Գլխավոր էջ » Ֆայլեր » Ամսվա

ՄԱՅԻՍԻ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ
01.05.2018, 21:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք։ Մայիսին ցանկացած հաջողություն ջանքեր կպահանջի, ցանկալիին հասնելու համար պետք է շատ աշխատեք։ Ընդ որում՝ պետք է աշխատեք այն մարդկանց հետ, որոնց հետ դժվարությամբ եք լեզու գտնում։ Բայց դա օգտակար կլինի, քանի որ շատ բան կսովորեք ու նորովի կնայեք շատ բաների։ Դրանից հետո ավելի հեշտ կլինի դրական փոփոխությունների հասնելը։

Կարևոր գործերն ու մասշտաբային նախագծերի վրա աշխատանքը մի հետաձգեք մայիսի երկրորդ կեսին։ Ամսվա սկիզբը շատ հնարավորություններ կբացի։ Աշխատեք օգտվել դրանցից։

Ինչքան ամսվա վերջը մոտենա, այնքան կարևոր կդառնա մտերիմների աջակցությունն ու ուշադրությունը։ Ձեզ պետք է մեկը, ում հետ կարող եք կիսվել զգացմունքներով ու հույզերով՝ առանց վախենալու, որ ձեզ սխալ կհասկանան։ Զգույշ եղեք, առաջին պատահածի հետ մի կիսվեք ձեր գաղտնիքներով։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մայիսի սկզբին շատ բան պետք է անեք։ Վճռական տրամադրված ու ակտիվ կլինեք, ինչը կմեծացնի հաջողության հասնելու շանսերը։ Բայց ամեն ինչ հեշտությամբ չի տրվի։ Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ։ Լավ է, եթե դրանց պատրաստ լինեք։

Մինչև մայիսի 12-ը հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, արագ փոխել պլանները։ Այս ամենը բարդ է լինելու, հատկապես՝ սկզբում։ Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն աջակցել ու ոգեշնչել։ Նրանց հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը, կվերադարձնեն հավատը սեփական անձի հանդեպ։

Մայիսի 13-ից 24-ը ձեզ հանգիստ ու արդյունավետ օրեր են սպասվում։ Դրանք հարմար են աշխատանքի համար, թույլ կտան հաջողության հասնել կարևոր գործերում։ Չեն բացառվում դրական փոփոխությունները անձնական կյանքում։

Մայիսի 25-ից հետո կարող եք դժվարությունների բախվել։ Հաճախ դրանք կառաջանան այնտեղ, որտեղ նման բան չէիք սպասում և ձեզ փակուղու առջև կկանգնեցնեն։ Այս հատվածում կարևոր է հանգստություն պահպանել․ միայն այդպես կարող եք կարևոր որոշումներ ընդունել։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մայիսի սկիզբը բարենպաստ կլինի։ Բարենպաստ ժամանակ է նորը սովորելու, ուրիշի փորձից օգտվելու համար։ Կարևոր է չկառչել հին պատկերացումներից ու ստերեոտիպներից։ Կյանքում փոփոխություններ անելը հեշտ չէ, բայց ամսվա սկզբին դա օգտակար ու երբեմն նույնիսկ անհրաժեշտ կլինի։

Մայիսի 7-ից 13-ը բոլոր հարցերում պետք է զգույշ լինեք։ Այս հատվածում շատ մանրուքներ ուշադրություն կպահանջեն, իսկ գործերի հանդեպ թեթևամիտ վերաբերմունքը կարող է տհաճություններով ավարտվել։ Ուշադիր լսեք ինտուիցիայի հուշումները։ Շատ խորհուրդներ անօգուտ կլինեն։

Ավելի ուշ բարենպաստ շրջան կգա, որը կտևի մինչև մայիսի 25-ը։ Շատ պետք է աշխատեք, բայց ջանքերը զուր չեն լինի, իսկ աշխատանքի դիմաց վարձատրությունն առատ կլինի։ Շատ բան սովորելու հնարավորություն ունեք։ Բաց մի թողեք այն։ Բավականին լարված կլինի մայիսի վերջին շաբաթը։ Այն բոլոր հարցերում զգուշություն է պահանջում։ Չեն բացառվում սխալները, որոնք տհաճություններով կավարտվեն, ինչպես նաև ցավալի թերացումները։


 

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մայիսի առաջին կեսին շատ բան կարող եք անել։ Այն Խեցգետինները, ովքեր վերջին շրջանում բախվել էին խոչընդոտների հետ ու կասկածում էին իրենց նախաձեռնությունների հաջողությանը, կվերականգնեն իրենց հավատը սեփական անձի հանդեպ։

Կարող եք ինչ-որ նոր բան սկսել կամ վերադառնալ հին պլաններին։ Հիմա ոչ միայն ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, այլ նաև կհասկանաք, թե ով կարող է հետաքրքրվել ձեր պլաններով ու օգնել կյանքի կոչել դրանք։ Գործնական հարաբերություններում սիրային նոտաներ կարող են հայտնվել։ Չի բացառվում սերն առաջին հայացքից։

Ամսվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կլինի։ Այն հազիվ թե նշանավորվի խոշոր իրադարձություններով ու մեծ փոփոխություններով, եթե ինքներդ դրանց նախաձեռնողը չլինեք։

Հատուկ ուշադրություն պետք է դարձնեք, թե ինչպես են զարգանում ընտանիքի անդամների հետ հարաբերությունները։ Խուսափեք նրանց հետ կոնֆլիկտներից։ Վեճից հետո հաշտվելը դժվար է լինելու։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մայիսի սկզբին ձեզ հագեցած օրեր են սպասվում։ Հետաքրքիր գործեր ու անհանգստության առիթներ կլինեն, շատ բարդ կլինի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը։ Բացի այդ, շրջապատը ձեր օգնության կարիքը կունենա։ Այն ցուցաբերելու համար առանց երկար մտածելու կփոխեք պլանները, կհետաձգեք սեփական գործերը։

Ամսվա կեսն ավելի բարդ կլինի։ Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ, բայց չեք ուզենա նահանջել ու հանձնվել։ Հաստատակամությունը կօգնի հաղթահարել փորձությունները։ Նույնիսկ բարդ իրավիճակներում ձեզ արժանապատիվ կպահեք, և դա էլ կօգնի շահել շրջապատի հարգանքը։

Մայիսի 21-ից կսկսվեն դրական փոփոխությունները։ Իրավիճակն ընդհանուր առմամբ ավելի կայուն ու կանխատեսելի կդառնա։

Այս հատվածում կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ ու չշտապեք։ Ընկերների հետ ընդհանուր նպատակներին հասնելու համար միավորվելու շանս կլինի։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մայիսի սկզբին պետք է զգույշ լինեք։ Այս հատվածում գործերը վատ չեն ընթանա, բայց հակված կլինեք շտապել, իսկ դա սխալների կհանգեցնի։ Աշխատավայրում կարող են դժվարություններ առաջանալ։ Ձեզանից շատ բան կսպասեն, իսկ դա կնյարդայնացնի ու կստիպի հուզվել։ Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի սեփական տեսակետը պաշտպանելը։ Կարևոր է խուսափել կոնֆլիկտներից աշխատանքում ու տանը։ Ցանկացած վեճ այս հատվածում կառուցողական կլինի։

Շատ բաների կհասնեք մայիսի 14-ից 20-ը։ Այդ օրերը շատ արդյունավետ կլինեն, ինչ-որ լուրջ դժվարություններ հազիվ թե առաջանան։ Դժվար չի լինի ընկերների ու համախոհների հետ ընդհանուր լեզու գտնելը։ Չի բացառվում, որ օգնության հասնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում։

Ավելի ուշ դժվար օրեր կգան։ Մայիսի վերջին խոչընդոտներ սովորականից հաճախ կառաջանան։ Շատ համառ պետք է լինեք դժվարությունները հաղթահարելու ու ուզածին հասնելու համար։ Պետք կգա նախկինում ստացած փորձը։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեր առջև իրական նպատակներ դրեք։ Մայիսին շատ հեշտ կլինի ուժերը գերագնահատելն ու անհնարինին հավատալը։ Բայց ամպերում սավառնելը վտանգավոր կլինի։ Եթե զգույշ լինեք ու ռիսկի չդիմեք, կկարողանաք խուսափել լուրջ դժվարություններից։

Մայիսի սկզբին զբաղվեք այնպիսի գործերով, որոնք շտապողականություն չեն պահանջում։ Ձեզ ժամանակ է պետք ամեն ինչից գլուխ հանելու, որոշումներ ընդունելու համար։ Կարևոր է անկախություն պահպանել ու չտրվել ճնշմանը։ Ոչ ոքի թույլ մի տվեք չարաշահել ձեր բարությունը։

Մայիսի կեսը զուրկ չի լինի տհաճություններից, բայց առատաձեռն կլինի նաև նոր հնարավորությունների մասով։ Այստեղ վճռականություն է պետք։ Գործեք, աշխատեք բաց չթողնել ձեր շանսը։ Եթե ձեռքերը ծալած նստեք, ավելի ուշ կզղջաք դրա համար։

Մայիսի 21-ից հետո կարևոր կլինեն զգուշությունն ու մանրուքների հանդեպ ուշադրությունը։ Շատ բաների մասին պետք է մտածեք ու կարևոր որոշումներ ընդունեք։ Հնարավորություն կունենաք ինֆորմացիա ստանալ, որը շուտով պետք կգա ու կօգնի ճիշտ ընտրություն կատարել։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ կարևոր կլինի մայիսի սկիզբը։ Այս հատվածում կարող եք օգտակար բաներ անել ձեր ու մյուսների համար։ Այնպես որ՝ աշխատեք ժամանակն արդյունավետ անցկացնել, այն չծախսել դատարկ բաների վրա։ Կարևոր է ճիշտ դնել առաջնահերթությունները։ Հաճախ կօգնեն ընկերները։ Նրանց շնորհիվ կկարողանաք իրավիճակը կողքից դիտել, հասկանալ՝ ինչն է կարևոր և ինչը՝ ոչ։

Առաջին դժվարությունները կարող են առաջանալ մայիսի 5-ից հետո, բայց գլուխ կհանեք դրանցից։ Հետո ավելի բարդ խնդիրներ կառաջանան։ Չի բացառվում, որ կարողանաք դրանցից ինքնուրույն գլուխ հանել։ Հուսալի համախոհներ կգտնեք։

Մայիսի 15-ից հետո որոշում պահանջող նոր խնդիրներ կառաջանան։ Ծանրաբեռնվածությունը կաճի։ Ստիպված կլինեք գլուխ հանել ոչ միայն սեփական խնդիրներից, այլ նաև օգնել մյուսներին։ Հաջողությունը հեշտությամբ չի տրվի, բայց ուժ ու էներգիա կունենաք դրան հասնելու համար։ Մի հանձնվեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա և ամսվա վերջին կստանաք այն, ինչին ձգտում եք։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մինչև մայիսի 12-ը դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի։ Դա կզգաք ու կստանձնեք այն գործերը, որոնց առաջ չէիք համարձակվում անցնել։ Հաճախ օգտակար կլինեն նախկինում ստացած գիտելիքներն ու փորձը։ Չեք կրկնի ձեր սխալները, նույնիսկ բարդ իրավիճակներում ճիշտ որոշումներ կընդունեք։ Ինտուիցիայի հուշումներին կարող եք վստահել աշխատանքի ու անձնական հարաբերությունների հարցում։

Կարևոր դրական փոփոխություններ կլինեն։ Բաց մի թողեք նախաձեռնող լինելու բարենպաստ պահը, աշխատեք վճռական լինել։

Մայիսի երկրորդ կեսը բարդ կլինի։ Եթե այս հատվածում կարևոր ու պատասխանատու գործեր եք պլանավորել, իմացեք, որ դրանք ավարտին հասցնելը բարդ կլինի։ Դժվարություններ կծագեն այնտեղ, որտեղ ամենից քիչն էիք սպասում։ Լավ է համբերությամբ զինվեք, քանի որ որոշ ցանկությունների կատարման համար շատ ժամանակ է պետք։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մայիսը հաջող կդասավորվի։ Ժամանակ առ ժամանակ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք հաղթահարելի կլինեն։ Կողքին հուսալի մարդիկ կլինեն։ Կլինեն մարդիկ, ում կարող եք օգնության խնդրանքով դիմել, խոսել կարևորի մասին։ Մտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան, հին խնդիրները միասին լուծելու շանս կլինի։ Չնայած ամեն ինչ պլանի համաձայն չի ընթանա, կպահպանեք հանգստությունը։ Հենց դա կօգնի ճիշտ որոշումներ ընդունել։

Աշխատանքի մեջ դժվարությունները հաճախ ոչ թե ձեր, այլ գործընկերների սխալների պատճառով կլինեն։ Կկարողանաք գլուխ հանել խնդիրներից ու բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել։ Մարդիկ, որոնցից շատ բան է կախված, կտեսնեն, թե ինչի եք ունակ։ Հավանական են համագործակցության հետաքրքիր առաջարկներ։

Աշխատեք չգերագնահատել ձեր ուժերը, հատկապես եթե խոսքը ֆիզիկական աշխատանքի մասին է։ Ծանրաբեռնվածությունը վնասակար կլինի, այնպես որ՝ հոգ տարեք ձեր մասին։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Պետք չէ շտապել։ Մինչև մայիսի 7-ը ոչ մի կարևոր բան մի ձեռնարկեք քանի դեռ չեք կշռադատել ձեր գործողությունները ու հստակ պլան չեք կազմել։ Շատ նախաձեռնություններ անհաջող կարող են լինել։

Հակված կլինեք թերագնահատել ձեր մրցակիցներին, այդ իսկ պատճառով երբեմն նրանց գործողությունները ձեզ փակուղու առաջ կկանգնեցնեն, իսկ որոշ դեպքերում էլ կստիպեն հրաժարվել հին պլաններից։ Հիմա լավ է չպայքարել անբարենպաստ պայմանների դեմ, այլ նահանջել։

Ավելի ուշ անհանգիստ ու արդյունավետ օր կգա։ Հնարավորություն կունենաք կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել, ինչպես նաև հաջողության հասնել նոր գործերում։ Քիչ չեն լինի հաջող զուգադիպությունները։ Նպատակներին հասնելու համար ճարպկորեն կօգտվեք դրանցից։

Մայիսի երկրորդ կեսին շատ բան պետք է սովորեք։ Ինչքան արագ դա անեք, այնքան լավ արդյունքների կհասնեք։ Վատ մի զգացեք խորհուրդների հարցով դիմել նրանց, ում փորձը ձերինից մեծ է։

Ամսվա վերջին օրերին դժվար կլինի խառնաշփոթից խուսափելը, իսկ շրջապատը սովորականից հաճախ կխառնվի ձեր գործերին։ Շատ նրբանկատ ու համբերատար պետք է լինեք ոչ ոքի հետ չվիճելու համար։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մայիսի սկիզբը հարմար ժամանակ է կյանքում ինչ-որ բան փոխելու, կարևոր հարցերին պատասխաններ ստանալու համար։ Ճիշտ որոշումներ կընդունեք, գլուխ կհանեք խնդիրներից, որոնք խանգարում էին առաջ շարժվել։

Մայիսի 8-ից կսկսվի ամեն ինչում զգուշություն պահանջող շրջանը։ Դա առաջին հերթին վերաբերվում է ֆինանսական գործերին։ Ցանկալի չէ վարկով գումար վերցնել, լուրջ պարտավորություններով կապվել։ Կնքված գործարքները շահավետ չեն լինի, իսկ մեծ հույսերը հիասթափությունների կհանգեցնեն։

Ամենամտերիմ մարդիկ ձեր հոգատարության ու ուշադրության կարիքը կունենան։ Աշխատեք այդ հարցում չմերժել նրանց։ Մայիսի երկրորդ կեսին շատ կարևոր կլինի ընտանեկան գործերի համար ժամանակ գտնելն ու հարազատների հետ հարաբերություններն ամրապնդելը։

Կարող եք հյուրեր ընդունել, տանը տոներ կազմակերպել, մտերիմներին ուրախացնել նվերներով ու անակնկալներով։


Загрузка...
 
Կատեգորիա: Ամսվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 25792 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES