Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 12
11.03.2018, 18:00


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի ծուլացեք ստուգել այն, ինչ ակներև է թվում: Նման մոտեցման դեպքում օրը կարևոր բացահայտումներ կբերի, թույլ կտա օգտակար փորձ ձեռք բերել, տեղեկատվություն ստանալ, որը շատ շուտով պետք կգա: Վստահել հիմա կարելի է միայն շատ մտերիմներին: Մյուսները, ցավոք, կարող են հուսախաբ անել: Մարդիկ, ովքեր առաջ թաքուն նախանձում էին ձեր հաջողություններին, կփորձեն խանգարել կյանքի կոչել պլանները:

Հաճախ անսովոր որոշումներ կընդունեք, կանեք այն, ինչ ձեզանից չէին սպասում: Հետաքրքիր է, որ նա, ով փորձի ձեր օրինակին հետևել, ամենայն հավանականությամբ անհաջողության կհանդիպի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է շատ կարևոր հարցեր լուծելու համար: Կարևոր չէ, թե ինչի մասին է խոսքը՝ աշխատանքի, թե անձնական հարաբերությունների: Կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել, որպեսզի ամեն ինչ ամենալավ ձևով դասավորվի: Կարող եք նախաձեռնող լինել, կիսվել գաղափարներով ու պլաններով: Կասկած չկա, որ աջակցություն կստանաք: Ընկերները կուրախացնեն լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով:

Հավանական են դրամական մուտքեր, չի բացառվում՝ վերադարձնեն հին, համարյա մոռացված պարտքերը: Հաջող կդասավորվեն գործնական ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է ուսում սկսելու, ինչպես նաև ոչ այնքան ակտիվություն ու վճռական գործողություններ, որքան մտորումներ, դիտողունակություն ու փաստերը համադրելու ունակություն պահանջող աշխատանքի համար: Որոշ Երկվորյակների մոտ հետաքրքրություն կառաջանա գիտելիքների այն բնագավառների հանդեպ, որոնց հանդեպ առաջ անտարբեր էին: Նշանի մյուս ներկայացուցիչներ էլ կհասկանան, թե ինչ փոփոխություններ են ուզում մասնագիտական ոլորտում:

Պետք է շատ շփվեք մարդկանց հետ, ընդ որում՝ այնպիսիների, որոնք նման չեն ձեզ: Ինչքան էլ զարմանալի է՝ բոլորի հանդեպ համապատասխան մոտեցում կգտնեք: Կոնֆլիկտները համարյա անհավանական են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինչ պլաններ էլ որ կառուցեք, նկատի առեք, որ ինքնուրույն դրանք անել չեք կարողանալու: Ամենայն հավանականությամբ համախոհների կարիք կունենաք, այնպես որ՝ հենց համախոհներ փնտրելով էլ սկսեք օրը: Նկատի առեք, որ շրջապատողները ձեզանից նախաձեռնողականություն, նոր գաղափարներ ու պատասխանատվությունը ձեզ վրա վերցնելու պատրաստակամություն կսպասեն: Կարևոր գործերով լավ է ինքնուրույն զբաղվեք, այլ ոչ թե հանձնարարեք դրանք մյուսներին, հատկապես՝ եթե խոսքը ռիսկային նախագծերի մասին է:

Լավ հանգստանալու, ձեզ համար թանկ մարդկանց շրջանում հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում, որ ուզենաք խոսել անցյալի մասին: Նման զրույցը օգուտ կտա հարաբերություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Նոր գործերն այնպիսի ոգևորությամբ կստանձնեք, որ շրջապատողները պարզապես չեն կարողանա միայն կողքից դիտել: Բոլորը կուզենան մասնակցել, իրենց օգնությունը կառաջարկեն նույնիսկ նրանք, ովքեր առաջ ձեր թշնամիներին էին աջակցում: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ով է արժանի վստահության, իսկ ով՝ ոչ: Այն նաև կօգնի գուշակել ուրիշների գաղտնի ցանկություններն ու սպասումները:

Օրը հարմար է նոր բան փորձելու, իրադարձությունների սովորական ընթացքը խախտելու համար: Պարտադիր չէ կյանքն արմատապես փոխել: Կարող եք ինչ-որ մանրուքից սկսել: Նույնիսկ դա անհրաժեշտ արդյունքը կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործեր շատ կունենաք, բայց դրանցից հիանալի գլուխ կհանեք: Եվ դա ցանկացած խնդրին պրակտիկ մոտեցման շնորհիվ: Քանի դեռ մյուսները սավառնում են ամպերում ու մտածում աշխարհի անարդարության մասին, դուք կանեք այն, ինչ ձեզանից է կախված ու շոշափելի արդյունքների կհասնեք: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, ովքեր կիսում են կյանքի հանդեպ ձեր հայացքները: Նման ծանոթությունները կարող են արդյունավետ համագործակցության կամ երկարատև ընկերության հիմք դառնալ:

Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, անտեղի խորհուրդներ կտան: Երբեմն դա կնյարդայնացնի, բայց կպահպանեք ինքնատիրապետումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ այնքան հեշտ չի տրվի, որքան որ կուզենայիք, և դա, իհարկե, կվշտացնի: Բայց չեք հանձնվի, ու ճիշտ կվարվեք: Ճիշտ ժամանակին ցուցաբերված հաստատակամությունն ու համառությունը կօգնեն զարմանալի արդյունքների հասնել: Որոշ Կշեռքներ համախոհներ կգտնեն, որոնց օգնությամբ կանեն այն, ինչն առաջ համարյա անհնարին էր թվում: Շատ կարևոր կլինի սեփական ուժերի հանդեպ հավատը, լավատեսությունը: Ոչ մի պարագայում մի կորցրեք այն:

Լավ կանցնեն ուղևորությունները, ընդ որում՝ կարևոր չէ՝ դրանք նախապես պլանավորված են եղել, թե ոչ: Պատրաստ կլինեք ցանկացած պահի ճամփա ընկնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար նախընտրում են միայնակ գործել: Դա շատ օգտակար կլինի մասնագիտական տեսանկյունից, կմեծացնի կարիերայի սանդուղքով բարձրանալու ու եկամուտները մեծացնելու շանսերը: Մի շտապեցրեք իրադարձությունները: Ինչպիսին էլ որ լինի ձեր պլանը, այն կյանքի կոչելու համար սպասեք հարմար պահի:

Հավանական են գումարի կամ ունեցվածքի հետ կապված լավ նորություններ: Երկար վեճերը կավարտվեն ձեզ համար բարենպաստ ձևով, իրավաբանական հարցերն էլ ձեր օգտին կլուծվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Զգույշ եղեք ու մի շտապեք: Հիմա կարող եք ինքներդ ձեզ թակարդը գցել, եթե փորձեք դրված բոլոր նպատակներին անհապաղ հասնել: Շատ բան խոստացած մարդիկ ամենայն հավանականությամբ հուսախաբ կանեն: Իսկ ահա նրանք, ովքեր կասկածում էին ու չէին շտապում իրենց վրա պարտավորություններ վերցնել, ավելի շատ բան կանեն, քան սպասում էիք: Կարող են փոխվել համախոհների հետ հարաբերությունները: Կհասկանաք, թե ով է իսկապես ձեր կողմից:

Ցանկացած որոշում, որ կընդունեք, պետք է կշռադատված, իսկ քայլերը լավ մտածված լինեն: Պլաններ ու գործերի ցուցակներ կազմելը ձեր ամենասիրելի զբաղմունքը չէ, բայց այսօր առանց դրանց չի ստացվի, քանի որ կարգապահությունը շատ կարևոր կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է շատ կարևոր հարցեր լուծելու համար: Ցանկացած աշխատանքից գլուխ հանելն այսօր սովորականից հեշտ կլինի: Արագ կառանձնացնեք գլխավորն ու ցանկալի արդյունքի հասնելու օպտիմալ եղանակ կգտնեք: Ընկերներն ու պարզապես լավ ծանոթները պատրաստ կլինեն աջակցել ձեր շատ գաղափարներին, բայց ոչ միանգամից: Այնպես որ՝ բացատրություններ տվեք, մանրամասն պատասխանեք հարցերին, հանգիստ ընդունեք քննադատությունը:

Կուրախացնի ընկերների հետ շփումը, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումներն էլ լավ կանցնեն: Սիրային ժամադրությունը հաճելի տպավորություն կթողնի, եթե աշխատացնեք երևակայությունը, չվախենաք խախտել ավանդույթները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Զրույցները ժամանակատար կլինեն: Հաճախ դրանք օգտակար կլինեն: Նոր բաներ կիմանաք, համախոհներ կգտնեք, կտարահամոզեք նրանց, ովքեր կասկածում էին ձեզ: Բայց որոշ զրույցներ կփչացնեն տրամադրությունը, ընդ որում՝ հենց դրանցից խուսափել չի լինի: Կարևորը երկար ժամանակ չտխրելն է: Օգտակար կլինեն զբոսանքները ու նոր տպավորությունները, պայմանների փոփոխությունը:

Շրջապատի վրա հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք: Եվ կարևոր չէ՝ տվյալ մարդը ձեզ առաջին անգամ է տեսնում, թե երկար տարիներ գիտի: Դա կարող եք օգտագործել և՛ աշխատանքային հետաքրքրությունների, և՛ անձնական կյանքում նորություններ մտցնելու նպատակով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վստահ կլինեք ցանկացած ու նույնիսկ ձեր ամենահամարձակ նախաձեռնությունների հաջողության վրա: Նման լավատեսությունը հիմնավորված է, քանի որ պայմանները բարենպաստ կլինեն, բարդ իրավիճակներից էլ արագ ելք կգտնեք, օգնականներն էլ հուսախաբ չեն անի: Հին կապերը, գործնական կամ անձնական հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կլինի: Վատ մի զգացեք նախաձեռնող լինել, ցույց տալ ձեր հետաքրքրվածությունը:

Կարող եք լուծել անշարժ գույքի հետ կապված հարցերը: Օրը հարմար է նաև վերանորոգում սկսելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 533 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES