Գլխավոր էջ » Հոդվածներ » ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ » ԹՎԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՍԻ 9-ԻՆ ԾՆՎԱԾՆԵՐԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ


куда сейчас лучше вложить деньги


9 թիվը խորհրդանշում է Մարս մոլորակը, և 9-երն էլ բնույթով պայքարողներ են: Նրանք ամուր են նույնիսկ ամենաուժեղ դիմադրության հանդիպելիս: Այսպիսի դիմացկունությունը նրանց հնարավորություն է տալիս ավարտին հասցնել սկսածը: Նրանք ամբիցիզ են, մի քանի քայլ առաջ են նայում ու սովորաբար հասնում են նպատակին: Իշխող էություն ունեն, ղեկավարելու բնազդ ունեն: Չեն սիրում ենթարկվել, երջանիկ են, երբ իրենք են հրամայում: 1-երի նման կարող են կոպիտ լինել ենթակաների հետ ու խուլ լինել ուրիշների զգացմունքները հաշվի առնելու հարցում: Ռազմական ծառայության մեջ կարող են ամենաբարձր կոչմանն արժանանալ, նույնիսկ եթե շատ հայտնի էլ չեն: Բոլոր դեպքերում նրանց հարգում են ուժեղ խառնվածքի համար:

Հուզական առանձնահատկությունները: Այս մարդիկ սեքսուալ են, սակայն չեն կարողանում արտահայտել իրենց ցանկությունները: Դա է պատճառը, որ հաճախ անհաջողություններ են կրում: Ցանկություններն արտահայտելը թուլություն են համարում: Նրանք առաջնորդ են բոլոր ոլորտներում, բացի սեքսից: Հաճախ կարող է թվալ, որ նրանք սառն են ու ցանկություններ չունեն, սակայն դա այդպես չէ: Իրականում ցանկություններ կան, պարզապես դրանք արտահայտելը արժանապատվությունը կորցնելու պես մի բան են համարում: Հուզականորեն նրանք խորը անձնավորություններ են, հեշտությամբ չեն սիրահարվում ու ընկերանում: Բայց եթե դա տեղի ունենա, ապա նրանք ողջ կյանքի ընկերներ կլինեն:

Մեծ ֆիզիկական տարվածության դեպքում նրանց մոտ տրամաբանությունը երկրորդ պլան է անցնում: Նրանց առաջին ամուսնությունը հաճախ քանդվում է, քանի որ ֆիզիկական տարվածությունը հաճախ սիրո հետ են շփոթում: Սակայն նույն սխալը երկրորդ անգամ հազվադեպ են գործում: Դա վերաբերում է ոչ միայն ամուսնությանը, այլև մյուս բոլոր գործերին: Այդ պատճառով էլ նրանք հաջողակ են կյանքում, քանի որ խելացի են, սովորում են ոչ միայն իրենց, այլև ուրիշների սխալների վրա:

Թերությունները: Այս մարդիկ իշխող են ու հաշվի չեն նստում ուրիշների հետ, այդ պատճառով էլ շատ թշնամիներ ունեն: Սակայն միշտ հաջողության են հասնում, քանի որ աշխատասեր են ու համառ: Բայց հաջողության հասնելուց հետո հաճախ իրենց մյուսներից վեր են դասում: Անզիջում են նրանց հանդեպ, ովքեր համաձայն չեն իրենց: 9-երը կարող են ապրել նրանց հետ, ովքեր հոգևոր զարգացմամբ ու վերլուծական մտածողությամբ հավասար են իրենց: Նախընտրում են իրենց լավ հեղինակություն ունեցող մարդկանցով շրջապատել: Հեղինակություններ չեն ընդունում, չեն հարգում նաև թույլերին: Թուլությունն այն է, ինչի հետ նրանք երբեք չեն հաշտվի:

Երջանիկ թվերը՝ 9, 18, 27, 2, 11, 29, 3, 12, 21, 30, 6, 15, 24:

Թշնամի թվերը՝ 7, 16, 25:

Երջանիկ ամսաթվերը՝ 9, 18, 27:

Հաջող օրերը՝ հինգշաբթի, ուրբաթ:

Վատ ամիսները՝ ապրիլ, մայիս, հոկտեմբեր, նոյեմբեր:

Գույները՝ կարմիրի ու վարդագույնի բոլոր երանգները:

Քարերը՝ սուտակ ու նռնաքար:

Հիվանդությունները՝ տենդ, ցան, խոզուկ: Կյանքում առնվազն մեկ անգամ վիրահատության կենթարկվեն:

Խորհուրդ: 9-երը խիզախ են: Սակայն կարող են դաժան լինել, եթե նրանց բարկացնեն, կարող են առանց մտածելու սուր արտահայտվել ու թշնամիներ ձեռք բերել: Նրանք պետք է սովորեն վերահսկել իրենց ու իրենց խոսքը: Հեշտությամբ են իրենք իրենց համար տհաճություններ ստեղծում, հետո ժամանակ ու էներգիա են վատնում ստեղծված խնդիրները լուծելու համար: Եթե այս մարդիկ մի քիչ զուսպ չլինեն մարդկանց հետ հարաբերություններում, ռիսկի են դիմում մեկուսացած ու առանց ընկերների մնալ:

9-երը ունակ անձնավորություններ են, որոնք կարող են ծառայության մեջ բարձունքի հասնել, սակայն պետք է սովորեն ուրիշների վրայով չանցնել: Տղամարդիկ պետք է զգույշ լինեն խորամանկ կանանցից. նման տարվածությունը վատ ավարտ կարող է ունենալ: Նրանք պետք է զսպվածություն ցուցաբերեն հակառակ սեռի հետ հարաբերվելիս: 9-երի կյանքի երկրորդ փուլն ավելի հաջող կլինի: Երբ նրանք հաղթահարեն առաջին փուլի արգելքները, հաջողության ու հանգստության կհասնեն: Կարևորը սովորեն լեզուն ատամների արանքում պահել:


куда сейчас лучше вложить деньги



Загрузка...

Կատեգորիա: ԹՎԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ | Ավելացրեց: Moder-003 (25.12.2017) | Հեղինակ: Լուսինե Բրուտյան
Դիտումներ: 791 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES