Գլխավոր էջ » Ֆայլեր » Ամսվա

ՀՈՒԼԻՍԻ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ
02.07.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պետք չէ շտապել, հատկապես՝ հուլիսի սկզբին: Դա կարևոր գործերի ու պատասխանատու որոշումների ժամանակ է լինելու, և ձեր ամեն քայլը պետք է լավ մտածված լինի: Խիստ անցանկալի է ռիսկի դիմելը: Լավ է հրաժարվել վտանգավոր փորձարկումներից: Փորձված մեթոդներով գործելու դեպքում նպատակին ավելի դանդաղ կգնաք, քան կուզենայիք: Բայց դրա հետ մեկտեղ՝ գոնե ուզածին հասնելու հնարավորությունը չեք կորցնի:

Ամսվա կեսին պետք է կենտրոնանաք մասնագիտական խնդիրների վրա: Դրանք ավելի բարդ են լինելու, քան ձեզ թվում էր: Ստիպված եք լինելու արագ նորը սովորել ու մարդկանց գտնել, որոնք պատրաստ կլինեն կիսվել իրենց փորձով: Իրադարձությունների հաջող ընթացքի դեպքում զգալիորեն կբարելավեք ֆինանսական վիճակը:

Ամսվա վերջին կարևոր կլինի հանգիստը: Խուսափեք ֆիզիկական ու հուզական գերհոգնածությունից: Աշխատեք չհուզվել դատարկ բաների պատճառով, խնայել ձեզ ու ձեր մտերիմներին:


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամսվա սկիզբը բարենպաստ կլինի: Այս հատվածում շատ բան հեշտ կստացվի, հաճախ նպատակներին հասնելու համար պետք է միայն օգտվեք իրադարձությունների հաջող ընթացքից: Մարդիկ, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում, ձեր կողմը կանցնեն, կաջակցեն ամեն հարցում: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Այդ հարաբերություններն արագ կզարգանան ու շուտով կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Ամսվա կեսը շատ լարված ու բարդ կարող է լինել: Հատկապես դժվար կլինի երիտասարդ Ցուլերի համար: Նրանք կուզենան ամեն ինչ ու միանգամից ստանալ, իսկ դա նրանց կմղի չմտածված արարքների, կստիպի սխալներ անել:

Հուլիսի վերջը առատաձեռն կլինի հաճելի անակնկալների մասով: Այս հատվածը հարմար է սովորելու, աշխարհայացքը ընդլայնելու, այն մարդկանց հետ շփվելու համար, ովքեր պատրաստ են կիսվել օգտակար տեղեկատվությամբ: Այս շրջանը հարմար է նաև կյանքում ինչ-որ բան փոխելու համար:



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հուլիսի սկզբին անհանգստության լուրջ պատճառներ չեք ունենա: Հակառակը՝ այս հատվածում կզգաք աստղերի աջակցությունը: Շատ Երկվորյակներ կօգտվեն պահից կարևոր նպատակներին հասնելու ու կարևոր քայլեր անելու համար: Չեն բացառվում անսովոր պատահարները, հետաքրքիր զուգադիպությունները, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն:

Հուլիսի 9-ից հետո զգույշ է պետք լինել: Չի կարելի է ասել, որ դրանից հետո ձեզ յուրահատուկ բարդ կամ անհաջող շրջան է սպասվում: Պարզապես պետք է ավելի պատասխանատու, ուշադիր ու զգույշ վերաբերվեք ցանկացած գործի: Շտապելով ընդունված որոշումները մասնագիտական և անձնական բնույթի մեծ տհաճություններով կավարտվեն:

Ավելի լարված շրջան կարող է սկսվել հուլիսի 23-ից հետո: Այդ հատվածում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, ստիպված եք լինելու հարմարվել նոր պայմաններին, փոխել պլանները, անել այն, ինչի ցանկությունը չունեք: Աշխատեք լուրջ սխալներ չանել ու ձեզ վրա այնպիսի պարտավորություններ չվերցնել, որոնք կատարելը բարդ է լինելու:



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հուլիսի սկիզբը բարդ կլինի: Շրջապատի հետ լեզու գտնելը սովորականից դժվար է լինելու, շատերի հետ կվիճեք: Չի բացառվում, որ փչանան հարաբերությունները հին ընկերների կամ այն գործընկերների հետ, որոնց հետ նախկինում շատ հաշտ էիք: Մասնագիտական հարցերի լուծումը հեշտ չի տրվի, նույնիսկ եթե հրաշալի գիտեք, թե ինչ է պետք անել ու ինչպես հասնել նպատակին:

Բայց աստիճանաբար իրավիճակը կփոխվի, կսկսեք նորովի նայել շատ բաների, կնկատեք այն, ինչ առաջ չէիք տեսել: Հուլիսի 14-ից հետո հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու, օգտակար կապեր ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Որոշ Խեցգետիններ կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին: Հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք:

Ամենաբարդը ամսվա վերջն է լինելու: Պլանները պետք է արագ փոխեք: Շատ Խեցգետինների իրավիճակը պարզապես մտածելու համար ժամանակ չի թողնի: Աջակցության կարիք կունենաք: Այդ հարցով դիմեք մարդկանց, ովքեր ձեզ երբեք հուսախաբ չեն արել:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հուլիսին ճիշտ որոշումներ ընդունելը սովորականից դժվար է լինելու: Մեկը մյուսի հետևից բարդ իրավիճակներ առաջ կգան, ժամանակ է պետք դրանցից գլուխ հանելու համար: Ամեն ինչ շատ խճճված ու ոչ միանշանակ կլինի, ձերը պնդելու համար ինքնավստահության պակաս կունենաք:

Ձեզ մոլորության մեջ կգցեն անտեղի խորհուրդներ տալով: Աշխատեք շփումներին ընտրողաբար մոտենալ, հեռու մնացեք նրանցից, ովքեր խախտում են սահմանները, ներխուժում են ձեր անձնական տարածք:

Ամեն անգամ հնարավորության դեպքում աշխատեք սովորել նորը: Ինչքան շատ ինֆորմացիա հավաքեք, այնքան արագ պատասխաններ կստանաք կարևոր հարցերին: Դա վերաբերում է և՛ մասնագիտական, և՛ անձնական ոլորտին: Ուրիշի փորձը կարող է շատ օգտակար լինել:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հուլիսին գերակշիռ կլինի դրական միտումների ազդեցությունը, իսկ դա նշանակում է, որ ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հաճախ հաջողությունն անսպասելի կթակի ձեր դուռը, պետք է պարզապես ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեք ու թույլ տաք աստղերին, որ նրանք զբաղվեն ձեր բարեկեցության հարցերով: Բարդ իրավիճակներ կարող են առաջանալ, բայց նման դեպքերում ինտուիցիան կհուշի՝ ինչ անել: Հետաքրքիր է, որ երբ նշանի այլ ներկայացուցիչներ փորձեն հետևել ձեր օրինակին, չեն կարողանա ձեզ նման փայլուն արդյունքների հասնել:

Ամիսը հագեցած կլինի: Նոր գործեր ու առաջադրանքներ կլինեն, համարձակ գաղափարներ ու պլաններ կունենաք: Ընդ որում՝ պետք չէ մոռանալ դադարներ վերցնելու մասին: Պասիվ հանգստի ժամանակ տվեք ձեզ: Գերհոգնածությունը կարող է ինքնազգացողության վատացման պատճառ դառնալ: Այդ իմաստով հատկապես վտանգավոր են հուլիսի 16-ը, 17-ը. 20-ը ու 21-ը:

Մտերիմները սովորականից հաճախ ձեր ուշադրության կարիքը կունենան: Կարող են ընտանեկան խնդիրներ ծագել, որոնք առանց ձեր մասնակցության չեն լուծվի: Բայց աշխատեք ձեզ վրա շատ բան չվերցնել: Երբեմն իրավիճակներ կառաջանան, որոնցից պետք չէ ինքնուրույն գլուխ հանել, այնպես որ՝ պատրաստ եղեք համատեղել ջանքերը մտերիմների հետ:



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործերը մի հետաձգեք: Մինչև հուլիսի 8-ը սարեր շրջելու, աշխարհը դեպի լավը փոխելու և այնպիսի որոշում ընդունելու հնարավորություն կլինի, որից ձեր կյանքում շատ բան նոր ձևով կընթանա: Մի հետաձգեք գործը, աշխատեք ձեր գաղափարները հնարավորինս արագ կյանքի կոչել: Կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան ու կկարողանան օգնել ձեզ:

Ավելի ուշ բարդ շրջան կգա: Հնարավոր են ձգձգումներ գործերում, ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ, իրավիճակն ընդհանուր առմամբ ավելի լարված ու բարդ կդառնա: Այս հատվածում սովորականից հաճախ մտերիմների աջակցության կարիքը կունենաք: Բայց, ցավոք, այն ստանալ միշտ չի հաջողվի:

Հուլիսի 20-ից հետո հնարավոր են հաճելի իրադարձություններ: Շատ բաների նորովի կնայեք, իսկ դա կօգնի իրավիճակը դեպի լավը փոխել: Շատ Կշեռքներ որոշակիություն կմտցնեն հեռու ապագայի պլաններում, կհասկանան, թե ինչի համար արժե ջանքեր ներդնել, իսկ ինչի վրա չարժե էներգիա ծախսել:


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ լարված կլինի հուլիսի սկիզբը: Գլխավոր խնդիրը շրջապատի հետ հարաբերությունները կլինի: Կարող է թվալ, որ ձեզ թշնամիներ են շրջապատում, որոնք միայն սպասում են, որ սխալվեք: Այս հատվածում ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունել և առավել ևս դրանցով կիսվել շրջապատի հետ: Հասկանալի է, որ խոստումներ տալ էլ չարժե: Դրանք պահելն ավելի բարդ է լինելու, քան ձեզ է թվում:

Ժամանակ կանցնի ու կհասկանաք, թե ինչ և ինչպես է պետք անել: Համախոհները պատրաստ չեն լինի աջակցել ձեզ, երբեմն բարդ կլինի փոխհասկացողության հասնելը: Բայց դա չի ստիպի ձեզ հրաժարվել դրված նպատակներից, զոհել այն, ինչ ձեզ համար կարևոր է: Ժամանակի հետ շրջապատի հետ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն:

Հուլիսի վերջին պետք է կենտրոնանաք աշխատանքի վրա: Մասնագիտական սանդուղքով բարձրանալու, եկամուտները մեծացնելու, վաղուց դրված նպատակներին հասնելու շանս կունենաք: Հարմար հատված է նախաձեռնող լինելու, կարողությունները ցույց տալու համար:


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հուլիսը հազիվ թե մեծ հաջողություններ բերի կամ արմատական փոփոխություններ բերի ձեր կյանք, հատկապես, եթե դրա համար ջանքեր էլ չգործադրեք: Ամեն ինչ վատ չի դասավորվի, և ընդհանուր առմամբ գոհ կլինեք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, բայց մեծ պլաններ լավ է չկառուցել:

Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, հաճելի շփումներ ամենատարբեր մարդկանց հետ: Ինչ-որ օգտակար բան կիմանաք, շատ բաների նորովի կնայեք: Ստացած ինֆորմացիան հետո անպայման պետք կգա:

Եկամուտները մեծացնելու հնարավորություն կունենաք, բայց փողերը երկնքից չեն ընկնի, դրանք պետք է աշխատեք: Դրա համար էլ չի բացառվում, որ ստիպված լինեք հետաձգել պլանավորած հանգիստը, հրաժարվել ուղևորություններից ու զվարճանքներից:

Ամսվա վերջին ուշադիր եղեք առողջությանը: Չի բացառվում ինքնազգացողության վատացումը, խրոնիկ հիվանդության սրացումը:



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հուլիսը բարդ ու կարևոր ամիս կլինի: Կյանքում շատ բան կփոխվի, բայց այդ փոփոխությունները ձեզ հաճախ նկատելի չեն լինի: Իրադարձությունները, որոնք կբերի այս հատվածը, այնքան հասարակ չեն, որքան ձեզ կարող են թվալ: Այնպես որ՝ լավ է եզրակացությունների հարցում չշտապել և հնարավորության դեպքում հետևել զարգացումներին:

Նշանակալի հաջողությունների կարող եք հասնել աշխատանքի մեջ, եթե կենտրոնանաք նրա վրա, առավելագույն ջանքեր գործադրեք մասնագիտական խնդիրները լուծելու վրա: Չի բացառվում, որ դրված նպատակներին հասնելու համար ստիպված լինեք ինչ-որ բան զոհել: Բայց դա ժամանակավոր է, ու շուտով կլրացնեք բաց թողածը:

Հեշտ հաջողությունների վրա հույս մի դրեք, բայց հնարավորությունները թերագնահատել էլ պետք չէ: Հիմա իսկապես պատրաստ կլինեք շատ բանի հասնել:


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Պատրաստ եղեք փորձությունների: Հուլիսի սկիզբը այդ իմաստով առատաձեռն կլինի: Ամուր եղեք, մի հանձնվեք ու մի նահանջեք: Եթե հրաժարվեք մտածածից, շուտով կզղջաք դրա համար: Լավ է չփոխել պլանները, առավել ևս՝ շտապելով ու հետագա քայլերի մասին չմտածելով: Իրավիճակից գլուխ հանելու և հասկանալու համար, թե ինչ է պետք նախաձեռնել, ժամանակ, գիտակ մարդկանց խորհուրդներ ու մտերիմների աջակցություն է պետք:

Հեշտ չի լինի նրանց համար, ովքեր միայնակ կմնան իրենց խնդիրների հետ: Ճիշտ է, ամենայն հավանականությամբ նման բան կպատահի փորձառու, կյանքն իմացող Ջրհոսների հետ: Նրանք ելք կգտնեն իրավիճակից: Կհաջողվի նվազագույնի հասցնել կորուստները, լուրջ սխալներ չանել:

Դժվար կլինի աշխատանքի ու անձնական կյանքի միջև հավասարակշռությունը պահելը: Կձգվեք մեկ դեպի մեկը, մեկ դեպի մյուսը: Մտածեք մենեջմենթի մասին, հետևեք, թե ինչի վրա ու ինչպես եք ծախսում ձեր ժամանակը:


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հուլիսը շատ բարենպաստ կլինի: Այս շրջանում շատ բան սովորականից հեշտ կտրվի: Կարող եք ձեր առաջ բարձր նպատակներ դնել: Դրանց հասնելու շանս կունենաք: Իրադարձությունները երբեմն շատ արագ կզարգանան, բայց, միևնույն է, կհասցնեք կողմնորոշվել, ճիշտ որոշում ընդունել: Հնարավոր է առաջընթաց աշխատանքի մեջ, հաճախ միայնակ գլուխ կհանեք գործերից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Չի բացառվում՝ մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս ունենաք:

Մի վախեցեք երևակայել, երազել, դժվար իրագործելի թվացող պլաններ կառուցել: Հիմա ամեն ինչ հնարավոր կլինի, զարմանալի իրավիճակ կառաջանա, որը թույլ կտա՝ իրականություն դառնան բոլոր ամենանվիրական երազանքները:

Կարող եք նախաձեռնող լինել, համարձակ որոշումներ ընդունել, ճակատագրին ընդառաջ գնալ: Հիմա ակտիվ, խիզախ ու ուժերով լի կլինեք: Այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք չկարողանաք հաղթահարել:


Загрузка...
Կատեգորիա: Ամսվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1174 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES