ՕԳՈՍՏՈՍԻ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անհանգիստ ամիս է։ Այն առատաձեռն կլինի զարմանալի զուգադիպությունների ու անակնկալների հարցում։ Վերջիններս, ցավոք, միշտ չէ, որ հաճելի կլինեն։ Բարեբախտաբար, արագ կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակներում ու ճիշտ որոշումներ կընդունեք։ Հազիվ թե ինչ-որ բան շեղի ձեզ ու ստիպի հրաժարվել մտածածից։

Կարևոր է չգերագնահատել ուժերն ու ռիսկի չդիմել այնտեղ, որտեղ կարելի է խուսափել դրանից։ Մտածված արարքները ավելի մեծ արդյունքներ կտան, քան պահի ցանկությունների թելադրած քաոտիկ գործողությունները։

Շրջապատի հետ խորհրդակցելը անվտանգ չի լինի։ Ինչ-որ մեկը կարող է գողանալ ձեր գաղափարները, օգտագործել դրանք ի շահ սեփական հետաքրքրությունների։ Ինչքան քիչ խոսեք ձեր գործերի մասին, այնքան լավ։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աստղերը ողջ ամսվա ընթացքում բարենպաստ տրամադրված կլինեն ձեր հանդեպ։ Օգտվեք դրանից մասշտաբային ու բարդ գործը կամ խոստումնալից, հեռանկարային նախագիծը ստանձնելու համար։ Դժվարություններից մի վախեցեք։ Կկարողանաք ոչ միայն հաղթահարել դրանք, այլ նաև շատ բան կսովորեք ու ամենալավ տպավորությունը կթողնեք այն մարդկանց վրա, որոնց հարգում եք։

Կարող եք ռիսկի դիմել միայն մի դեպքում, եթե ինտուիցիան հուշում է, որ գործը դրան արժանի է։ Իսկ ահա եթե ձեզ առաջարկեն մասնակցել արկածախնդրությունների, համաձայնություն մի տվեք։

Ֆինանսական պատկերը բարենպաստ է։ Օգոստոսն ընդհանուր առմամբ բավականին հաջող ամիս է գործարքների ու գնումների համար։ Բայց պետք է ճիշտ գնահատեք ձեր հնարավորությունները, հատկապես ամսվա կեսին, երբ կթվա, թե ձեզ համար անհնարին ոչինչ չկա։

Հոգ տարեք ձեր մասին։ Ե՛վ ֆիզիկական, և՛ հուզական ծանրաբեռնվածությունները հիմա վտանգավոր կլինեն։ Դրանք քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնան։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Եզրակացություններ անելիս մի շտապեք։ Օգոստոսի սկիզբը ձեզ համար դաժան կլինի։ Այն փորձություններով ու դժվարություններով լի կլինի։ Բայց դա չի նշանակում, որ սխալ ճանապարհի վրա եք, սխալ նպատակներ եք ընտրել կամ մեկ ուրիշ սխալ եք արել։ Համբերատար եղեք ու շարունակեք անել այն, ինչ մտածել եք։ Աստիճանաբար իրավիճակը կփոխվի, և արդեն ամսվա կեսին շատ բան ավելի լավ կընթանա, և ձեզ ավելի վստահ կզգաք։

Օգոստոսին պետք է ընտրողաբար վերաբերվեք կապերին։ Դեպի ձեզ կձգտեն ամենատարբեր մարդիկ։ Նրանց մեջ կլինեն շատերը, որոնց պետք չէ վստահել։ Ձեր հարցերին հաճախ անկեղծ չեն պատասխանի, բայց ինտուիցիան ճշգրիտ հուշումներ կանի և ճիշտ եզրակացություններ կանեք՝ սեփական դիտումների վրա հենվելով։ Հենց դա կօգնի խուսափել սխալներից։

Ռիսկի մի ենթարկեք գումարը՝ ո՛չ ձերը, ո՛չ էլ ուրիշինը։ Օգոստոսին խնայող լինելն անհրաժեշտ է հատկապես նրանց, ովքեր աշնանը խոշոր գնումներ ու լուրջ գործարքներ են նախատեսել։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օգոստոսին հեշտ հաջողությունների, արագ հաղթանակների ու ճակատագրի նվերների վրա հույս մի դրեք։ Շատ ավելի հավանական է հակառակը՝ խնդիրներ, ձգձգումներ, խոչընդոտներ ճանապարհին։ Բայց մի հանձնվեք։ Համառ, համբերատար ու վճռական եղեք և կգտնեք ուզածին հասնելու ձևը։ Կարևոր է սովորել սեփական սխալների վրա, խուսափել դրանք կրկնելուց։ Օգոստոսին շատ իրավիճակներ կհիշեցնեն անցյալի նմանօրինակ դեպքերը։ Ճիշտ վարվեք ու ամեն ինչ ձեր համար ամենալավ ձևով կդասավորվի։

Ամենայն հավանականությամբ պետք է լուծեք ուրիշների խնդիրները։ Ինչ-որ մեկը բացահայտ օգնություն կխնդրի, իսկ մեկ ուրիշը՝ կփորձի դա ստանալ մանիպուլյացիաների ու խորամանկության միջոցով։ Մի վախեցեք «ոչ» ասել, բաց արտահայտել ձեր դժգոհությունը։ Մի փորձեք թաքցնել բացասական հույզերը։ Դրանք հենց ձեզ համար կործանարար կլինեն։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հեշտ չի լինելու, բայց ամիսն ընդհանուր առմամբ վատը չի լինի։ Կարևոր է որոշակիություն մտցնել պլանների մեջ։ Ինչքան շուտ անեք դա, այնքան արագ կստանաք ուզածը։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ առաջընթաց կունենաք մասնագիտական ոլորտում, մրցակիցներին կթողնեք հետևում։ Հնարավորություն կունենաք լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնցից շատ բան է կախված։ Մի խախտեք ավանդույթները, ձեզ շատ էքստրավագանտ մի պահեք։ Եթե պատահական կամ մտածված շոկի մեջ գցեք շրջապատին, դա օգուտ չի դա հարաբերություններին։

Օգոստոսը սովորելու ամիս է։ Բայց դրա համար պետք չէ գրասեղանի առաջ նստել։ Պարզապես պետք է հետևեք ու եզրակացություններ անեք։ Ինֆորմացիա հավաքեք, վերլուծեք ուրիշների արարքները, գրեք այն, ինչ կարևոր է թվում։ Հնարավոր է՝ ամսվա վերջին կարողանաք ձևավորել կյանքի ձեր նոր սկզբունքները։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ոչ միանշանակ ու անհանգիստ ամիս է։ Դեռ մտովի շատ եք վերադառնալու նրան՝ տեղի ունեցած իրադարձությունները վերագնահատելու համար։ Իսկ հիմա մի շտապեք եզրակացություններ անելիս ու շատ ժամանակ մի անցկացրեք այն մտորումների վրա, թե ինչպես իրադարձությունները կարող են ազդել ձեր կյանքի վրա։
Կարող եք երկարատև պլաններ կառուցել, բայց նկատի առեք՝ կարող է տեղի ունենալ այն, ինչ ոչ մի կերպ չէիք սպասում։ Հենց դրա համար էլ լավ է խաղասեղանին շատ բան չդնել ու նահանջելու համար տեղ թողնել։

Ձեր շրջապատում ավելի ու ավելի շատ մարդիկ կհայտնվեն, որոնց վրա կարող եք հույս դնել։ Նրանք բոլոր հարցերում չեն աջակցի ձեզ, բայց եթե ինչ-որ բանում որոշեն օգնել՝ կնշանակի, որ դա արժանի գործ է։ Համատեղ աշխատանքը կամ ինչ-որ ոլորտում համագործակցությունը նոր սիրավեպի սկիզբ կարող է դառնալ։ Բայց գլուխներդ մի կորցրեք ու ղեկավարվեք առողջ բանականությամբ։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եթե օգոստոսի համար կարևոր բան եք պլանավորել, համախոհների ու օգնականների կարիք կունենաք, կամ պարզապես այնպիսի մարդկանց, ովքեր ժամանակին աջակցության ճիշտ բառեր կգտնեն ու թույլ չեն տա՝ թևաթափ լինեք։ Նրանց փնտրեք հին ծանոթների մեջ, որոնց հայտնի են ձեր ուժեղ ու թույլ կողմերը։ Մյուսները, ցավոք, արջի ծառայություններ կմատուցեն, ավելի շատ վնաս կտան, քան օգուտ։

Ֆինանսական հարցերը սուր դրված կլինեն։ Դրանց լուծումն այնքան հեշտ ու միանշանակ չի լինի, որքան կարող է թվալ։ Մի մասնակցեք ռիսկային արկածախնդրություններին, նույնիսկ եթե ձեզ մեծ եկամուտ են խոստանում։

Հեշտ չեն դասավորվի անձնական հարաբերությունները։ Մի կողմից՝ մտերիմներից աջակցություն կստանաք, իսկ մյուս կողմից կզգաք, որ ձեզանից շատ բան են սպասում։ Որոշ Կշեռքներ շրջապատի ճնշման ներքո կանեն այն, ինչ իրենց սրտով չէ ու հետո կզղջան դրա համար։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի։ Առանձին դժվար պահեր հնարավոր են, բայց ամեն ինչ ընդհանուր առմամբ լավ կդասավորվի։ Հաջողակ կլինեք կարևոր գործերում։ Երբեմն իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա հասնել նրան, ինչին առաջ փորձում էիք հասնել մեծ ջանքերի գնով։

Կհավատաք ձեր ուժերին, չեք կասկածի, որ կարող եք ստանալ այն, ինչ ուզում եք։ Մարդկանց, ովքեր չեն կիսում ձեր վստահությունը, համարյա թշնամաբար կվերաբերվեք։ Նրանց հետ շփումները կհանեն ձեզ հավասարակշռությունից։ Հենց դա կարող է տանը ու աշխատավայրում կոնֆլիկտների պատճառ դառնալ։ Ընտանեկան խնդիրները կսրվեն նրա համար, որ չեք ուզենա զիջումների գնալ, նույնիսկ եթե հոգու խորքում հասկանաք, որ դրանք անհրաժեշտություն են։

Ղեկավարվեք առողջ բանականությամբ։ Հաճախ դա էլ բավարար կլինի նույնիսկ ամենաբարդ իրավիճակից դուրս գալու, իրավիճակը արմատապես փոխելու, ձեզ ու մտերիմներին շատ խնդիրներից ազատելու համար։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օգոստոսը լավ գաղափարների ամիս է, բայց դրանք կկարողանաք կյանքի կոչել ավելի ուշ։ Իսկ հիմա կարող եք ամեն ինչ լավ մտածել, կշռադատել, պիտանի տեղեկատվություն հավաքել։ Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձին ու գիտելիքներին վստահում եք։ Բայց չի կարելի կուրորեն հետևել բոլոր խորհուրդներին։ Որոշումներ ընդունելիս պատասխանատվությունը ձեր ուսերին կլինի, այնպես որ՝ հույս դրեք սեփական առողջ բանականության վրա։

Ամիսը հարմար է միապաղաղ, ձանձրալի աշխատանքի համար, որը ամենաշատը կենտրոնացած ուշադրություն է պահանջում։ Դժվար չի լինի բարդ հաշվարկների մեջ խորասուզվելը, դրանց մեջ սխալներ գտնելը, փաստաթղթեր լրացնելը, համաձայնությունների բոլոր նրբություններն ուսումնասիրելը։ Ամեն օր նույն պարտավորություններն անելը չի ձանձրացնի ձեզ։ Անկեղծորեն կուրախանաք, երբ հաջողվի թեկուզ համեստ հաջողության հասնել։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ հանգիստ ու բավականին հաճելի օգոստոս է սպասվում։ Այն հնարավորություն կտա վերականգնել ուժերը ու ապագա հաղթանակների համար էներգիա հավաքել։ Դրանից բացի, ինքներդ էլ չնկատելով՝ կսովորեք այն, ինչ շուտով շատ օգտակար կլինի։ Հնարավոր է՝ շատ բաների հանդեպ ձեր մոտեցումները փոխվեն, բայց դա արժեքների վերագնահատման ու առաջնահերթությունների վերանայման բարդ գործընթացի սկիզբը կլինի։

Նորովի կդասավորվեն հին ծանոթների հետ հարաբերություններրը։ Փոխադարձ պահանջները, մեծ ակնկալիքներն ու պատրանքները կքչանան, ավելի օբյեկտիվ ու սթափ կգնահատեք հարաբերությունները։ Կարող է թվալ, որ ժամանակն է քանդել հին կապերը։ Օգոստոսին դա այնքան ցավոտ չի լինի, որքան մյուս ամիսներին։

Հազիվ թե հաջողվի ամբողջությամբ խուսափել կորուստներից, բայց ձեր ուժերի սահմաններում է այնպես անել, որ դրանք նշանակալի չլինեն։ Ռիսկի մի դիմեք ձեզ համար կարևոր հարցում, խնայեք մտերիմներին։ Խելամիտ զգուշությունը ավելորդ չի լինի։ 


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ բան սպասվածից հեշտ կտրվի, աստղերի աջակցությունը զգալն էլ հաճելի կլինի։ Կհաղթահարեք սեփական թուլությունները, հրաժեշտ կտաք վախերին, որոնք վերջին շրջանում խանգարում էին առաջ շարժվել, կազատվեք ներքին կապանքներից։ Բայց ձեզ հետ տեղի ունեցող վերափոխումները շրջապատի սրտով չեն լինի։ Ինչ-որ մեկը կփորձի մանիպուլյացիայի ենթարկել ձեզ, մեղքի զգացում առաջացնել։ Ինչքան շուտ հակահարված տաք, այնքան լավ։

Սովորականից շատ պետք է աշխատեք։ Բայց չեք բողոքի, լրիվ հակառակը։ Նոր գործերը հետաքրիր կլինեն, հնարավորություն կտան օգտակար ծանոթություններ հաստատել, ընկերներ ու համախոհներ գտնել։ Ոչ մի բան մի հետաձգեք, աշխատեք հնարավորինս շատ բան հասցնել։

Գումարի հետ զգույշ եղեք, հատկապես՝ ամսվա երկրորդ կեսին։ Խաբեության զոհ դառնալու, անբարեխիղճ բիզնեսմենների գործողություններից վնաս կրելու վտանգ կա։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամիսը «ամերիկյան բլուրներ» կհիշեցնի։ Գործերը մեկ շատ լավ կընթանան, մեկ էլ ընդհանրապես ձեռքից կգնան։ Ձեր խնդիրը ռիթմը զգալը կլինի։ Պետք է հասկանաք՝ երբ է պետք արագ ու վճռական գործել, իսկ երբ է պետք դադար վերցնել։ Լսեք ինտուիցիայի ձայնին։ Նրա հուշումներն անսխալ կլինեն։

Շրջապատի հետ տարաձայնությունները սովորականից շատ կլինեն։ Հաճախ կզգաք, որ ձեզ ոչ ոք չի հասկանում, փոխարենը շատերը գաղտնի քննադատում են։ Հաճախ նույնիսկ ամենամտերիմները ձեր արարքներն այնքան դաժան կքննադատեն, որ երկար ժամանակով կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը։ Բայց կարող եք գլուխ հանել դրանից, եթե պրովոկացիաներին չարձագանքեք ու կառավարեք հույզերը։ Ինչքան ակներև լինի ձեր ինքնավստահությունը, այնքան քիչ կլինի շրջապատողների՝ ձեզ վրա հարձակվելու ցանկությունը։

Փոքրիկ թյուրիմացությունները, անհաջող զուգադիպությունները լուրջ տհաճությունների կհանգեցնեն, եթե ճիշտ ժամանակին չկողմնորոշվեք։ Աշխատեք արագ ուղղել սխալները՝ և՛ ձերը, և՛ մյուսներինը, եթե դա հնարավոր է։


Загрузка...


01.08.2018 1301 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-