Գլխավոր էջ » Ֆայլեր » Ամսվա

ԱՊՐԻԼԻ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ
02.04.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ապրիլը բարդ ամիս կլինի։ Հույս մի ունեցեք, որ արագ կարևոր հաղթանակներ կտոնեք կամ առանց ջանքեր գործադրելու կհասնեք նրան, ինչին վաղուց եք ձգտում։ Ավելի հավանական է հակառակը՝ նույնիսկ ամենահամեստ արդյունքները ստանալու համար ստիպված կլինեք շատ աշխատել՝ զոհելով հանգիստն ու զվարճանքները։

Շատ բան սովորելու հնարավորություն կունենաք։ Օգտագործեք այն, քանի որ նոր գիտելիքները ձեզ դեռ շատ պետք կգան։ Ինչքան շատ շփվեք մարդկանց հետ, որոնք կուզենան կիսվել իրենց փորձով, այնքան լավ։ Կարող եք վերականգնել հարաբերությունները գործընկերների ու այն ծանոթների հետ, որոնց հետ ժամանակին ընդհանուր հետաքրքրություններն էին կապում։ Դա օգտակար կլինի։

Անձնական կյանքում կարող են լուրջ փոփոխություններ լինել։ Պետք է գլուխ հանեք սեփական զգացմունքներից։ Կարող է պարզվել, որ վերջին շրջանում ինքներդ էլ դա չցանկանալով՝ խաբում էիք և՛ ձեզ, և՛ մտերիմներին։ Առանց լավ մտածելու կարևոր քայլեր մի արեք։ Եթե տրվեք պահի ազդեցությանն ու հույզերին, շուտով կզղջաք դրա համար։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ լինի ապրիլի առաջին կեսը։ Այս հատվածում ինչ էլ որ մտածեք, հաջողության կասկած անգամ չի լինի։ Շատ նախաձեռնությունների արդյունքները սպասվածից լավը կլինեն։

Շատ լավ է նոր գործեր ու նախագծեր ստանձնելը։ Դրանք կարող են կապված լինել աշխատանքի, նախասիրությունների կամ անձնական կյանքի հետ։ Բոլոր դեպքերում հաջողությունն ուղեկից կլինի ձեզ։ Լավ հասկանալով, թե ինչի եք ուզում հասնել՝ չեք շեղվի ու թույլ չեք տա շեղել ձեզ։

Հին սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք։ Մեծ հաճույք կստանաք կյանքում կարգուկանոն հաստատելուց ու այն գիտակցումից, որ ամեն ինչ ճիշտ եք անում։

Ապրիլի երկրորդ կեսը քիչ ավելի բարդ կլինի։ Այս հատվածում հավանական են դժվարություններ ու փորձություններ։ Աշխատավայրում կարող են խնդիրներ ծագել։ Դրանք լուծելու համար պետք է արագ սովորեք, յուրացնեք նոր մեթոդները, անեք այն, ինչից առաջ խուսափում էիք։

Չեն բացառվում դժվարություններն անձնական հարաբերություններում։ Դրանք կապված կլինեն այն բանի հետ, որ չեք կարողանա մտերիմներին անհրաժեշտ ուշադրությունը հատկացնել։ Կողքից դա կարող է որպես լրիվ անտարբերություն դիտվել։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ հետաքրքիր ամիս է սպասվում։ Հիմա շատ բան ձեզանից կախված կլինի՝ պլանավորելու ու սեփական ուժերը ճիշտ գնահատելու, ճիշտ ժամանակին գործերը ստանձնելու ու ոչինչ չհետաձգելու ունակությունից։ Հեռատեսություն ցուցաբերեք, նույնիսկ եթե խոսքը դատարկ բաների ու մանրուքների մասին է։ Դա կօգնի խուսափել սխալներից ու խնայել ուժերը։

Հավանական են հաջողություններ մասնագիտական դաշտում։ Նոր խնդիրներ կունենաք, ոգևորությամբ կստանձնեք դրանց լուծումը։ Բաց մի թողեք ձեր կարողությունները ցուցադրելու հնարավորությունը։ Հենց ապրիլին ձեզ ուշադիր կհետևեն այն մարդիկ, որոնցից կախված կլինի ձեր կարիերայի հետագա զարգացումը։

Մտերիմների հետ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կընթանան։ Հավանական են փոքրիկ վեճեր, ցավալի թյուրիմացություններ, որոնք կխանգարեն վայելել շփումները։ Բայց լուրջ կոնֆլիկտներից կարող եք չվախենալ։ Եթե տարաձայնություններ առաջանան, փոխզիջումային տարբերակներ կգտնեք։

Կարևոր է հոգ տանել առողջության մասին։ Ապրիլը իրադարձություններով հագեցած կլինի ու մի քանի օր հիվանդանալու դեպքում շատ բան կկորցնեք։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ապրիլի սկիզբը բարենպաստ հատված է համագործակցություն սկսելու համար։ Եվ դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին։ Եթե ընտանիքի անդամների հետ ինչ-որ գործեր եք ստանձնում, ձեր առջև ընդհանուր նպատակներ դրեք, և հարաբերությունները նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն։ Վեճերը կմոռացվեն, երբ հաջողվի բոլորին հետաքրքրող զբաղմունք գտնել։

Ուշադիր հետևեք շրջապատին։ Նրանցից շատ բան կսովորեք։ Չի բացառվում՝ հասկանաք, թե ում օրինակին պետք է հետևեք հաջողության հասնելու համար։ Վերջին շրջանում հանգիստ չտվող ընտանեկան խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք։

Ամսվա երկրորդ կեսը ավելի լարված կլինի։ Դա կապված կլինի այն բանի հետ, որ նոր նպատակներ կառաջանան ու դրանց հասնելու համար պետք է մեծ ջանքեր գործադրեք։ Գործերը հնարավոր չի լինի հետաձգել, շատ կհուզվեք դրանք ժամանակին ավարտին հասցնելու պատճառով։

Միայն թե բարենպաստ միտումների ազդեցությունը կգործի նաև այդ հատվածում։ Օրինակ՝ աջակցություն կստանաք, որի ակնկալիքը չունեիք, կամ էլ գործնական առաջարկներ կստանաք, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ապրիլի առաջին կեսը շատ հագեցած կլինի։ Այս հատվածում պետք է ամենատարբեր գործերով զբաղվեք, դժվար կլինի մի գործից մյուսին անցնելը։ Շփման շրջանակները կփոխվեն։ Նոր ծանոթներ կհայտնվեն, իսկ հների հետ ավելի ու ավելի քիչ ժամանակ կանցկացնեք։

Դժվար կլինի անձնական կյանքի ու աշխատանքի միջև հավասարակշռություն հաստատելը։ Երկու ոլորտներն էլ ուշադրության կարիք կունենան, դրանցից յուրաքանչյուրում կարող են կարևոր փոփոխություններ լինել։ Չի բացառվում, որ ստիպված լինեք լուրջ որոշումներ ընդունել, ընդ որում՝ դա պետք է անեք ինքնուրույն, առանց խորհրդակցելու։

Ապրիլի սկիզբը բարենպաստ է կյանքը փոխելու համար։ Այնպես որ՝ հավատացեք ձեր ուժերին ու մի հրաժարվեք մտածածից։

Ամսվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի։ Շատ ժամանակ կխլի միապաղաղ աշխատանքը։ Գործերից վատ գլուխ չեք հանի, բայց աշխատանքի արդյունքները չեն գոհացնի ձեզ, ավելին կուզենաք։ Շատ Առյուծներ վառ տպավորությունների, նոր զգացումների կարիք կունենան։

Հնարավոր է շրջապատի աջակցության կարիքն ունենաք, փոխարենը քննադատությունների պակաս չի լինի։ Ինչ էլ որ անեք, կլինի մեկը, որը համաձայն չի լինի ձեզ հետ։ Աշխատեք դրան փիլիսոփայորեն մոտենալ։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ապրիլը բարենպաստ ամիս է։ Կարևոր է կանգ չառնել ձեռք բերածի վրա, առաջ շարժվել։ Հիմա կզգաք, որ պատրաստ եք սարեր շրջել, և դա իսկապես այդպես է։ Կարող եք փայլուն արդյունքների հասնել, ընդ որում՝ լրիվ նոր գործերում։
Շատ արագ գլուխ կհանեք նպատակներից ու առաջնահերթություններից, կհասկանաք, թե ինչ եք ուզում իրականում։

Նաև կհասկանաք, թե ինչպիսին են ձեր իրական զգացմունքները։ Շրջապատի ապրումներն էլ ձեզ համար գաղտնիք չեն մնա։ Ընտանիքում հարաբերությունները դեպի լավը կփոխվեն, և դա զարմանալի չէ, քանի որ կհասկանաք, թե ինչ են ուզում մտերիմները։

Կյանքում արմատական փոփոխությունները քիչ հավանական են։ Բայց չի բացառվում, որ կգտնեք ինչ-որ բան բարելավելու ու անհարմարություն առաջացնող բաներից ազատվելու ձևը։ Ձեզ մոտ շատ լավ կստացվի կարգուկանոն հաստատելը։

Ամսվա վերջին օրերին ուշադիր եղեք առողջությանը։ Այս հատվածում չի բացառվում խրոնիկ հիվանդությունների սրացումը։ Ճիշտ ժամանակին պրոֆիլակտիկ միջոցներ ձեռնարկեք։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ապրիլի սկզբին կգերակշռի դրական միտումների ազդեցությունը։ Սա բարենպաստ հատված է կյանքում ինչ-որ բան փոխելու համար։ Ընդ որում՝ շտապելու կարիք չկա։ Հետևեք ձեզ համար հարմար ռիթմին, արեք այն, ինչ ինտուիցիան է հուշում։

Հավանական է մասնագիտական աճ։ Միանգամից մի քանի աստիճան չեք բարձրանա, բայց աստիճանաբար առաջ կշարժվեք։ Դրա հետ մեկտեղ՝ շատ բան կսովորեք, փորձ ձեռք կբերեք, որը շատ շուտով պետք կգա։ Կարևոր է նաև այն, որ յուրաքանչյուր փուլում նոր ծանոթություններ կհաստատեք, հետաքրքիր մարդկանց կհանդիպեք, որոնցից շատ օգտակար տեղեկատվություն կքաղեք։

Մինչև ապրիլի կեսը հնարավորություն կունենաք իրագործել հին պլանները, անել այն, ինչ մտածել եք։ Արդյունքը իսկապես կուրախացնի ձեզ։

Ամսվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի։ Համախոհների հետ հարաբերությունները լարված կդառնան։ Չեն բացառվում կոնֆլիկտները աշխատանքի վայրում ու տարաձայնություններն ընկերների հետ։ Դա ձեզ չի հուսահատեցնի, բայց կստիպի հուզվել։ Միայն թե խուճապի չեք մատնվի և ճիշտ կվարվեք։

Չնայած անբարենպաստ պայմաններին՝ հաջողությունների հասնելու շանս այս հատվածում էլ կլինի։ Ճիշտ է՝ դրա համար պետք է անսովոր մեթոդներից օգտվեք ու միշտ չէ, որ ձեզ վստահ կզգաք։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ապրիլը շատ անհանգիստ կլինի։ Շատ նոր գործեր կունենաք, դրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ ուշադրություն կպահանջի։ Ինչքան էլ որ ուզենաք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, դա հնարավոր չի լինի։ Այնպես որ՝ պատրաստվեք անընդհատ անցնել մի գործից մյուսը։ Չի բացառվում՝ ստիպված լինեք հրաժարվել գործողությունների սովորական ընթացքից, ինչ-որ լրիվ նոր բան փորձել։ Դրա առավելությունն այն է, որ ձանձրանալու ժամանակ չի լինի։

Ապրիլի առաջին օրերին մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն։ Դրա պատճառը դուք կլինեք։ Չեք ուզենա կիսվել ձեր մտքերով ու ապրումներով, շատ սուր կարձագանքեք այն մարդկանց, ովքեր կուզենան հարցաքննել ձեզ։ Բոլոր դեպքերում վեճերը չեն ձգձգվի, շուտով կհաջողվի խաղաղություն հաստատել։

Ամսվա վերջին մոտ շատ ուշադրություն կպահանջի աշխատանքը։ Կարող է պարզվել, որ ինչ-որ բան աչքաթող եք արել, ստիպված կլինեք արագ ուղղել սխալները կամ վերադառնալ այն գործերին, որոնք բարեհաջող կերպով ավարտված էիք համարում։

Օգնությունը շատ տեղին կլինի։ Աշխատեք շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ։ Այդպես ձեզ ավելի լավ կզգաք։ Հին նախասիրություններին վերադարձը կբարձրացնի տրամադրությունը։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ապրիլի սկիզբը շատ գործերում հաջողություններ է խոստանում։ Աշխատանքի ու բիզնեսի տեսանկյունից սա շատ բարենպաստ շրջան է։ Գումար աշխատելու հետ կապված հարցերում ինտուիցիան հուսախաբ չի անի։ Հաջող կլինեն նախաձեռնությունները։ Առանց լուրջ ակնկալիքների նախագծեր կստանձնեք, բայց շուտով կհասկանաք, որ դրանք կարող են օգտակար լինել։ Աշխատանքի հետ կապված ամեն ինչում հույս դրեք սեփական ինտուիցիայի ու առողջ բանականության, այլ ոչ թե խորհուրդների վրա։

Փորձեք նորը սովորել, զարգացնել ձեր տաղանդներն ու կարողությունները։ Ապրիլին ինքնակատարելագործումը, ինչպես նաև նախաձեռնություններում ամենալավ արդյունքների հասնելու ձգտումը շատ կարևոր է։

Ապրիլի երկրորդ կեսը բարենպաստ է։ Շատ նպատակներին հասնելը հիմա առաջվանից հեշտ կլինի։ Կհասկանաք՝ ինչ է պետք անել, ուժերը զուր չեք վատնի։ Չի բացառվում մասնագիտական աճը։ Կմեծանան եկամուտները։

Ընտանիքում հավանական են դրական փոփոխությունները։ Հարազատների հետ լեզու գտնելը ավելի հեշտ կլինի, իսկ հարաբերություններն ավելի ներդաշնակ կլինեն։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամսվա սկիզբը անակնկալներ կբերի։ Այս հատվածում քիչ հավանական, համարյա անհնարին իրադարձություններ կլինեն։ Կբախվեք տարօրինակ զուգադիպությունների, որոնց արդյունքում իրավիճակն արմատապես կփոխվի։

Նման պայմաններում հազիվ թե ստացվի հետևել նախկին պլաններին։ Պատրաստ եղեք վերամշակել դրանք, ինչ-որ բան հետաձգել կամ տեղափոխել։ Շրջապատը սովորականից հաճախ կխառնվի ձեր գործերին։ Դա կնյարդայնացնի, բայց պետք է բարկությունը ձեր մեջ պահեք։

Աստիճանաբար իրավիճակը կկայունանա, որոշակիություն կառաջանա։ Ապրիլի կեսից կսկսեք նոր պլաններ կառուցել, ընդ որում՝ հույսը պետք է դնել միայն սեփական ուժերի վրա ու ոչ մեկից աջակցություն չսպասեք։

Մտերիմներն ավելի հաճախ ձեր աջակցության կարիքը կունենաք։ Աշխատեք չմերժել նրանց։ Ընտանիքում ձեր հեղինակությունը կաճի, խորհուրդների հարցով կդիմեն նույնիսկ նրանք, ովքեր ձեզանից մեծ ու փորձառու են։

Չի բացառվում՝ հարաբերությունները սառեն ընկերների հետ։ Դրա համար անհանգստանալ պետք չէ։ Պարզապես հիմա շատ զբաղված կլինեք ձեր գործերով, իսկ ընկերներն էլ՝ իրենց գործերով։ Ժամանակի հետ մտերմությունը կվերադառնա։ Դա վերաբերում է նաև սիրային հարաբերություններին։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ապրիլի սկիզբը բարդ կլինի։ Նրա առաջին շաբաթը կանցնի ապրումների ու հոգսերի մեջ։ Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել ոչ այնքան հոգեհարազատ գործերով, շփվել տհաճ մարդկանց հետ։ Բայց ամեն ինչից գլուխ կհանեք, չնայած՝ դա ջանքեր կպահանջի։ Հիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին և առաջ քայլեք առանց կասկածների ու շեղվելու։ Փորձություններ պետք է հաղթահարեք։

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, կայունություն ու ինքնավստահություն ձեռք կբերեք, որի կարիքը շատ էիք զգում։ Հիշեք, որ որքան էլ արագ զարգանան իրադարձությունները, ամեն ինչ լավ կշռադատելու ժամանակ կունենաք։ Պահի ազդեցության տակ կարևոր որոշումներ մի ընդունեք, արմատական փոփոխություններ մի արեք, եթե վստահ չեք, որ դրա կարիք կա։ 

Միայն լավ մտածված, հետևողական գործողությունները թույլ կտան անհրաժեշտ արդյունքների հասնել։ Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին ու գործնական ոլորտին, այլ նաև անձնական կյանքին։ Ղեկավարվեք առողջ բանականությամբ, այլ ոչ թե հույզերով։

Ամսվա վերջին օրերը անակնկալներով լի կլինեն։ Կարող է պարզվել, որ մարդիկ, որոնց ձեզ ընկերներ ու համախոհներ եք համարում, շատ հարցերում չեն կիսում ձեր տեսակետները։ Դա վեճերի պատճառ չի դառնա, բայց անհարմարություններ կպատճառի։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ապրիլը թույլ կտա կյանքում շատ բան դեպի լավը փոխել։ Բայց դրանից օգտվել կարող են միայն նրանք, ովքեր բաց են նորի առաջ, չեն կառչում հնացած կարծրատիպերին ու չեն ուզում հավատարիմ մնալ իրենց մոլորություններին։ Հիշեք, որ իսկապես կարևոր հաղթանակները հեշտությամբ չեն տրվում։ Եթե պատրաստ չեք աշխատել, ձեռնունայն կմնաք։

Աշխատավայրում նոր հոգսեր ու պարտականություններ կլինեն։ Չի բացառվում, որ ստիպված լինեք խախտել սովորական ռեժիմը։ Շատ Ձկներ պետք է իրենց վրա վերցնեն ուրիշների համար պատասխանատվությունը։ Դա նրանց սրտով չի լինի, բայց իրավիճակը փոխելը դեռ նրանց ուժերի սահմաններում չի լինի։

Իրադարձություններ տեղի կունենան, որոնք անակնկալի կբերեն ձեզ։ Հասկանալի է, որ դա կստիպի փոխել պլանները, և ինչքան մեծ ճկունություն ցուցաբերեք, այնքան լավ։ Ինտուիցիան կհուշի, թե երբ է պետք պայքարել պայմանների դեմ և երբ է պետք խոստովանել, որ դրանք ձեզանից ուժեղ են։

Մտերիմների հետ հարաբերությունները անհարթ կլինեն։ Վեճեր հնարավոր են, բայց միայն ձեզանից կախված կլինի, թե որքան դրանք կտևեն։ Աշխատեք հնարավորինս արագ հաշտության եզրեր գտնել, վերականգնել փոխադարձ վստահությունը։ Լուրջ կոնֆլիկտների առիթներ չեն լինի։


Загрузка...
 
Կատեգորիա: Ամսվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 19927 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES