Գլխավոր էջ » Ֆայլեր » Ամսվա

ՓԵՏՐՎԱՐԻ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ
01.02.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մինչև փետրվարի 10-ը շատ բան կարող եք հասցնել, այնպես որ՝ գործերը մի հետաձգեք։ Հաջողությունների հասնելու համար պետք է արագ սովորեք։ Չի բացառվում, որ ստիպված լինեք լրիվ նոր բանով զբաղվել, գործ ունենալ մարդկանց հետ, որոնք նման չեն ձեր նախկին ծանոթներին։ Փոխված պայմաններին հարմարվելու, դրանցից օգուտ քաղելու համար ինչ-որ բան պետք է զոհաբերեք։ Սակայն սեփական սկզբունքներից հրաժարվել պետք չէ։ Հավատարիմ մնացեք դրանց, և շրջապատը ձեզ ավելի կհարգի։

Ինչքան ամիսը մոտենա ավարտին, այնքան լուրջ կդառնան մասնագիտական ու ֆինանսական խնդիրները։ Չեն բացառվում նշանակալի կորուստները, որոնց պատճառով ստիպված լինեք հրաժարվել ձեր պլաններից։ Միայն թե մի հանձնվեք։ Կգտնեք բոլոր փորձությունները հաղթահարելու ու գարունը լավ տրամադրությամբ սկսելու ձևը։

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ կլինի փետրվարի սկիզբը։ Այս հատվածում ամեն ինչ ավանդական ձևով չեք անի, այդ պատճառով էլ լրիվ անսպասելի արդյունքների կհասնեք։ Ուղևորությունների ժամանակ հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ, ինչպես նաև աշխատանքային հանդիպումներ, որոնք հաճելի շարունակություն կստանան։ Նրանք, ովքեր անպատասխան սիրահարված են, ամսվա վերջին լավ տպավորություն թողնելու հնարավորություն կունենան։ Սիրահար զույգերի հարաբերությունները լարված կարող են լինել մինչև փետրվարի 13-ը։ Դրանից հետո ամեն ինչ ներդաշնակ կընթանա։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Փետրվարի սկիզբը բարենպաստ կլինի։ Ճիշտ է, միայն մի պայմանով։ Ոչ ոքի հետ չպետք է պայքարի մեջ մտնեք։ Այնպես որ՝ մարտական գործողություններից լավ է հրաժարվել, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հնարավորինս զգույշ եղեք։ Աշխատեք շրջապատի հետ բարեհամբույր լինել։ Հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել այն հարաբերությունները, որոնք վերջին շրջանում անհարթ էին։ Հին մրցակիցները կարող են համախոհներ դառնալ, իսկ թշնամիները կփոխեն իրենց կարծիքը։

Ամսվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի։ Բանն այն է, որ այս հատվածում շատ գործեր ու խնդիրներ կունենաք, պետք է շտապեք, որպեսզի ամեն ինչ ճիշտ ժամանակին հասցնեք։ Բացի այդ, հաճախ պետք է միայն սեփական ուժերի վրա հույս դնեք։ Ձեզ չեն օգնի նույնիսկ նրանք, ովքեր առաջ արել են դա։

Նրանք, ովքեր անձնական կյանքում փոփոխությունների են ձգտում, պետք է նախաձեռնող լինեն փետրվարի սկզբին։ Կարևոր չէ, թե ինչ նպատակներ եք դրել ձեր առջև․ աստղերը կաջակցեն ձեզ։ Իսկ ահա ավելի ուշ իրավիճակը կփոխվի։ Ինչքան փետրվարն ավարտին մոտենա, այնքան հարաբերություններում ավելի լուրջ դեր կխաղա գումարը։ Նոր ծանոթների հետ պետք է զգույշ լինեք։ Նրանք սիրային խոստովանություններ ու անակնկալներ կանեն, բայց հնարավոր է միայն շահ հետապնդեն։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ողջ փետրվարը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից։ Ամիսը հաջող կդասավորվի, եթե ոչ միայն երազեք, այլ նաև գործեք։ Մի բավարարվեք համեստ հաջողություններով։ Ձեր առջև բարձր նպատակներ դրեք ու հետևեք դրանց։ Ժամանակն է, երբ կարող եք լրիվ անհնարինին հասնել։ Այնպես որ՝ բաց մի թողեք շանսը։

Շատ բան պետք է սովորեք, ու դա պետք է արագ անեք։ Աշխատեք ավելի շատ շփվել մարդկանց հետ, որոնք գիտելիքներ ու փորձ կփոխանցեն ձեզ։ Այդ մարդիկ, հնարավոր է, շփման մեջ այնքան էլ հաճելի չլինեն, քննադատեն ու շրջապատին մեծ պահանջներ ներկայացնեն, բայց դա չի խանգարում, որ շատ օգտակար լինեն ձեզ։

Ամսվա սկիզբը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում։ Կկարողանաք լավ տպավորություն թողնել։ Խելացի, ուշադիր ու նրբանկատ կլինեք։ Հիմա ձեզ խելքով կդիմավորեն, նախ կգնահատեն ձեր ներքինը, և նոր միայն՝ արտաքինը։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկը սիրահարվի ձեր հումորի զգացմանը կամ լավատեսությանը։ Փետրվարի երկրորդ կեսն ավելի բարդ կլինի, քանի որ շատերը ձեր ուշադրության կարիքը կզգան։ Չի բացառվում, որ ստիպված լինեք բարդ ընտրություն կատարել։ Պետք է որոշեք, թե ում հետ եք ուզում կապել կյանքը։ Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Փետրվարը հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն կարող է տալ, անցյալում կթողնեք տագնապները։ Հաջողության հանդեպ վստահություն կունենան նույնիսկ նրանք, ովքեր սովոր են ամեն ինչին կասկածել։ Տագնապները մի կողմ թողնելով՝ կարևոր քայլ կարող եք անել։ Հնարավոր է՝ կյանքում ամեն ինչ կտրուկ ու արմատական չփոխվի, բայց նպատակը, որին երկար ժամանակ ձգտում էիք, կմոտենա։ Պետք կգան փորձն ու գիտելիքները, անսպասելի կկարողանաք կիրառել ձեր տաղանդները։

Եվ աշխատավայրում, և տանը շատ խնդիրներ պետք է լուծեք։ Արագ մի գործից մյուսը պետք է անցնեք, և դա հոգնեցուցիչ կլինի։ Բայց միայն այդպես կկարողանաք ձեռք բերել փորձ, որն անպայման պետք կգա։ Փետրվարի վերջին ինչ-որ օգտակար բան սովորելու հնարավորություն կունենաք։ Բաց մի թողեք այն։ Նոր գիտելիքները ձեր առջև մասնագիտական բարձունքների հասնելու դռներ կբացեն։

Ամենից մտերիմ մարդկանց հետ հարաբերությունները լարված կլինեն ամսվա սկզբին։ Այս հատվածը բարդ կլինի սիրահարների համար, որոնք ավելի հաճախ կվիճեն։ Նոր ծանոթությունները քիչ հավանական են, և եթե նույնիսկ լինեն էլ, նոր ծանոթի հետ բարդ կլինի լեզու գտնելը։ Աստիճանաբար իրավիճակը կկայունանա, ավելի հանգիստ կդառնաք։ Փետրվարի 20-ից հետո կարող եք նրբանկատորեն քննարկել կուտակված խնդիրները։ Չի բացառվում, որ կարողանաք լուծել դրանցից մի քանիսը։ Ամսվա վերջին հնարավոր են անսպասելի ու նշանակալի դրական փոփոխություններ անձնական կյանքում։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Փետրվարը հանգիստ ու հաճելի կանցնի։ Աշխատանքը հազիվ թե սովորականից շատ ուշադրություն պահանջի։ Իսկ իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա ցույց տալ, թե ինչի եք ունակ։ Չի բացառվում, որ ձեր կարողություններն ու տաղանդները նոր գործատուների հետաքրքրեն։ Գրավիչ գործնական առաջարկներ կստանաք։ Նույնիսկ եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, չեք կորցնի ինքնատիրապետումը։ Դա շրջապատին կզարմացնի, ձեզանից կփորձեն օրինակ վերցնել, բայց դա նրանց չի հաջողվի։

Շատ հաջող կլինի փետրվարի կեսը։ Այս հատվածում հուզական ու ֆիզիկական լավ վիճակում կլինեք։ Այնպես որ՝ կարող եք կարևոր գործեր, պատասխանատու հանդիպումներ ու ուղևորություններ պլանավորել։ Հիանալի գաղափարներ կունենաք, չեք ուզենա հետաձգել դրանք։

Ողջ ամիսը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից։ Մտերիմների հետ շփումներում կարևոր կլինի առողջ բանականությանը հետևելը։ Ամպերում չեք սավառնի, պատրանքներ չեք կառուցի, ուշադիր կլինեք, թե ինչ կասեն ու ճիշտ եզրակացություններ կանեք։ Նման մոտեցումը թույլ կտա խուսափել դժվարություններից, վեճերից, չարդարացված սպասումներից։ Դժվար կլինի միայն այն Առյուծների համար, որոնց հարաբերությունները սիրելիի հետ կասկածների ու խանդի պատճառով արդեն իսկ մթագնված են։ Այստեղ արդեն ծանոթ խնդիրները կարող են վերադառնալ։ Դրանցից խուսափելու համար պետք է ջանքեր գործադրեք։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Փետրվարը բարդ կլինի։ Հոգսեր շատ կունենաք, իսկ օգնականներ ու համախոհներ՝ քիչ։ Չի բացառվում, որ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները։ Այս ամենը ժամանակ ու ուժեր կխլի, իսկ ինքներդ կուզենայիք սեփական գործերով զբաղվել։ Լավ գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը պետք է հետաձգեք անբարենպաստ պայմանների պատճառով։ Դա կստիպի նյարդայնանալ։ Հույզերի ազդեցության տակ սխալներ կանեք։

Բայց լուրջ սխալներից կարող եք խուսափել ու նույնիսկ հաջողությունների կհասնեք։ Դրանում կօգնի անձնական փորձը։ Դա բավական է ճիշտ որոշումներ ընդունելու ու ճիշտ ուղի ընտրելու համար։ Մտածեք անցյալի մասին, վերլուծեք ձեր արարքները։ Հիմա դա օգտակար կլինի։

Անձնական հարաբերությունները վատ չեն դասավորվի, բայց ուզածի նման էլ չեն լինի։ Մտերիմները հաճախ ձեզ սխալ կհասկանան, ամեն անգամ պետք է բացատրեք ակներև բաները։ Փետրվարի սկզբին գործնական համագործակցությունը անսպասելի սիրավեպի սկիզբ կարող է դառնալ։ Նույնիսկ եթե սիրային արկածների սիրահար չեք, ռոմանտիկ պահեր կլինեն։ Փետրվարի վերջին իրավիճակն ավելի լուրջ կլինի։ Ուժեղ զգացմունքների, անձնական կյանքում կարևոր փոփոխությունների շրջան կգա։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մինչև փետրվարի 9-ը հանգստություն պահպանելը հեշտ չի լինի։ Բայց այստեղ բանը արտաքին պայմանների մեջ չէ, այլ ձեր հուզական վիճակի։ Ամեն ինչ մռայլ լույսի ներքո կտեսնեք, թերություններն առավելություններից շատ կնկատեք, կկասկածեք ձեր ուժերին ու կթերագնահատեք ձեր համախոհներին։ Բայց հետո իրավիճակը դեպի լավը կփոխվի, և փետրվարի վերջին արդեն հաճելի պահեր կլինեն։

Շատ սուր կլինի ինտուիցիան։ Դա կարևոր կլինի աշխատանքի մեջ։ Բոլորից շուտ գլխի կընկնեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները ու ճիշտ որոշում կընդունեք։ Մրցակիցներին հետևում կթողնեք, թշնամիները կհասկանան, որ ի զօրու չեն եղել վնասել ձեզ։ Միակ վտանգավոր թշնամին կմնա ձեր ծուլությունը, որի պատճառով ճիշտ ժամանակին գործերը չեք ստանձնի, բաց կթողնեք հետաքրքիր հնարավորությունները։

Փետրվարը բարենպաստ է շփումների համար։ Այն հաջող գործնական հանդիպումներ ու բանակցություններ է խոստանում։ Անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու հնարավորություն էլ կունենաք։ Լավ խորհուրդներ կստանաք, կհասկանաք՝ ինչ է պետք անել։ Ծանոթություններ հեշտությամբ կհաստատեք, մարդկանց դուր կգաք։ Մի մերժեք նրանց, ովքեր հետաքրքրված են ձեզանով, քանի որ ձեր վերաբերմունքը շատ շուտով կարող է փոխվել։ Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը, որն ամիսներ հետո լուրջ կդառնա ու կփոխի ձեր կյանքը։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Փետրվարյան որոշ օրեր նյարդային ու լարված կլինեն, բայց ամիսն ընդհանուր առմամբ լավը կլինի։ Մի կառչեք մանրուքներին, աշխատեք իրավիճակը մի քանի տեսանկյունից դիտել և հետաքրքիր հնարավորություններ կտեսնեք։ Կարող եք նոր բան փորձել, խախտել ավանդույթները։ Դա ձեզ մոտ լավ կստացվի։ Ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալը օգտակար կլինի աշխատանքի մեջ։ Գործընկերները ու ղեկավարությունը ավելի շատ կվստահեն ձեզ, գործողություններում ազատություն կստանաք։ Դրա կարիքը վաղուց էիք զգում։

Զգույշ եղեք գումարի հետ։ Լուրջ կորուստները քիչ հավանական են, իսկ ահա չպլանավորված ծախսերը հավանական են, և դրանք կվշտացնեն ձեզ։ Գործարքներ կնքելուց առաջ լավ մտածեք։ Հավանական է վերադարձնեն հին պարտքերը։ Դա շատ տեղին կլինի։

Փետրվարը առատաձեռն կլինի սիրային պահերով։ Եթե սիրահարված չեք, պատահական հանդիպումը պատահական կլինի, որ իրավիճակը փոխվի։ Եթե մտածում էիք, որ պատրաստ չեք հարաբերությունների, կհասկանաք, որ արդեն պատրաստ եք։ Ամսվա վերջին հասկանալի կդառնա, որ լուրջ սիրահարված եք։ Հաճելի անակնկալներ են սպասվում նրանց, ովքեր վաղուց սիրելի մարդ ունեն ու սովորել են հարաբերությունների միօրինակ ընթացքին։ Զգացմունքները նոր ուժով կբռնկվեն։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Փետրվարի գլխավոր խնդիրը աշխատանքի համար պիտանի հնարավորինս շատ ինֆորմացիա ստանալն է։ Եթե սեմինարների, դասերի այցելելու հնարավորություն ընձեռվի, բաց մի թողեք այն։ Դա օգտակար կլինի։ Ոչ միայն շատ բան կսովորեք, այլ նաև կծանոթանաք մարդկանց հետ, որոնք ժամանակի հետ գործընկերներ կդառնան կամ լավ աշխատանքի առաջարկ կանեն։ Օգտակար կլինի նաև աշխարհիկ միջոցառումներին մասնակցությունը։ Այդտեղ նույնպես հետաքրքիր հանդիպումներ կունենաք։

Նոր հնարավորություններ կբացվեն նրանց առջև, ովքեր վաղուց էին մտածում կյանքում փոփոխություններ անելու մասին, բայց չէին համարձակվում անել դա։ Հիմա պայմանները կստիպեն, որ անհրաժեշտ քայլերն անեք։ Իրար մի խառնվեք ու հավատացեք սեփական ուժերին։

Փետրվարը բարենպաստ է սիրային հարաբերություններ սկսելու համար։ Եվ բանն այստեղ միայն այն չէ, որ գրավիչ կլինեք ու շատերին դուր կգաք։ Ինքներդ էլ լավ կհասկանաք մարդկանց։ Արդեն վաղուց ձևավորված զույգերի համար հեշտ չի լինի։ Հին վիրավորանքները շատ կլինեն, պետք է համբերատար լինեք։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Փետրվարը բարենպաստ է, բայց ոչ այն առումով, որը սպասում էիք։ Եթե ձեռքբերումները գնահատելու լինեք, կտեսնեք, որ դրանք համեստ են։ Սակայն ձեր կյանքում շատ բան կփոխվի միայն այն բանի շնորհիվ, որ այլ կերպ կնայեք շատ բաների, հրաժեշտ կտաք մոլորություններին, կարծրատիպերին, որոնք խանգարում էին ուրախանալ կյանքով։

Բայց դա էլ գլխավորը չէ։ Փետրվարը հնարավորություն կտա ավելի ինքնավստահ դառնալ, գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերել, որի կարիքը շատ կար, հոգեկան հավասարակշռության հասնել ու հանգիստ մտածել կարևոր բաների մասին։ Ամսվա վերջին կզգաք, որ ավելի հասուն եք դարձել։ Մի շտապեք խորհուրդներ տալ։ Ձեր անձնական փորձը բոլորի համար չէ, որ օգտակար կլինի։

Փետրվարի առաջին կեսին շրջապատի հետ լեզու գտնելը բարդ կլինի։ Նրանց թվում է նաև սիրելին։ Վեճեր հաճախ կլինեն։ Դրանց պատճառները կարող են աննշան ու նույնիսկ հիմար բաները լինել։ Երբեմն ինքներդ վեճեր կհրահրեք լուծում պահանջող իրական խնդրից շեղելու համար։ Լավ նորությունն այն է, որ արագ կհաշտվեք։ Իսկ ահա փետրվարի կեսն ավելի ներդաշնակ կլինի։ Կարող եք փոխհամաձայնության հասնել։ Այս շրջանը հարմար է նոր ծանոթությունների համար։ Ձեզ անկեղծ ու բնական կպահեք, իսկ դա շատերի սրտով կլինի։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կենտրոնացեք։ Ձեզ պատասխանատու ամիս է սպասվում, երբ ամեն քայլը նշանակություն կունենաք։ Առաջին հերթին դա մասնագիտական ոլորտին է վերաբերում։ Այստեղ աննշան սխալ թույլ տալն էլ ցավալի կլինի։ Հետո ստիպված եք լինելու լուծել դրա պատճառով առաջ եկած խնդիրները։ Եթե չշտապեք ու չմտածված քայլեր չանեք, այս շրջափուլն առանց կորուստների կհաղթահարեք ու նույնիսկ ինչ-որ բանի կհասնեք։

Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ։ Մի քանիսը միաժամանակ կստանաք։ Այնպես որ՝ պետք է ընտրություն կատարեք։ Ընտրեք ամենահուսալին։ Եթե ձեզ հեշտ փողեր են առաջարկում, բայց դրա համար պետք է արկածախնդրությունների մեջ մտնեք, խելացի կլինի հրաժարվելը։ Մի կրկնեք հին սխալները։ Փետրվարի շատ իրադարձություններ կհիշեցնեն անցյալը։ Եթե այն ժամանակ ճիշտ եզրակացություններ եք արել, հիմա էլ ճիշտ ուղի կընտրեք։

Փետրվարի սկիզբը բարդ կլինի հուզական տեսանկյունից։ Նյարդային կլինեք, հաճախ կբարկանաք նրանց վրա, ովքեր ոչ մի բանի համար մեղավոր չեն։ Տրամադրության անկումներից կտուժեն ամենամտերիմներն ու սիրելին։ Աշխատեք հնարավորինս արագ վերահսկել ձեզ։ Շրջապատի համբերությունն անսպառ չէ։ Ամսվա երկրորդ կեսը ավելի հեշտ կլինի։ Կդադարեք անհանգստանալ ու ամեն ինչ մռայլ գույների մեջ տեսնել։ Հաճույքով կուրախացնեք նրանց, ում սիրում եք, հաճելի անակնկալներ կմատուցեք։ Բարենպաստ ժամանակահատված է նոր ծանոթությունների, ժամադրությունների համար։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի ծուլացեք։ Փետրվարին շատ օգտակար բաներ կարող եք անել ինքներդ ձեզ համար։ Սա շրջան է, երբ ջանքերը զուր չեն անցնի, նույնիսկ եթե թվա, որ դատարկ բանով եք զբաղված։ Իսկ ահա անգործ նստելը վտանգավոր է, քանի որ արագ մռայլ մտքերը կպատեն ձեզ, իսկ տրամադրությունը երկար ժամանակով կփչանա։ Իդեալական կլինի հետաքրքիր զբաղմունք գտնելը։ Շատ Ձկներ նոր նախասիրություն ձեռք կբերեն կամ կվերադառնան հներին։

Օգտակար կլինի սովորելը։ Դրա համար պետք է կուրսերի հաճախեք։ Շատ կարդացեք, ցուցահանդեսների ու դասախոսությունների այցելեք, փնտրեք մարդկանց, որոնք այդ հարցում կարող են օգտակար լինել։ Հնարավոր է՝ հենց փետրվարին հասկանաք, թե ինչով եք իրականում ուզում զբաղվել, և դա դեպի նոր մասնագիտություն առաջին քայլը կլինի։

Մի շտապեք, քանի որ հաղթանակներն արագ չեն գա։ Բայց կանգ էլ մի առեք։ Նպատակին հասնելու համար շարժման մեջ պետք է լինեք։

Հիմա շատ գրավիչ կլինեք, այնպես որ՝ փետրվարը սիրային պահերով լի կլինի։ Ձեզ դուր կգա ուշադրության կենտրոնում լինելը, որոշ մարդկանց խանդել ստիպելը։ Բայց այդպես վտանգ կա, որ կհիասթափեցնեք այն մարդուն, ով իսկապես անտարբեր չէ ձեր նկատմամբ։ Այնպես որ, եթե ինչ-որ մեկով հետաքրքրված եք, մի թաքցրեք դա, ցույց տվեք ձեր համակրանքը։ Զույգերի համար փետրվարը հաճելի կանցնի։ Ամիսը ռոմանտիկայով կլցնեք։


Загрузка...
Կատեգորիա: Ամսվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 18392 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES