոթները։ Չի բացառվում, որ նրանց աջակցության շնորհիվ կարողանաք ինչ-որ համարձակ գաղափար կյանքի կոչել։

Հավանական են հաճելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ։ Շփվող կլինեք, ուրախ կլինեք զրուցել ամենատարբեր թեմաների շուրջ, այդ իսկ պատճառով շատ օգտակար բաներ կիմանաք։ Հնարավոր են անսպասելի հրավերներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ստիպված եք լինելու հուզվել։ Այսօր սովորականից հաճախ փոքրիկ սխալներ թույլ կտաք ու շատ կբարկանաք դրանց պատճառով։ Շատ թերություններ կարող եք ուղղել, բայց դրա համար պետք է արագ գործեք։ Հաճախ ստիպված եք լինելու հույս դնել ինտուիցիայի վրա, քանի որ երկար մտորումների համար ժամանակ պարզապես չի լինի։ Եթե ինչ-որ մեկի խորհրդի կարիքն ունեք, դիմեք նրան, ով ձեզ լավ գիտի։ Մյուսները հազիվ թե ինչ-որ օգտակար բան ասեն։

Կարևոր կլինի կապերին ընտրողաբար մոտենալը։ Հեռու մնացեք կասկածելի անձերից, թույլ մի տվեք, որ նրանք ձեզ արկածախնդրությունների մեջ ներքաշեն։ Ամենալավ օրը չէ ռիսկի դիմելու ու արկածներ փնտրելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ հետաքրքիր գաղափարներ կունենաք։ Չի բացառվում, որ հենց այսօր հասկանաք, թե ինչով եք ուզում զբաղվել և կսկսեք շարժվել ընտրված ուղով։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի բացահայտումներ։ Միայն թե պետք է հիշել, որ ամեն ինչ ինքն իրեն չի ստացվի։ Պատրաստ եղեք աշխատել, հաստատակամություն ցուցաբերել։ Դա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին։

Մտերիմները հաճախ կքննադատեն ձեզ, անտեղի խորհուրդներ կտան։ Մի նեղացեք։ Չէ՞ որ գիտեք՝ նրանք միայն ձեր լավն են ուզում։ Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը։ Ձեր կատակները բոլորին հասկանալի կլինեն ու տրամադրություն կբարձրացնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ լավ կընթանա։ Շատ գործերում կարող եք հաջողության հասնել։ Մի շեղվեք, որպեսզի աչքից ոչինչ բաց չթողնեք, հիմար սխալներ չանեք, որոնք ուղղելու համար ժամանակ է պահանջվելու։ Նույնիսկ գործնական հանդիպումներն այսօր հաճելի կանցնեն։ Լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերը կուզենան ձեր համակրանքը շահել։ Հին թշնամիները կփոխեն ձեր հանդեպ վերաբերմունքը, երբ հասկանան, թե ինչի եք ունակ։

Աշխատեք շատ չծանրաբեռնվել։ Այսօր սովորականից շատ հանգստի կարիք կունենաք։ Եթե ժամանակ առ ժամանակ ուժերը վերականգնելու համար դադարներ վերցնեք, մինչև օրվա վերջ կպահպանեք լավ ինքնազգացողությունն ու բարձր տրամադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ուրիշների խնդիրների լուծումը ավելի շատ ժամանակ կխլի, քան ձեր սեփականը։ Կթվա, թե շուրջը բոլորը ձեր հոգատարության ու աջակցության կարիքն ունեն։ Միայն թե, ինչ-որ մեկը պարզապես կփորձի չարաշահել ձեր բարությունը։ Շտապեք այդ մարդուն ջրի երես հանել։ Աշխատեք չհետաձգել այն, ինչով ուզում եք զբաղվել։ Կարգապահությունը հիմա շատ կարևոր է։

Լավ հանգստանալու, ժամանակը հին ընկերների ու հաճելի մարդկանց հետ անցկացնելու հնարավորություն կունենաք։ Երեկոն հարմար է ոչ մեծ ճամփորդությունների համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բանի մասին պետք է մտածեք, կարևոր որոշումներ պետք է ընդունեք։ Դրանք հեշտ չեն տրվի, քանի որ մի քանի գործոններ պետք է հաշվի առնեք։ Բայց ամեն ինչից լավ գլուխ կհանեք ու խորհուրդների կարիք չեք ունենա։ Եթե ունենաք էլ, կդիմեք միայն նրանց, ում կարելի է վստահել։ Ինչ-որ օգտակար բան սովորելու հնարավորություն կլինի։ Բաց մի թողեք այն։

Բարենպաստ օր է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար։ Ձեր մասին հիշեցրեք հին ծանոթներին։ Չի բացառվում, որ նրանք ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն։ Հավանական են հեռվից լավ նորություններ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Նույնիսկ եթե ամեն ինչ ձեր մտածածի նման չընթանա, խուճապի մի մատնվեք։ Նոր իրավիճակ կստեղծվի, չի բացառվում, որ ստիպված լինեք փոխել պլանները։ Բայց տեղի ունեցողը օգտակար կլինի ձեզ, կգտնեք ցանկացած իրավիճակից օգուտ քաղելու ձևը։ Շրջապատողների հետ լեզու գտնելը բարդ կլինի։ Նրանք կնյարդայնանան, կհանեն ձեզ հավասարակշռությունից։ Բայց եթե ապավինեք սեփական ուժերին, խնդիրներ չեն ծագի։

Ընտանեկան գործերը սովորականից ժամանակատար ու հոգնեցուցիչ կլինեն։ Եթե ինչ-որ բան կարող եք հետաձգել, այդպես էլ արեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց վատն էլ չի լինի։ Հնարամիտ կլինեք, արագ կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը։ Շատ գործերում կօգնի լավատեսությունն ու սեփական անձի հանդեպ վստահությունը։ Քչերը կհամարձակվեն այսօր վիճել ձեզ հետ, իսկ եթե այդպիսի մարդիկ լինեն էլ, արագ կտարահամոզեք նրանց։ Կհաջողվի նոր համախոհներ ու գործընկերներ գտնել։

Օրը հարմար է ընտանեկան կյանքի, մտերիմների հետ հարաբերությունների հետ կապված կարևոր հարցեր լուծելու համար։ Անկեղծորեն քննարկեք ապագայի պլանները։ Այդպիսի զրույցը մեծ օգուտ կտա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ ժամանակ պետք է հատկացնեք ավելի վաղ ծագած խնդիրները լուծելու համար։ Ամենաբարդը ֆինանսական դժվարությունները հաղթահարելը կլինի։ Դրանք ավելի լուրջ կլինեն, քան կարող է առաջին հայացքից թվալ։ Դժվար կլինի հասկանալ, թե ինչպես է պետք գործել՝ դրանք անցյալում թողնելու համար։ Պետք կգա կենսափորձը։ Հին սխալները չեք կրկնի, ոչ ոքի թույլ չեք տա ձեզ թակարդը գցել կամ չարաշահել ձեր բարությունը։

Ուշադիր եղեք գործնական բանակցությունների, պաշտոնատար անձանց հետ շփման ժամանակ։ Հետևեք էթիկայի կանոններին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործեր ու խնդիրներ սպասվածից շատ կլինեն, ամեն ինչ հասցնելու համար ստիպված եք լինելու շտապել։ Ինչքան քիչ շրջապատողները փորձեն օգնել ձեզ, այնքան լավ ամեն ինչից գլուխ կհանեք։ Նույնիսկ փորձված համախոհների հետ բարդ կլինի համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը։ Նրանց սխալներն ու հաշվարկները կստիպեն փոխել պլաններն ու ժամանակը զուր վատնել։ Հնարավորություն կունենաք լուծել բարդ ֆինանսական խնդիրները, եկամուտների նոր աղբյուր գտնել։

Սովորականից հաճախ կնյարդայնացնի միապաղաղությունը։ Ձեզ լավ զգալու ու լավատեսությունը պահպանելու համար նոր տպավորությունների կարիք կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջողության հասնելու համար հաստատակամություն ու ամրություն է պետք։ Ամենատարբեր մարդկանց հետ եք գործ ունենալու, բայց նրանց բոլորին մեկ բան կմիավորի՝ սեփական խնդիրները լուծելու համար ձեր գիտելիքներից ու կարողություններից օգտվելու ցանկությունը։ Պաշտպանեք ձեր հետաքրքրությունները, հակառակ դեպքում՝ ինչ-որ մեկի ձեռքին խաղալիք կարող եք դառնալ։ Այսօր ամենահաջողը կլինեն ինքնատիպ, ոչ ստանդարտ որոշումները։

Բարենպաստ օր է ուղևորությունների համար։ Ճանապարհին լավ ժամանակ կանցկացնեք, կծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ։ Հնարավոր են դրամական մուտքեր։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 452 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES