Գլխավոր էջ » Ֆայլեր » Ամսվա

ՆՈՅԵՄԲԵՐԻ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ
01.11.2017, 19:00


баннерная реклама в интернете


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Նոյեմբերի սկիզբը բարդ կլինի: Ձեզ անօգնական կզգաք, չեք կարողանա ազդել իրադարձությունների զարգացման վրա, իսկ դա անտանելի կլինի: Լավ հասկանալով, որ ձեզ մնում է միայն փոխել վերաբերմունքը իրավիճակի հանդեպ՝ միևնույն է, կշարունակեք պայքարել ստեղծված պայմանների դեմ: Ձեր գործողությունները վատ արդյունքներ չեն տա, բայց դրանք ձեր սպասածից լրիվ տարբեր կլինեն:

Ժամանակի հետ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Նոյեմբերի կեսին կհասկանաք՝ ինչպես գործերում հաջողությունների հասնել, կգտնեք մարդկանց, որոնց աջակցությամբ կհաղթահարեք ցանկացած խոչընդոտ: Վճռականությունն ու ամրությունը կօգնեն առաջ անցնել մրցակիցներից, ամրապնդել դիրքերը:

Նոյեմբերի վերջին առաջին պլան կմղվեն անձնական հարաբերությունները: Առաջին տեղում դնելով մտերիմների հետաքրքրությունները՝ ժամանակավորապես կմոռանաք սեփական ցանկությունների մասին ու կզբաղվեք ուրիշների խնդիրները լուծելով:


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Եթե մի կողմ թողնենք ամսվա առաջին օրերը, երբ ամեն ինչ սպասվածի նման չի ընթանա, ամսվա մյուս մասը բավականին հաջող կլինի: Մի հուսահատվեք տհաճություններից, որոնք կարող են ծագել նոյեմբերի սկզբին: Առաջին հերթին՝ դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են առաջին հայացքից թվալ, և երկրորդ՝ խնդիրները լուծելով շատ բան կսովորեք ու պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին: Նոյեմբերի 6-ից հետո ամեն ինչ ավելի հեշտ ու լավ կլինի, բացի այդ՝ լավ նորություններ կստանաք:

Ամսվա կեսը կարևոր աշխատանքի շրջան կլինի: Պետք է լուրջ որոշումներ ընդունեք, ընդ որում՝ դա ինքնուրույն եք անելու, քանի որ չի լինի մեկը, որի հետ կարողանաք խորհրդակցել: Հանգստություն պահպանելը նման պահերին դժվար կլինի, սակայն կկարողանաք վերահսկել հույզերը ու ճիշտ պահել ձեզ:

Նոյեմբերի վերջը հարմար է շփման ու տարբեր հարցեր քննարկելու համար: Հեշտությամբ գլխի կընկնեք մարդկանց իրական ցանկությունների ու մտադրությունների մասին, ոչ ոք չի կարող ձեզ մոլորության մեջ գցել: Նույնիսկ կասկածելի անձանց հետ կապերը կարող են օգտակար լինել:


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Նոյեմբերի սկիզբը կարող է բարդ լինել հատկապես նրանց համար, ովքեր առաջնային են համարում մասնագիտական ձեռքբերումները: Գործերում հաջողությունների հասնելու համար պետք է ռիսկի դիմեք, իսկ դրա ցանկությունը չեք ունենա: Սեփական ուժերին կասկածելու արդյունքում չափից դուրս զգույշ կլինեք ու կարող եք կորցնել հետաքրքիր հնարավորությունները: Հարմարավետ իրենց կզգան այն Երկվորյակները, որոնք հուսալի համախոհներ, ընկերներ ունեն, որոնք կաջակցեն նրանց:

Ամսվա կեսին իրավիճակը դեպի լավը կփոխվի, ու կսկսվի հագեցած, արգասաբեր շրջանը: Կյանքում շատ բան կարող է փոխվել, կգտնեք իրադարձություններից օգուտ քաղելու ձևը: Հարմար պահ կգա ուսման, որակավորումը բարձրացնելու համար:

Գիտելիքները, որոնք կստանաք, ձեր առջև նոր դռներ կբացեն: Շուտով հնարավոր կդառնան մասնագիտական աճն ու փառասիրական ցանկությունների իրագործումը:


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Նոյեմբերի սկիզբը անհանգիստ, բայց հաջող կլինի: Շատ Խեցգետիններ այս հատվածում ստիպված կլինեն պաշտպանել իրենց հետաքրքրությունները, պայքարել արևի տակ իրենց տեղը զբաղեցնելու համար: Դա դժվար, բայց հետաքրքիր է լինելու, իսկ հաջողության հասնելուց հետո կհավատաք ձեր ուժերին ու կհասկանաք, որ շատ բանի եք ունակ: Մարդիկ, ովքեր առաջ կասկածում էին ձեր կարողություններին, հիմա հարգանքով կլցվեն ձեր հանդեպ: Եթե ձեզ ճիշտ պահեք, հուսալի համախոհներ ու իսկական ընկերներ ձեռք կբերեք:

Հագեցած շրջանին փոխարինելու կգա ավելի հանգիստ ու ոչ այնքան հաջող շրջանը: Նոյեմբերի կեսը զգուշություն ու մանրուքների հանդեպ ուշադրություն կպահանջի: Ձեզ համար դժվար կլինի կենտրոնանալը: Սակայն կփորձեք ամեն ինչին առավելագույնս լուրջ մոտենալ, և դա թույլ կտա լուրջ ու երկարատև հաջողությունների հասնել:

Ամսվա վերջը նոր հնարավորությունների շրջան է: Դրանցից օգտվելը հեշտ չի լինի, հաճախ խիզախության կարիք կլինի: Սակայն ռիսկի կդիմեք, ու դա ճիշտ որոշում կլինի:


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան լավ կստացվի ոչ միայն նրա շնորհիվ, որ ամեն ինչ հաջող կդասավորվի, այլև նրա, որ բոլոր իրավիճակներում ճիշտ կվարվեք: Նոյեմբերն այն ամիսը կլինի, երբ հեշտությամբ կհասկանաք ձեզ ու ուրիշներին: Դա կարող է կյանքում նշանակալի փոփոխությունների սկզբնակետ դառնալ: Որոշակիություն կմտցնեք առաջնահերթությունների մեջ, կհասկանաք, թե ինչ և ինչպես է պետք անել, որ ամեն ինչ լավ լինի:

Սա հարմար ամիս է բարդ գիտություններ ուսումնասիրելու համար, որոնցում արագ հաջողությունների կհասնեք: Նպատակներին հասնելու համար պատրաստ կլինեք շատ աշխատել ու կիսատ չթողնել սկսածը, նույնիսկ, եթե սկզբում դժվար լինի:

Հնարավորություն կունենաք գլուխ հանել խճճված ու ոչ միանշանակ անձնական հարաբերություններից, վերջ տալ ակնարկներին ու չասված բաներին: Հաշվի կնստեք ուրիշների ցանկությունների հետ, սակայն ձերի մասին էլ չեք մոռանա: Առանց վեճերի կարող եք հասնել հավասարակշռության:


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Նոյեմբերի սկիզբը բարենպաստ կլինի: Այս հատվածում իսկապես կարևոր հաղթանակներ տոնելու, գործերում իսկական առաջընթաց արձանագրելու հնարավորություն կունենաք: Արագ կսովորեք նորը, լավ գաղափարներ կվերցնեք, կհասկանաք՝ ում կարելի է վստահել և ում՝ ոչ: Հավանական են հաջող ֆինանսական օպերացիաներ, գործարքներ, որոնք մեծ եկամուտ կբերեն:

Հնարավորություն կունենաք զբաղվել ոչ միայն ձեզ, այլև ուրիշներին օգտակար գործով: Որոշ Կույսեր անսպասելի ցանկություն կունենան մասնակցել քաղաքական գործընթացներին, և շուտով կկարողանան անել դա:

Ինչքան մոտենա ամսվա վերջը, այնքան կարևոր կլինի ճիշտ գնահատել ուժերը: Աշխատեք չստանձնել այն, ինչից ինքնուրույն չեք կարող գլուխ հանել: Ուշադիր պետք է լինեն նրանք, ովքեր հեռավոր ուղևորությունների են մեկնելու. դրանք կարող են կապված լինել լուրջ տհաճությունների հետ:


loading...

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Նոյեմբերի առաջին կեսը կարևոր իրադարձություններ կբերի, որոնք ճիշտ գնահատելը բարդ կլինի: Սկզբում կարող է թվալ, որ աստղերն ու մարդիկ ձեր դեմ են. ամեն ինչ ուզածի նման չի ընթանա, անբարենպաստ պայմաններում կհայտնվեք ու ստիպված կլինեք հարմարվել դրանց: Այստեղ կարևոր է թևաթափ չլինել: Այս շրջանը կապված է ոչ միայն խնդիրների, այլև նոր հնարավորությունների հետ, որոնցից պետք է կարողանաք օգտվել:

Հոգ տարեք ձեր հեղինակության մասին, աշխատեք բամբասանքների առիթ չտալ: Իրենց մասին կարող են հիշեցնել հին թշնամիները, պատրաստ եղեք դիմադրել նրանց:

Ամսվա երկրորդ կեսն ավելի թեթև ու հաճելի կանցնի: Այն աշխատանքում առաջընթաց է խոստանում, որը առավել նկատելի կլինի այնտեղ, որտեղ երևակայության ու ստեղծագործ մոտեցման կարիք կա: Կհաջողվի լուծել կարևոր կազմակերպչական հարցերը, գործերում կարգուկանոն հաստատել: Ֆինանսական վիճակը կարող է նկատելիորեն բարելավվել:


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Նոյեմբերը հաջող ու արգասաբեր կլինի: Սա փոփոխությունների ամիս կլինի, սակայն դրանք արագ տեղի չեն ունենա: Ձեր կյանքը գլխիվայր չի շրջվի, պարզապես նրանում շատ նոր ու հետաքրքիր բաներ կհայտնվեն: Հաճախ տեղի ունեցողը ձեր ուզածով չի լինի, սակայն միևնույն է՝ օգուտ կտա ձեզ:

Աշխատանքի տեսանկյունից շրջանը բարենպաստ է, քանի որ նախաձեռնող ու ակտիվ կլինեք, լավ գլուխ կհանեք բարդ խնդիրներից: Եկամուտները կարող են աճել, չեն բացառվում գործնական առաջարկները:

Գործընկերների հետ շփումները ոչ միայն օգտակար, այլև հաճելի կլինեն: Ընդհանուր հետաքրքրությունները փոխադարձ կապվածության ու անկեղծ ընկերության սկիզբ կդնեն:

Հաճախ ամենից արդյունավետը պահի ազդեցությամբ գործած արարքները կլինեն: Որոշ Կարիճներ պատահական հաջողությունների կհասնեն: Սակայն նրանք, ովքեր կուզենան ձեր օրինակին հետևել, նույն հաջողությունը չեն ունենա:


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք հետևողական գործել: Դա հատկապես կարևոր կլինի նոյեմբերի սկզբին: Շատ բան կախված կլինի ձեր կազմակերպվածությունից, կարգապահությունից, գործերի վրա կենտրոնանալու ունակությունից, նույնիսկ, եթե դրանք ձանձրալի ու անհետաքրքիր են թվում:

Նոյեմբերի կեսից ուսման ու ստեղծագործելու համար բարենպաստ շրջան կսկսվի: Հիանալի գլուխ կհանեք գիտելիքներ ու փորձ պահանջող առաջադրանքներից: Այս հատվածում հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք կոգեշնչեն ձեզ կարևոր արարքներ գործել:

Ինչքան ամիսն առաջ գնա, այնքան շատ կգրավեն խորհրդավորը, անսովորն ու տարօրինակը: Գրավիչ ու հեռանկարային կթվան կասկածելի արկածախնդրությունները, որոնք ուրիշ ժամանակ կվախեցնեին ձեզ: Աշխատեք ռիսկի չենթարկել գումարը. կորուստների հավանականությունը մեծ է:


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ վառ ու հագեցած ամիս է սպասվում: Շատ հետաքրքիր իրադարձություններ ու անսովոր իրավիճակներ կլինեն, որոնք կստիպեն նորովի նայել սովորական իրերին ու երևույթներին: Մարդիկ անակնկալներ կմատուցեն ձեզ, իսկ դուք կփոխեք ծանոթների հանդեպ կարծիքը:

Կարող եք մասնագիտական հաջողությունների հասնել, սակայն ջանքեր գործադրելու կարիք կլինի: Նույնիսկ առաջին հայացքից հեշտ թվացող գործերից գլուխ հանելու համար պետք է ջանքեր գործադրեք: Աշխատեք խնդիրները լուծելու նոր մեթոդներ գտնել, փորձարկումներ արեք. դա կմեծացնի հաջողության հասնելու շանսերը:

Նոյեմբերի երկրորդ կեսին լրիվ նոր նպատակներ կունենաք, սակայն դրանց կհասնեք միայն մի դեպքում, եթե առաջ անցնեք մրցակիցներից: Այստեղ կարևոր կլինի ճիշտ մարտավարություն ընտրելը. հույզերի ազդեցությամբ գործել չարժե, չարժե նաև պրովոկացիաներին զոհ գնալ: Սառնասրտություն պահպանեք. եթե սկսեք նյարդայնանալ ու բարկանալ, սխալներ անելու հավանականությունը կմեծանա:


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամսվա սկիզբը բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր ուզում էին արագ հաջողության հասնել, մեկ րոպեում լուծել կուտակված խնդիրները: Հնարավոր են տարաձայնություններ մարդկանց հետ, որոնց վրա սովոր եք ամեն ինչում հույս դնել: Աջակցության ու մտերիմների կողմից հասկացողության պակասը կստիպի հուզվել:

Ժամանակի հետ իրավիճակն ավելի հանգիստ կդառնա, սակայն միայն այն դեպքում, եթե հոսանքով չլողաք, նախաձեռնող լինեք, ուզածը ստանալու համար ջանքեր գործադրեք: Ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակը փոխելը. պետք է միայն վճռական ու հաստատակամ լինել:

Նոյեմբերի վերջին օրերը բարենպաստ են շփման համար: Հենց այս հատվածում հեշտ կլինի մտերիմների հետ լեզու գտնելը, նրանց հետ բոլորի համար կարևոր հարցեր քննարկելը: Ամպերում չեք սավառնի, կգտնեք ձեր տեսակետը պաշտպանելու ձևը:


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անհարթ ամիս է: Վերելքներն ու անկումները, հաճելի ու տհաճ օրերը կարող են հաջորդել միմյանց: Նոյեմբերի սկզբին հուզական ֆոնը լարված կլինի, դժվար կլինի ինքնատիրապետումը պահպանելը՝ մեկ կհուսահատվեք, մեկ անհիմն լավատեսության գիրկը կընկնեք: Մի քանի օրից հետո ձեզ ավելի հանգիստ ու վստահ կզգաք, կհասկանաք՝ ինչ է պետք անել իրավիճակից գլուխ հանելու ու դրված նպատակներին արագ հասնելու համար:

Ամսվա կեսին զգույշ եղեք հակառակ սեռի հետ շփվելիս. նրանք ձեզ հաճախ սխալ կհասկանան, ձեր արարքներին էլ սխալ գնահատական կտան: Քննադատություններ սովորականից շատ կլինեն, ձեզ արդարացնելու փորձերն էլ անօգուտ կլինեն:

Նոյեմբերի վերջին կարևոր ինֆորմացիա ստանալու հնարավորություն կունենաք, կհարթեք այն, ինչը վերջին շրջանում անհասկանալի էր: Այս շրջանում պետք է հավատալ աչքերին ու ականջներին, լավ հետևել շրջապատում տեղի ունեցող ամեն ինչին ու եզրակացություններ անել: Խորհուրդներն անօգուտ կլինեն, նույնիսկ եթե դրանք խելացի ու սիրող մարդկանցից ստանաք:



Загрузка...

Կատեգորիա: Ամսվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2951 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES