Հոկտեմբերի աստղագուշակը

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Պետք չէ շտապել։ Ամսվա սկիզբն ամենայն հավանականությամբ բոլոր առումներով բարդ կլինի։ Հատկապես դժվար կլինի նրանց համար, ովքեր սովոր չեն մի քանի գործով միաժամանակ զբաղվել, մի քանի հարցի մասին միաժամանակ մտածել։ Պետք է նաև նոր բան սովորեք, իսկ առաջին հաջողություններն այնքան արագ չեն գա, որքան որ կուզենայիք։ Ամենատպավորվող Խոյերը կսկսեն հուզվել, որի պատճառով սխալներ կանեն կամ կիսատ կթողնեն սկսած գործը։ Բայց եթե ավելի հաստատակամ լինեք, դրական փոփոխությունների կհասնեք ու կհասկանաք, որ շատ բանի եք ունակ։
 

Հոկտեմբերի երկրորդ կեսն ավելի հետաքրքիր կլինի։ Այն նոր հեռանկարներ կբացի, հնարավորություն կտա շարժվել այն ուղղությամբ, որը ձեզ վաղուց գրավիչ է թվում։ Հնարավորինս արագ մի կողմ վանեք կասկածները։ Արագ աջակցություն ստանալ չի հաջողվի, հաճախ նույնիսկ մտերիմները կասկածանքով կվերաբերվեն ձեր նոր նախաձեռնություններին։ Բայց եթե համոզված լինեք դրանց հաջողության վրա, ապա այդ հաջողությունն իսկապես կգա։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Հոկտեմբերի սկիզբը հաջող կլինի, և շատ կարևոր է այդ հատվածը զուր չվատնել։ Այդ շրջանում ձեր ամենակարևոր խնդիրը ապագա հաջողությունների համար հուսալի հիմք ստեղծելը կլինի։ Նախապես մտածեք, թե դժվարությունների դեպքում ում եք դիմելու օգնության խնդրանքով։ Արագ ինչ-որ նախաձեռնություններում հաջողության հասնելու հնարավորություն կլինի։ Առավել լավ կտրվեն այն գործերը, որոնք օգուտ են տալիս ոչ միայն ձեզ, այլ նաև մյուսներին։
 

Աստիճանաբար իրավիճակը լարված ու բարդ կդառնա։ Գլխավոր վտանգը կլինի այն, որ կթերագնահատեք ձեր թշնամիներին, երբեմն չափից դուրս վստահող ու նույնիսկ միամիտ կլինեք։ Ձեզ կարող են վտանգավոր խաղի մեջ ներքաշել։ Խուսափեք չմտածված արարքներից, աշխատեք խոստումներ չտալ։
 

Ամսվա վերջին հուզական լարվածությունը մեծ կլինի։ Սովորականից շատ կհուզվեք, կբարկանաք ինքներդ ձեր ու շրջապատողների վրա։ Դժվար կլինի կշռադատված որոշումներ ընդունելը, բայց եթե ձեզ հաջողվի մի կողմ թողնել հույզերը, իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Ամիսը թեթև չի լինի, բայց չի կարելի ասել, որ այն հաճելի պահերից զուրկ կլինի։ Շատ բան կախված կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելու, կարևոր գործերի վրա կենտրոնանալու ձեր կարողությունից, նույնիսկ եթե դրանք ձեզ առանձնապես գրավիչ չեն թվում։ Եթե դա ձեզ հաջողվի, կկարողանաք խուսափել խնդիրներից ու այնպիսի բաներ չեք անի, որոնց համար հետո ստիպված էիք լինելու զղջալ։
 

Մինչև հոկտեմբերի 10-ը ոչ մի կարևոր բան մի ձեռնարկեք, հատկապես՝ գործնական ոլորտում։ Ստեղծված իրավիճակից ճիշտ տպավորություն ստանալը հեշտ չի լինի։ Հնարավոր են թյուրիմացություններ։ Չեն բացառվում խնդիրները նույնիսկ հին ծանոթների հետ հարաբերություններում։
 

Հետո ավելի բարենպաստ շրջան կգա; Այն զգուշություն կպահանջի, բայց հետաքրքիր հնարավորություններ էլ կստեղծի։ Լավ է, եթե նախապես գործողությունների պլան կազմեք։ Դա կօգնի գնալ դեպի նպատակն ու չշեղվել։ Այս շրջանը վատը չի լինի նաև նրանց համար, ովքեր չեն սիրում ապագային նայել, այլ նախընտրում են ճկուն լինել ու արագ կողմնորոշվել կախված իրավիճակից։ Մի քանի նոր գաղափարներ գնահատելու, դրանցից ամենալավն ընտրելու ու կյանքի կոչելու հնարավորություն կունենաք։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Ձեր կյանքը նշանակալիորեն կփոխվի։ Նրանց համար, ովքեր սովոր են կյանքի սովորական ընթացքին, հոկտեմբերը չափազանց բարդ կթվա։ Դժվարությամբ կպահեք այն, ինչ սովորույթի ուժով էիք պահում։ Արժե մտածել՝ արդյոք արժե անել դա։ Ինչքան շուտ որոշեք, թե ինչն է պետք պահել, իսկ ինչին կարելի է հրաժեշտ տալ, այնքան քիչ դժվարություններ կբերի հոկտեմբերը։
 

Կարող եք նոր գործեր սկսել, եթե վստահ եք դրանց հաջողության վրա։ Լսեք ինտուիցիային։ Այստեղ այն ձեր լավագույն կողմնորոշիչը կլինի։ Եթե կասկածներ ունեք, լավ է մանրամասն ուսումնասիրեք իրավիճակն ու կշռադատեք ռիսկերը, մտածեք, թե ում կարելի է դիմել օգնության խնդրանքով։
 

Անձնական հարաբերություններում ավելի հաճախ կղեկավարվեք առողջ բանականությամբ, քան հույզերով, իսկ դա շատ բան կհեշտացնի։ Ճիշտ է, երբեմն ձեր որոշումներն ու արարքները կզարմացնեն շրջապատին, բայց ժամանակ կանցնի և ձեզ անպայման կհասկանան ու կաջակցեն։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Հոկտեմբերը հաջող կդասավորվի։ Նրա սկիզբը հաջողություններ է խոստանում շատ գործերում, այնպես որ՝ ժամանակը զուր մի վատնեք ու գործեք։ Կարող եք պայմանավորվել երկարատև համագործակցության մասին, հանդիպել այն մարդկանց հետ, ովքեր կարևոր են ձեզ համար, քննարկել անձնական ու գործնական բնույթի լուրջ հարցերը։ Ժամանակը վատը չէ փոփոխությունների համար։ Բայց դրանց վերաբերյալ որոշումները ինքնուրույն պետք է ընդունեք։
 

Մինչև հոկտեմբերի 18-ը կհաջողվի ավարտել սկսած գործերն ու լուծել այն հարցերը, որոնք հանգիստ չէին տալիս ձեզ ու ձեր մտերիմներին։ Ապագայի պլաններում որոշակիություն ու պարզություն կմտնի, որոնց կարիքը շատ էր զգացվում։ Ձեզ համար թանկ կապերն ամրապնդելու, կարևոր մարդկանց հետ հարաբերությունները հարթելու հնարավորություն կունենաք։
 

Հետո մթնոլորտն ավելի լարված կդառնա, տարաձայնությունների հավանականությունը կմեծանա, կոնֆլիկտային իրավիճակներ կառաջանան։ Սուր անկյունները հարթելու ու սխալներ չգործելու համար համբերությամբ պետք է զինվեք։ Կարող են սրվել առողջական խնդիրները։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Հոկտեմբերի մեծ մասը բարենպաստ կլինի։ Այս ամիս շատ օգտակար բաներ կհասցնեք անել։ Շտապելու անհրաժեշտություն չի լինի։ Դրական միտումների ազդեցությունը երկարատև կլինի: Ամենակարևորը մինչև հոկտեմբերի 20-ը երկարատև պլանների հարցում որոշակիություն մտցնելն է, քանի որ հետո դա անելն ավելի բարդ է լինելու։
 

Համախոհներ ու օգնականներ գտնելը դժվար չի լինի։ Հեշտությամբ կշահեք նույնիսկ այն մարդկանց համակրանքը, որոնք ձեր մասին համարյա ոչինչ չգիտեն։ Չի բացառվում՝ դեպի լավը փոխվեն գործնական հարաբերությունները։ Կկարողանաք ամրապնդել մասնագիտական դիրքերը։ Հավանական են համագործակցության առաջարկներ, որոնք սկզբում շատ գրավիչ չեն թվա, բայց հետագայում կօգնեն ձեր կյանքը նշանակալիորեն դեպի լավը փոխել։
 

Միայն ամսվա վերջին կարող են դժվարություններ ծագել։ Դրանք ժամանակավոր բնույթ կկրեն ու արագ կմնան անցյալում, եթե սխալներ չանեք։ Մի շտապեք, լավ կշռադատեք ամեն քայլն, ու ամեն ինչ հաջող կդասավորվի։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Հոկտեմբերի սկիզբը հակասական կլինի, և հենց դա ձեզ դուր չի գա։ Այդ հատվածը շատ պատրանքներ կբերի, որոնք իրական հնարավորությունների հետ շփոթելը հեշտ կլինի։ Օգնության կհասնի փորձը; Հենց դրա շնորհիվ խաբեության զոհ ու ուրիշների խաղում խաղալիք չեք դառնա։ Սա այն շրջաններից է, երբ հրաշքների սպասելն ավելի շատ վտանգավոր է, քան օգտակար։ Ինչքան արագ գնահատեք գործերի իրական վիճակն, այնքան օբյեկտիվ կգնահատեք ձեր հնարավորությունները ու այնքան փոքր կլինի հիասթափությունների հավանականությունը։
 

Մոտավորապես ամսվա երկրորդ կեսից կսկսվի համառ ու արդյունավետ աշխատանքի շրջանը։ Եվ խոսքը միայն բիզնեսի ու մասնագիտական գործունեության մասին չէ; Ամեն ինչին մեծ դժվարությամբ կհասնեք, ճիշտ որոշումները մակերեսին դրված չեն լինի, հաճախ պետք է ջանքեր գործադրեք այն բանին հասնելու համար, ինչը համարյա ձերն էիք համարում։
 

Հոկտեմբերի վերջին իրավիճակը կփոխվի, հաճելի անակնկալները, ճակատագրի նվերներն ու հաջող զուգադիպությունները շատ հավանական կդառնան։ Հավանական է՝ գումար ստանաք կամ պարգևատրվեք նախկինում կատարած աշխատանքի դիմաց։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Ամսվա սկիզբը բարդ կլինի, բայց այդ ժամանակահատվածի հիմնական դժվարությունները կապված կլինեն ոչ թե իրական խնդիրների ու փորձությունների հետ, այլ նրա, որ ճիշտ չեք գնահատի իրավիճակն ու չեք տեսնի հետաքրքիր հնարավորությունները։ Ինչքան շուտ վերադառնաք ինքնուրույն դատելու ու սեփական առողջ բանականությանը ապավինելու ձեր սովորությանը, այնքան արագ իրավիճակը դեպի լավը կփոխվի։
 

Հոկտեմբերի կեսը փոփոխությունների նոր հնարավորություններ կբացի։ Նաև այնպիսի փոփոխությունների, որոնց մասին լրջորեն չեք մտածել։ Օգտակար կլինի հին փորձը։ Պետք կգա այն, ինչ սովորել եք նախորդ ամիսներին։ Երբեմն շատ կտրուկ կլինեք շրջապատի հետ, բայց նրանք չեն վիրավորվի ու կփորձեն հարթել սուր անկյունները։
 

Ամսվա վերջին հնարավոր են լարված պահեր աշխատանքի մեջ։ Ստիպված եք լինելու հուզվել այն ամենի պատճառով, որին առաջ նշանակություն չէիք տալիս։ Շատ կարևոր դեր կխաղա մարդկանց դուր գալու ձեր ունակությունը։ Հենց դրա շնորհիվ կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Ձեզ հանգիստ պահեք։ Հոկտեմբերին պետք կգա զսպվածություն պահպանելու ու հույզերը վերահսկելու ձեր ունակությունը։ Այո, պետք է փորձություններ հաղթահարեք, բայց անզոր չեք լինի։ Կողքից ձեր խնդիրները բարդ կթվան, բայց միշտ կիմանաք, թե ինչպես կարելի է դրանք լուծել։ Շրջապատի խորհուրդները հաճախ անօգուտ կլինեն, իսկ ահա սեփական ինտուիցիայի վրա կարող եք հույս դնել։ Այն կտանի դեպի նպատակը։
 

Հոկտեմբերի կեսը գործնական տեսանկյունից հաջող կլինի։ Շատ բան կախված կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելու ու ժամանակը ճիշտ բաշխելու ձեր ունակությունից։ Պետք է այնպես անեք, որ այն ամեն կարևորին բավականացնի։ Հեշտ կլինի այն Աղեղնավորների համար, ովքեր ոչ միայն ինքնուրույն աշխատելու, այլ նաև ուրիշներին ղեկավարելու փորձ ունեն։ Ընդ որում՝ այդ փորձը պետք կգա և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում։
 

Ամսվա վերջը դուր կգա նրանց, ովքեր առաջին տեղում են դնում անձնական երջանկությունն ու սեփական հոգեկան հանգստությունը։ Սա լավագույն շրջանն է ինքներդ ձեզանից գլուխ հանելու, հին մոլորություններից ազատվելու համար։ Դրանք էլ չեն խանգարի ձեզ առաջ շարժվել ու կվերականգնեք կորցրած հոգեկան հավասարակշռությունը։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Հոկտեմբերը լավը կլինի նրանով, որ համեմատաբար հանգիստ կանցնի, լուրջ ցնցումներ ու խնդիրներ էլ չի բերի։ Շատ բան կախված կլինի ձեր արարքներից ու որոշումներից։ Եթե ուզենաք նախաձեռնող լինել գործնական ոլորտում, դրական փոփոխություններ կնշմարվեն, եթե կենտրոնանաք անձնական կյանքի վրա, այն կսկսի ուրախացնել ձեզ։ Բայց համարյա բոլոր նախաձեռնությունները ջանքեր կպահանջեն, և ճակատագրի նվերների վրա հույս դնել չարժե։
 

Միակ բարդ շրջանը կլինի հեկտեմբերի կեսին։ Բայց այստեղ էլ լուրջ խնդիրները չեն բացառվում։ Հավանական է, ամեն ինչ սահմանափակվի խառնաշփոթով։ Հենց դա ձեզ կստիպի տհաճ պահեր ապրել։ Երբ որ սկսեք կարգուկանոն հաստատել, ամեն ինչ կհարթվի։
 

Հոկտեմբերի վերջը արդյունավետ աշխատանքի շրջան է։ Կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, բարձրացնել որակավորումը, նոր ծանոթություններ ձեռք բերել, մասնակցել հետաքրքիր նախագծերի։ Շրջապատը ձեզ աճող հետաքրքրությամբ կհետևի, հաճախ այդ հետաքրքրությունը սիրային բնույթ կստանա։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Հոկտեմբերի սկզբին զգույշ եղեք։ Առաջին շաբաթը այնպիսին չի լինի, ինչպիսին որ ակնկալում էիք։ Այդ ժամանակ պլանները նույնիսկ չեն էլ կործանվի, դրանք պարզապես կջնջվեն, կդադարեն գոյություն ունենալ ու ստիպված պետք է լինեք լրիվ նոր բան հնարել՝ նվազագույն ինֆորմացիայի տիրապետելու ու ենթադրությունների վրա հիմնվելու պայմաններում։ Բայց դա, որքան էլ զարմանալի է, չի խանգարի հաջողության հասնել ու իրավիճակը դեպի լավը փոխել։ Հոկտեմբերի կեսը արդյունավետ ու հաճելի կանցնի։ Այն կուրախացնի հաջողություններով ու նոր հնարավորություններ կբացի։ Ձեզանից միայն վճռականություն է պահանջվում և արագ կողմնորոշվելու ունակություն, որի շնորհիվ բաց չեք թողնի ձեր շանսը։
 

Ամսվա վերջին կարող են դժվարություններ ծագել, իրավիճակն ավելի լարված ու բարդ կդառնա։ Շրջապատողները ձեզ պահանջներ կներկայացնեն, դժվար կլինի ամեն ինչից գլուխ հանելու համար հարմար պահ գտնելը։ Իրավիճակը անհույս վատը չի լինի։ Եթե հետ կանգնեք չմտածված արարքներից, լուրջ կորուստներից էլ կհաջողվի խուսափել։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Պետք չէ շտապել։ Հոկտեմբերի սկզբին դա ձեր միակ խնդիրը չի լինի։ Հակասական արարքներ չգործելը, սխալներ չանելը, կարևորն ու երկրորդականը չխառնելը հեշտ չի լինի, բայց հնարավոր կլինի։ Ամենահաճելին այն կլինի, որ բարդ շրջանը երկար չի տևի։ Փաստացի ձեզ պետք է դիմանալ ընդամենը մի քանի օր։ Հետո իրավիճակը ավելի լավը կդառնա։
 

Հոկտեմբերի կեսը կտրուկ ու գլխապտույտ աճի ժամանակ է։ Սպասվածից շատ բան կհասցնեք, կանեք այն, ինչի հույս անգամ չունեիք։ Գործերում շատ հաջողակ կլինեք, չի բացառվում արագ մասնագիտական աճը։ Ամենատպավորվողները գլխապտույտ կունենան հաջողություններից, բայց նրանք, ովքեր թեկուզ մի փոքր կենսափորձ ունեն, արագ կվերադառնան իրականություն։
 

Ամսվա վերջը առողջ ինքնաքննադատություն ու նույնքան առողջ կոնսերվատիզմ է պահանջում։ Սա այն ժամանակն է, երբ շատ համարձակ գաղափարները՝ լինեն ձերը, թե ուրիշներինը, վտանգավոր կլինեն ու խնդիրներ կբերեն։ Շատ օգտակար կլինի հնարավորությունները իրատեսորեն գնահատելը, որպեսզի պատրանքները չաճեն ու չամրապնդվեն։


Загрузка...


01.10.2018 1171 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-