Գլխավոր էջ » Ֆայլեր » Ամսվա

ՀՈՒՆՎԱՐԻ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ
05.01.2018, 15:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտ ու գլխապտույտ հաջողությունների հույս հունվարի սկզբին լավ է չունենալ: Եթե ուզում եք ինչ-որ բանի հասնել, ստիպված եք լինելու շատ աշխատել: Փորձեք հնարավորինս արագ որոշել, թե ինչի վրա եք պատրաստ ծախսել ձեր ուժերը և ինչի վրա՝ ոչ: Մինչև հունվարի 20-ը ամեն ինչ հասցնել չի հաջողվի:

Ուշադիր եղեք, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Աջակցությունն ու փոխհասկացողությունը, փոխադարձ հարգանքը շատ կարևոր կլինեն: Հակված կլինեք շրջապատողներին մեծ պահանջներ ներկայացնել, իսկ ինքներդ ձեր հանդեպ շատ ներողամիտ կլինեք: Այս ամենի պատճառով լարված ու բարդ պահեր կառաջանան:

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, ինչքան ամիսն ավարտին մոտենա, այնքան ձեզ ավելի վստահ կզգաք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնցից ճարպկորեն կօգտվեք, ինչպես նաև գրավիչ գործնական առաջարկներ, որոնք ճիշտ ժամանակին կընդունեք:

Ամսվա վերջին հնարավոր կլինի տարաձայնություններին վերջ դնել, մրցակիցներին էլ համախոհներ դարձնել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ կլինի հունվարի առաջին կեսը: Վերջնականապես կլուծվեն այն հարցերը, որոնց մասին մտորում էիք նախորդ տարվա վերջին: Դրանից հետո ձեզ ավելի վստահ կզգաք: Նոր հնարավորություններ կբացվեն, հետաքրքիր առաջարկների պակաս չեք ունենա: Ճիշտ է, աշխատանքը սպասվածից ժամանակատար կլինի, պետք է մտածեք՝ ինչպես բաշխեք ուժերն ու ժամանակը, որպեսզի դրանք բավականացնեն ոչ միայն գործի, այլ նաև հաճելի շփումների, ստեղծագործելու, ակտիվ հանգստի համար:

Ավելի ուշ կարող են դժվարություններ ծագել: Չի բացառվում, որ ֆինանսների հետ կապված լուրջ հարցեր առաջանան ու ստիպված լինեք մտածել, թե ինչպես մեծացնեք եկամուտները: Խոշոր գնումների կարիք կլինի: Կարող եք ապառիկ գնումներ կատարել, բայց մանրամասն ուսումնասիրեք պայմանները, մի ստանձնեք այնպիսի պարտավորություններ, որոնք կատարելը բարդ է լինելու:

Ինչքան ամիսն իր ավարտին մոտենա, այնքան կարևոր կդառնա առողջության մասին հոգ տանելը: Աշխատեք չծանրաբեռնվել ու ավելի շատ հանգստանալ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հունվարի առաջին կեսը օգտավետ անցկացրեք: Այս ժամանակահատվածը դժվարություններից ու տհաճ պահերից զուրկ չի լինի, բայց աստղերը ձեր կողմից կլինեն, և դա կօգնի հաղթահարել բոլոր փորձությունները: Հաճախ ամենից հաջողը ոչ ստանդարտ, համարձակ որոշումները կլինեն: Մի վախեցեք ռիսկի դիմել, կարևորը ինտուիցիային լսելն է: Հնարավոր են զուգադիպություններ, պատահական հանդիպումներ, որոնք լուրջ դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Շատ կարևոր գործեր կունենաք, բայց նույնիսկ դրանց համար չարժե մոռանալ այն մարդկանց մասին, ովքեր թանկ են ձեզ համար: Մտերիմների հետ հարաբերությունները զգալի կերպով կլավանան:

Հունվարի երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Այս հատվածում սովորականից հաճախ թյուրիմացություններ կծագեն, որոնք սրտին շատ մոտ կընդունեք, կհուզվեք ու կանհանգստանաք: Կշռադատված որոշումներ ընդունելը դժվար կլինի, հաճախ կասկածները կպատեն ձեզ: Կհետաձգեք գործերը՝ չնայած գիտեք, որ դա կարող է տհաճություններով ավարտվել: Եթե խնդիրների լուծմանը լուրջ ու պատասխանատու վերաբերվեք, ամեն ինչ լավ կդասավորվի:


реклама товаров и услуг

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հունվարի սկզբից պետք չէ ոչ մի անսովոր բան սպասել: Ամսվա առաջին օրերը կուրախացնեն հաճելի իրադարձություններով, սակայն չեն նշանավորվի կարևոր հաղթանակներով: Կուզենայիք ինչ-որ օգտակար բանով զբաղվել, բայց կենտրոնանալ չի հաջողվի, իսկ գործերը հետաձգելու գայթակղությունը մեծ կլինի: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ու առաջ մղել ձեզ:

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, նոր խնդիրներ առաջ կգան, որոնք լուծելը հետաքրքիր կլինի: Կփորձեք ձեր ուժեղ կողմերը ցույց տալ ու ճիշտ կվարվեք: Ձեզ կնկատեն մարդիկ, որոնք կարող են հետաքրքիր առաջարկներ անել: Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբը, որը կուրախացնի ձեզ:

Ողջ ամսվա ընթացքում խուսափեք ծանրաբեռնվածությունից, օրվա ռեժիմ սահմանեք: Հոգնածությունը կարող է գլխացավերի ու անքնության պատճառ դառնալ: Բացի այդ, դրա պատճառով նյարդային ու անհամբեր կդառնաք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հունվարի սկիզբը հակասական ու անհարթ կլինի: Այս հատվածում ստիպված կլինեք շատ խնդիրներ լուծել: Ընդ որում՝ ոչ միայն սեփական խնդիրները: Հաճախ դժվարությամբ կտրվի այն, ինչից ակնկալում էիք առանց մեծ ջանքերի գլուխ հանել: Մի զարմացեք անսպասելի բարդություններից, ցավալի պատահարներից, տհաճ անակնկալներից: Դուք ունակ կլինեք հաղթահարել դրանք: Բացի այդ, կողքին կլինեն մարդիկ, որոնց աջակցությունը շատ օգտակար կլինի:

Ժամանակ կանցնի, ու ձեր կյանքն ավելի հեշտ ու հաճելի կդառնա: Կփոխվեն նպատակները: Ավելի իրատես կդառնաք, կձգտեք նրան, ինչին իսկապես հնարավոր է հասնել: Հնարավոր են անսպասելի առաջարկներ: Եթե ընդունեք դրանք, չզարմանաք մասնագիտական ու անձնական ոլորտներում տեղի ունեցող փոփոխություններից:

Հունվարը կստիպի ձեզ փոխել կարծիքը շատ իրերի հանդեպ, նորովի կնայեք նրան, ինչն առաջ հասկանալի ու սովորական էր թվում: Ամսվա վերջին կզգաք, որ ավելի հասուն ու լուրջ եք դարձել և օգտակար փորձ եք ձեռք բերել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հունվարի սկիզբը անհանգիստ կլինի, բայց դուք ոգևորված կլինեք ու չեք վախենա դժվարություններից, իսկ դա հենց այն է, ինչ պետք է հաջողության հասնելու համար: Պատրաստ կլինեք առանց երկար մտածելու ստանձնել բարդ գործը: Հեշտ կլինի ռազմավարություն մշակելը, որը հաղթանակի կբերի: Բացի այդ կհասկանաք, թե ինչպես վարվեք ոչ միանշանակ իրավիճակներում: Հոգ կտանեք ձեզ համար թանկ մարդկանց մասին, կաշխատեք լուծել նրանց բոլոր խնդիրները: Ժամանակ կունենաք ոչ միայն օգտակար գործերի, այլ նաև հաճելի զբաղմունքների համար:

Հունվարի երկրորդ կեսին ցանկացած նպատակի հասնելը մեծ ջանքեր կպահանջի, աշխատանքային ծանրաբեռնվածությունը կմեծանա: Բայց այս ամենը ձեզ չի վախեցնի: Դուք մեկ անգամ չէ, որ հաջողության եք հասել բարդ պայմաններում, իսկ հիմա այդ փորձը շատ պետք կգա: Խուսափեք ընտանեկան կոնֆլիկտներից, հարազատների հետ մի վիճեք դատարկ բաների պատճառով: Լավ հարաբերություններ պահպանելը հիմա շատ կարևոր կլինի:



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ լավ է ընթանում: Հիշեք այդ մասին դժվար պահերին: Այդպես կկարողանաք պահպանել լավատեսությունն ու իրավիճակից ելք գտնել: Համախոհները ձեզ ամեն անգամ չեն աջակցի: Բայց հոգ չէ: Ինքնուրույն գործելով նույնիսկ ավելի շատ բանի կհասնեք: Հեշտությամբ այնպիսի ծանոթություններ կհաստատեք, որոնք գործնական տեսանկյունից օգտակար կարող են լինել: Աշխատեք դուր գալ մարդկանց, ձեզ ամենալավ կողմերից դրսևորեք, պատմեք ձեր հաջողությունների ու ձեռքբերումների մասին:

Սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կլինեք: Սկզբում դա անսովոր կլինի, բայց շուտով կսովորեք ու հաճույք կստանաք ձեր դերից: Հնարավոր են անսպասելի հրավերներ հասարակական միջոցառումներին: Հունվարը արմատական փոփոխությունների համար ամենահարմար ամիսը չէ: Աշխատեք պահպանել այն, ինչը թանկ է ձեզ համար: Առաջին հերթին դա անձնական հարաբերություններին է վերաբերվում: Դատարկ վեճի պատճառով վերջ մի տվեք դրանց:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հունվարի սկիզբը բարդ ու հակասական կլինի: Բայց այս հատվածում շատ կարևոր է իրար չխառնվել ու չվշտանալ, հիշել պլանների մասին, ապագային էլ լավատեսորեն նայել: Չնայած բոլոր դժվարություններին՝ ունակ կլինեք դրան:

Ընկերները հազիվ թե կարողանան բոլոր հարցերում աջակցել, բայց ձեր կողքին կլինեն, երբ խորհրդի կարիք լինի: Հնարավոր են անսպասելի նվերներ, անակնկալներ: Հաճախ կզգաք, որ շրջապատված եք այնպիսի մարդկանցով, որոնք ձեզ կես խոսքից հասկանում են, և երջանկության համար ուրիշ բան պետք էլ չի լինի:

Ինչքան ամիսն առաջ գնա, այնքան հեշտ կդառնա հարցեր լուծելը: Բացի այդ, կհասցնեք շատ բան սովորել ու արագ կկիրառեք ստացված ինֆորմացիան: Հունվարի երկրորդ կեսը հաջողություններ է խոստանում աշխատանքի մեջ: Մասնագիտական աճ կարձանագրեք:

Չեն բացառվում հետաքրքիր ուղևորությունները: Եթե սիրելի մարդու հետ ճամփա գնաք, ճամփորդությունը հաճելի ու հիշվող կլինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ջանասիրությունը, հաստատակամությունն ու նպատակասլացությունը հունվարին շատ կարևոր կլինեն: Այս ամիսն իսկական փորձություն կարող է դառնալ, ուստի աշխատեք այն արժանապատվորեն հաղթահարել: Շատ բան պետք է անեք, ընդ որում՝ ստիպված եք լինելու միայնակ գործել: Լուրջ մոտեցում ու պատասխանատվություն, ինչպես նաև բարդ որոշումներ ընդունելու պատրաստակամություն է պետք:

Աշխատանքի, ուսման, բիզնեսի հետ կապված շատ գործեր կունենաք: Իսկ անձնական հարաբերությունները կարող են երկրորդ պլան անցնել: Բոլոր դեպքերում արժե անկեղծորեն հետաքրքրվել մտերիմների գործերով, աչք չփակել ընտանեկան խնդիրների վրա: Արդեն ամսվա կեսին կնկատեք, որ մտերիմ մարդկանց հետ շփումներն ուրախացնում ու ոգեշնչում են ձեզ:

Ցանկալի է առողջ կենսակերպ վարել ու ճիշտ հանգստանալ: Չափավոր ֆիզիկական աշխատանքը կաշխուժացնի ու կբարձրացնի տրամադրությունը, կօգնի լավ մարզավիճակում մնալ: Վատ սովորույթներից հրաժարվելը սպասվածից հեշտ կլինի:


реклама товаров и услуг

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հունվարը թեթև ու հաճելի կսկսվի: Այդ իսկ պատճառով լուրջ գործերն ու կարևոր հանդիպումները լավ է չհետաձգել: Հնարավոր է Նոր տարուց հետո սպասվածից քիչ հանգստանաք: Կարևոր զբաղմունքներ ու բարդ հարցեր առաջ կգան, որոնք պետք է անհապաղ լուծեք: Դա ձեզ չի վշտացնի, քանի որ անգործ նստելը ձեզ համար հետաքրքիր չէ:

Հետո իրավիճակն ավելի լարված կդառնա, քանի որ ստիպված եք լինելու մի քանի խնդիր միաժամանակ լուծել: Դժվար կլինի առաջնահերթությունները որոշելը: Կփորձեք ամեն ինչ հասցնել: Կարող եք աջակցության դիմել, բայց միայն հուսալի մարդկանց: Եվ մի մոռացեք, որ ցանկացած համագործակցություն պետք է երկու կողմի համար էլ շահավետ լինի:

Ցանկալի չէ իրար խառնել գործնական ու անձնական հարաբերությունները: Եթե ծառայողական սիրավեպից հրաժարվել չեք ուզում, մի շտապեցրեք իրադարձությունները, թույլ տվեք, որ դրանք իրենց հունով զարգանան: Նախաձեռնող լինել կարելի է, բայց դա պետք է այնպես անեք, որ համառ մարդու տպավորություն չթողնեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հունվարի սկիզբն օգտագործեք ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու ու եզրակացություններ անելու համար: Դրանից հետո ավելի հեշտ կլինի մոտ ապագայի համար նոր նպատակներ դնելն ու պլաններ կազմելը: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, հաճելի հանդիպումներ ու արդյունավետ գործնական բանակցություններ: Աշխատանքում հաջողության հասնել կօգնեն ոչ միայն պրոֆեսիոնալիզմը, այլ նաև անձնական հատկանիշները: Շատերը ձեզ կաջակցեն միայն այն բանի համար, որ ձեզ լավ մարդ են համարում: Մի հիասթափեցրեք ձեր համախոհներին:

Ավելի ուշ մանր-մունր խնդիրներ կառաջանան: Դրանք լուծելը շատ ժամանակ չի խլի, բայց անդադար զբաղված կլինեք, ինչը կստիպի ձեզ անհանգստանալ: Շրջանը դժվար կլինի նրանց համար, ովքեր ուզում են գլուխ հանել ոչ միայն սեփական խնդիրներից, այլ նաև մտադիր են օգնել մյուսներին: Շրջապատի հանդեպ նրբանկատ եղեք: Հնարավոր է նեղացնեք մարդկանց:

Հավանական են անսպասելի դրամական մուտքեր: Դրանք սպասվածից շատ կլինեն: Հաջող գնումներ անելու շանս կունենաք: Բաց մի թողեք այն:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ բարենպաստ ամիս է սպասվում: Կարևոր է չշտապել: Իրադարձությունները ձեր ուզածից դանդաղ կզարգանան, բայց դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Աշխատեք կշռադատել ամեն քայլը, հատկապես՝ եթե զբաղված եք մասնագիտական խնդիրների լուծմամբ: Այստեղ շտապողականությունը ոչ մի լավ բանի չի բերի:

Բաց մի թողեք ինչ-որ բան սովորելու, օգտակար փորձ ձեռք բերելու հնարավորությունը: Ինչքան շատ հարցեր տաք ձեզ հետ ինֆորմացիայով կիսվող մարդկանց, այնքան լավ: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նորություններ, որոնք կբարձրացնեն տրամադրությունն ու կոգեշնչեն: Ամսվա կեսին շատ Ձկներ նոր կարևոր նպատակներ կունենան, շրջապատին կզարմացնեն իրենց հնարամտությամբ:

Խուսափեք մտերիմների հետ կոնֆլիկտներից: Հիմա շատ կարևոր է խաղաղություն ու փոխհասկացողություն պահպանելը: Լուրջ զիջումների կարիք կլինի, բայց դրանց համար չեք զղջա:



Կատեգորիա: Ամսվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 621 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES