Գլխավոր էջ » Ֆայլեր » Ամսվա

ՀՈՒՆԻՍԻ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ
01.06.2018, 21:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Թեթև ամիս չի լինի։ Շատ գործերում հիանալի արդյունքների հասնելու շանս կա, բայց հաջողությունները միանգամից չեն գա, ստիպված եք լինելու աշխատել ու պայքարել, վեճերի ժամանակ պաշտպանել ձեր հետաքրքրությունները։ Չի բացառվում, որ մարդիկ, որոնց ձեզ համախոհ եք համարում, փոխեն իրենց կողմնորոշումը ու մնաք առանց աջակցության։

Շատ կարևոր է ճիշտ գնահատել իրավիճակը, զուր պատրանքներ չկառուցել։ Երբ հասկանաք, թե ինչ խնդիրներ են ձեր առաջ դրված, պարզ կդառնա, թե ինչպես լուծեք դրանք։ Պետք կգա նախկինում ստացած փորձը։ Հին սխալները չեք կրկնի։

Հնարավոր է առաջընթաց աշխատանքի մեջ։ Հավանական են մասնագիտական հաջողություններ նրանց մոտ, ովքեր գումարն առաջին պլանում չեք դնում։ Եթե իսկապես տարված եք ձեր գործով, դրանում հաջողությունների կհասնեք։ Շրջապատողները կգնահատեն ձեր ձեռքբերումները, կօգնեն, որ ձեր տաղանդները դրսևորում ստանան։

Բոլոր Խոյերին չի հաջողվի խուսափել ընտանեկան կոնֆլիկտներից, մտերիմների հետ վեճերից։ Հիմա հակված չեք լինի զիջումների գնալ, կտրուկ կլինեք արտահայտություններում, կքննադատեք նրանց, ովքեր սովոր չեն քննադատություն լսել։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ բարդ, բայց բարենպաստ ամիս է սպասվում։ Այն շատ հարմար է աշխատանքի համար ու հաջողություններ է խոստանում բոլոր այն ոլորտներում, որտեղ իսկապես պատրաստ եք ջանքեր գործադրել լավ արդյունքների համար։

Աշխատեք համբերատար լինել։ Հազիվ թե կարողանաք արագ հաղթանակների հասնել կամ նույնքան արագ լուծել բարդ հարցերը։ Բայց եթե ձեր առաջ նպատակ դնեք ու կենտրոնանաք դրանք իրագործելու վրա, ոչինչ չի շեղի ձեզ ճանապարհից։ Մրցակիցներ կհայտնվեն։ Չի բացառվում, որ դրանք ստիպեն ձեզ հուզվել։ Որքան էլ տարօրինակ է, դա էլ օգտակար կլինի, թույլ կտա նորովի նայել իրավիճակին ու պայմաններին։ Կտեսնեք ձեր պլանների թույլ տեղերը ու կկարողանաք խուսափել սխալներից։

Հունիսին անձնական հարաբերությունները ոչ միանշանակ կլինեն։ Հաճախ որոշակիության պակաս կլինի։ Իրավիճակներ կառաջանան, որոնք կուզենաք պարզել։ Բայց որքան էլ որ ջանաք, շատ հարցերի հստակ ու միանշանակ պատասխաններ ստանալ չի հաջողվի։ Եվ չնայած դա կստիպի հուզվել, բայց ստեղծված իրավիճակն իր հաճելի կողմերն էլ կունենա։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բարենպաստ ամիս է։ Շատ բան հաջող կդասավորվի։ Դրված նպատակներին հասնելու համար օգտվեք ստեղծված պահից։ Երբեմն պայմանները ձեր օգտին կդասավորվեն և ձեզ կմնա միայն ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել։ Բայց երբեմն պետք է գալու նաև մի փոքր ջանալ։ Շատ կարևոր է, որ դա էլ ժամանակին անեք։

Ամսվա սկզբին անսպասելի ու նույնիսկ տարօրինակ զուգադիպություններ կլինեն։ Երբեմն դրանց պատճառով պետք է փոխեք պլանները։ Հենց նման պահերին շատ կարևոր կլինի ժամանակը զուր չվատնել, ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղել։ Օգտակար կլինի նախկին փորձը։ Կարող եք հիշել ձեր հին սխալների մասին։ Դա բավական կլինի նոր բացթողումներ չանելու համար։

Հունիսի երկրորդ կեսին շատ բան պետք է սովորեք։ Դրա համար պետք է ուշադիր հետևեք իրադարձություններին ու ճիշտ եզրակացություններ անեք։ Չի բացառվում, որ օգտակար լինեն հին ծանոթությունները։ Մարդիկ, ովքեր առաջ կիսում էին ձեր հետաքրքրությունները, հիմա լրիվ նոր բանով կտարվեն, և դուք էլ դրան անմասն չեք մնա։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործերը մի հետաձգեք։ Հունիսի սկիզբը ամսվա ամենալավ հատվածը կլինի։ Հենց այս ժամանակ է պետք պլանավորել ամենակարևորը։ Նպատակասլացությունը հիանալի պտուղներ կտա։ Չի բացառվում, որ սպասվածից ավելիին հասնեք։ Հնարավոր են անսպասելի առաջարկներ։ Դրանք ընդունելուց հետո շատ բան կփոխեք ձեր կյանքում, լրիվ նոր ուղղությամբ կշարժվեք։ Չի բացառվում նշանակալի առաջընթաց գործերում, որոնք երկար ժամանակ չէր հաջողվում տեղից շարժել։

Բայց բարենպաստ շրջանը երկար չի տևի, հաջող օրերին էլ կփոխարինեն բարդերը։ Հունիսի կեսին առաջին պլանում կհայտնվի աշխատանքը, պետք է տարբեր հարցեր լուծեք։ Աշխատեք ամենից լավ գլուխ հանել։ Եթե հաջողության հասնեք, շուտով կկարողանաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով։

Ինչքան ամիսը ավարտին մոտենա, այնքան դժվար կլինի դրված նպատակներին հասնելը։ Հաճախ խնդիրներ կառաջանան այնտեղ, որտեղ չէիք սպասում, կհիասթափեցնեն նույնիսկ փորձված համախոհները։ Երբեմն միայնակ կմնաք ձեր խնդիրների հետ և հենց նման պահերին ուղեղում հիանալի գաղափարներ կծնվեն։ Սեփական փորձին ավելի շատ վստահեք և մի մոռացեք լսել ինտուիցիայի հուշումներին։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հունիսի սկիզբը անհանգիստ, բայց արդյունավետ կանցնի։ Հարմար ժամանակ է գործերը կարգի բերելու, բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներից գլուխ հանելու համար։ Ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ, հույս կդնեք միայն ձեր վրա, և ճիշտ կվարվեք։ Հնարավոր են անսպասելի, բայց շատ հետաքրքիր ուղևորություններ։ Ճանապարհին հավանական են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեզ համար օրինակ կդառնան։

Ամսվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի։ Այն արդյունավետ կանցնի, եթե առաջնահերթությունները ճիշտ դնեք ու նպատակասլաց լինեք։ Կարևոր կլինի ռիսկի դիմելու պատրաստակամությունը։ Ամենայն հավանականությամբ շատ փորձված մեթոդներ ավելի քիչ արդյունավետ կլինեն, քան սպասում էիք։ Ստիպված եք լինելու փորձարկումներ անել, լրիվ նոր բան փնտրել։

Պետք է չափավոր լինել։ Մի փորձեք արագ ստանալ այն, ինչ ուզում եք։ Դա վտանգավոր է։ Խուսափեք ավելորդություններից, գայթակղություններին մի տրվեք։ Սա այնքան էլ գրավիչ չի հնչում, բայց կարգապահությունն ու կազմակերպվածությունը կօգնեն խուսափել սխալներից։ Եվ մի վախեցեք, որ ձանձրանալու եք։ Հակառակը, ձեզ հետաքրքիր գործեր են սպասվում։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամսվա սկիզբը հեշտ չի լինի։ Չի բացառվում, որ այս հատվածում ստիպված լինեք լուծել հին խնդիրները։ Հաճախ ստիպված եք լինելու հանուն ուրիշների բարեկեցության զոհել սեփական պլաններն ու հետաքրքրությունները։ Դրա համար պարգև հազիվ թե ստանաք։ Ավելին՝ հնարավոր է, որ ինչ-որ մեկը փորձի չարաշահել ձեր բարությունը։

Շատ կարևոր է լուրջ վերաբերվել մասնագիտական խնդիրներին ու ֆինանսների, ունեցվածքի հետ կապված հարցերին։ Հնարավոր է՝ իրադարձությունների անհաջող ընթացք, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին հասնել նպատակներին։

Բայց ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կմեծանա ու դրական փոփոխություններ կնկատեք։ Հունիսի երկրորդ կեսը առաջինից բարենպաստ ու հետաքրքիր կանցնի։ Այն հնարավորություն կտա լրիվ նոր ուղի բռնել, կյանքում դրական փոփոխություններ անել ու հոգ տանել մտերիմների մասին։

Չեն բացառվում մասնագիտական ձեռքբերումները։ Կարիերայի նոր բարձունքների հասնելու շանս կլինի։ Որոշ Կույսեր հաջողություններ կարձանագրեն բիզնեսում։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հունիսի սկզբին բարդ է լինելու։ Այս հատվածում ծագած շատ խնդիրներ կապված կլինեն նրա հետ, որ ճիշտ չեք գնահատի ձեր ուժերը, շատ բան կվերցնեք ձեզ վրա։ Ավելի զգույշ եղեք, մի փորձեք ամեն ինչի միանգամից հասնել։ Եթե վարքի ճիշտ մոդել ընտրեք, ամեն ինչ կստացվի։

Չեն բացառվում անհաջող զուգադիպությունները, պատահարները, որոնք կխանգարեն ձեր պլաններին։ Որոշ Կշեռքներ մտերիմներին վերաբերող տհաճ նորություններ կստանան։

Հունիսի կեսը ուժեղ ու հակասական հույզերով լի կլինի։ Շատ Կշեռքներ այս շրջանում իրենք իրենց չեն ճանաչի ու կզարմացնեն շրջապատին։ Բռնկուն կլինեք, շատ բանի սուր կարձագանքեք, հաճախ կբարկանաք դատարկ բաների պատճառով։ Երբեմն դա անձնական հարաբերություններում խնդիրների պատճառ կդառնա։ Չեն բացառվում դժվարություններն աշխատանքի մեջ։

Աստիճանաբար իրավիճակը կկայունանա։ Աջակցություն կստանաք, կզգաք, որ պայմանները դեպի լավն են փոխվում։ Լսեք ինտուիցիայի ձայնին։ Այն կհուշի, թե երբ է պետք գործել հաջողության հասնելու համար։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ողջ ամիսը բարենպաստ կդասավորվի։ Հնարավոր է՝ նույնիսկ սպասվածից ավելիին հասնեք։ Չեն բացառվում նշանակալի փոփոխություններն աշխատանքի մեջ։ Որոշ դեպքերում հնարավոր է կտրուկ կարիերայի աճ։ Պետք կգան փորձն ու նախկինում ստացած գիտելիքները։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր կասկածում էին ձեզ, հիմա կհասկանան, որ շատ բանի եք ունակ։ Համախոհներ ընտրելիս զգույշ կլինեք, կորոշեք՝ ում հետ արժե գործ ունենալ և ում հետ՝ ոչ։

Ամսվա սկզբին անձնական բնույթի խնդիրներ կառաջանան։ Դրանք նշանակալի չեն լինի, բայց որոշ տհաճ պահերից խուսափել չի ստացվի։ Որոշումների հարցում մի շտապեք և առաջին պատահած մարդու հետ մի կիսվեք ձեր գաղտնիքներով։ Ընդհանրապես, ինչքան քիչ խոսեք ձեր մասին, այնքան ավելի լավ։

Ժամանակի հետ բացասական միտումների ազդեցությունը կնվազի և արդեն հունիսի կեսերից ավելի բարենպաստ շրջան կգա։ Ինչքան ամիսն առաջ գնա, այնքան ավելի լավ, վստահ ու ազատ կզգաք ձեզ, այնքան նոր հնարավորություններ կբացվեն ձեր առջև։

Չեն բացառվում անսպասելի հաջող զուգադիպությունները, իրադարձությունները, որոնց շնորհիվ ձեր առջև նոր հեռանկարներ կբացվեն։ Այստեղ կարևոր է իրար չխառնվել։ Ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործել։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հունիսը հեշտ չի անցնի։ Շատ Աղեղնավորների համար ամիսը բարդ, բայց կարևոր դասերով լի կլինի։ Լավ է հույս չդնել հեշտ հաջողությունների ու հաղթանակների վրա, պատրաստ լինել, որ շատ բան պլանի համաձայն չի ընթանա։ Չի բացառվում, որ ձեր գաղափարներն աջակցություն ստանան։ Պետք է ինքնուրույն իրագործեք դրանք, իսկ դա բարդ է լինելու։

Չնայած դժվարություններին՝ չեք հանձնվի, խոչընդոտների առաջ չեք ընկրկի։ Համառությունը պտուղներ կտա։ Հնարավոր է՝ գլխապտույտ հաջողությունների հասնել չստացվի, բայց քանի դեռ տեղում չեք դոփում ու առաջ եք շարժվում, ուզածը ստանալու ձև կա։

Գործնական հարաբերությունները ավելի լարված կլինեն, քան սովոր եք։ Հազիվ թե կարողանաք արագ լեզու գտնել նոր գործընկերների հետ։ Նույնիսկ ինչ-որ մեկի վրա տպավորություն թողնելու համար շատ պետք է ջանաք։

Անձնական դաշտում գործերն ավելի լավ վիճակում կլինեն։ Այստեղ տհաճ կոնֆլիկտներ ու անակնկալներ չեն լինի։ Մտերիմներից աջակցություն կստանաք, բայց ոչ այն ձևով, որով ակնկալում էիք։ Հնարավոր են անսովոր ծանոթություններ։ Հունիսի վերջին չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ կարևոր կլինի ամսվա սկիզբը, հատկապես՝ մասնագիտական տեսանկյունից։ Այս հատվածում պետք չէ շտապել կամ անհասանելի նպատակներ դնել։ Հանգիստ, վստահ պաշտպանեք ձեր հետաքրքրությունները, թույլ մի տվեք, որ շեղեն ձեզ։ Քանի դեռ չեք հուզվում ու նյարդայնանում, մրցակիցները չեն կարող առաջ անցնել ձեզանից։

Իրավիճակը դանդաղ, բայց հստակ դեպի լավը կփոխվի։ Մի շտապեք ու մի շտապեցրեք նաև մյուսներին։ Իրադարձությունները պետք է իրենց հունով ընթանան։ Միայն այդ դեպքում ձեր առաջ նոր հնարավորություններ ու հեռանկարներ կբացվեն։ Հնարավորություն կունենաք անել այն, ինչի մասին վաղուց եք երազում, բայց հնարավոր է՝ պարզվի, որ ձեր ցանկություններն արդեն փոխվել են։ Այստեղ կարևոր է հնին չկառչել, կենտրոնանալ ներկայի ու ապագայի վրա։

Ինչքան ամսվա վերջը մոտենա, այնքան հավանական կդառնան կարևոր փոփոխություններն անձնական կյանքում։ Դրանք կարող են կապված լինել ձեր ապրումների կամ արտաքին իրադարձությունների հետ։ Երկու դեպքում էլ տեղի ունեցողը օգտակար կլինի, եթե չշտապեք եզրակացություններ անելիս ու գործելիս։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամիսն ուրախություններից ու հաճելի անակնկալներից զուրկ չի լինի, բայց դժվարություններն ու տհաճ պահերն էլ չեն բացառվում։ Ձեզ համար դժվար կլինի տեղի ունեցող իրադարձությունները ճիշտ գնահատելը։ Հնարավոր է՝ այդ հարցում օգնեն մարդիկ, որոնց լավ եք ճանաչում։ Կարող եք դիմել խորհուրդների խնդրանքով, վերլուծել ու օգտագործել ուրիշների փորձը։ Այս ամենը կօգնի խուսափել սեփական սխալներից։

Պետք է սովորականից շատ աշխատեք, սովորեք նորը։ Շրջապատողները կօգնեն ձեզ, բայց ամենաբարդ իրավիճակներում պատասխանատվությունը հենց ձեր ուսերին կընկնի։ Չի բացառվում, որ ստիպված լինեք որոշումներ ընդունել, որոնցից կախված կլինի ձեր ու ամենաթանկ մարդկանց ապագան։

Շատ բաների փիլիսոփայորեն կմոտենաք։ Դա կօգնի խուսափել խառնաշփոթից, սառնասրտություն պահպանել, որը ձեզ շատ կզարդարի։ Չի բացառվում՝ հրաժեշտ տաք որոշ թուլությունների, լուծեք ներքին խնդիրները, որոնք խանգարում էին առաջ շարժվել։

Որոշ Ջրհոսների ներսում լուրջ հեղափոխություն կլինի, իսկ դա կանդրադառնա նաև արտաքինի վրա, ինչն էլ նկատելի կլինի շրջապատին։ Հետևաբար, կփոխվեն նաև հարաբերությունները։ Հենց դուք դրանց շարժիչը կդառնաք։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամսվա սկիզբը հետաքրքիր ու հագեցած կլինի։ Այս հատվածը դժվարություններից զուրկ չի լինի, բայց դրանք չեն վախեցնի ձեզ, այլ հակառակը՝ կաշխուժացնեն։ Ապագային լավատեսությամբ կնայեք, կասկածներ չեք ունենա, կհաղթահարեք խոչընդոտներն ու կհասնեք նրան, ինչին ձգտում էիք։

Հունիսը բարենպաստ է շփումների համար։ Լավ կանցնեն և՛ անձնական, և՛ գործնական հանդիպումները։ Կարող եք համախոհներ ու իսկական ընկերներ ձեռք բերել։ Շրջապատը հաճախ կաջակցի ձեր գաղափարներին, կշտապի օգնել արագ կյանքի կոչել դրանք։ Չեն բացառվում զարմանալի ճակատագրական հանդիպումները, զուգադիպությունները, որոնք կփոխեն ձեր կյանքը։

Դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար կմեծանա և ավելի նկատելի կդառնա ամսվա վերջին։ Սա շատ Ձկների համար կարևոր շրջան կլինի։ Նրանք ավելի հասուն ու իմաստուն կդառնան, նորովի կնայեն շատ բաների, կզգան, որ պատրաստ են իրենց վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը։ Հենց այս շրջանն է բարենպաստ անձնական հարաբերություններում փոփոխությունների համար։ Կգիտակցեք ձեր ցանկություններն ու ձգտումները, կանեք այն, ինչի համար հետո չեք զղջա։


Загрузка...
Կատեգորիա: Ամսվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2470 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES