Գլխավոր էջ » Հոդվածներ » ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ » ԹՎԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՍԻ 19-ԻՆ ԾՆՎԱԾՆԵՐԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

19-ը դիկտատոր է: 1-ի ու 9-ի գումարը 10 է, այն է՝ 1: Սա իշխող բնավորության մասին է խոսում: Ընդ որում՝ 1-ը երկու անգամ է հայտնվում՝ թվի մեջ և թվերի գումարում: Այս մարդիկ երբեք և ոչ մեկին չեն ենթարկվի: 1-ին հատուկ ինքնավստահությունն այստեղ փառասիրության է հասած: Նրանք իրենց ամեն ինչում առաջինն են համարում ու համաձայն չեն, որ ինչ-որ մեկն իրենցից լավ կարող է անել գործը: Ողջ աշխարհը պտտվում է նրանց շուրջ: Երբեք գոհ չեն նրանից, ինչ ունեն, միշտ ավելին են ուզում: Ուժեղ անհատականություն են, իշխող են: Կարող են ոչնչացնել ցանկացածին, ով կկանգնի նրանց ամբիցիաների ճանապարհին: Վճռականությունն ու ակտիվությունը 1-ի ու 9-ի հիմնական հատկանիշներն են, և 19-ի մեջ դրանք եռակի անգամ ուժեղ են:

Հուզական առանձնահատկությունները: Վերը նշվածը կարելի է ասել նաև նրանց հուզական ու սեռական կյանքի մասին, այստեղ էլ նրանք պետք է դոմինանտեն: Նրանց մտքով չի էլ անցնում, որ ուրիշներն էլ զգացմունքներ ունեն, որոնց հետ պետք է հաշվի նստել: Շրջապատողները միայն գործիքներ են, որոնք ծառայում են նրանց նպատակներին: 19-երը էգոիստ են, կարող են հեռու վանել մարդուն, եթե նա իրենց պետք չէ: Հույզերը նրանց կյանքում մեծ դեր չեն խաղում, կարող են դրսևորվել միայն վաղ երիտասարդության տարիքում ու ծերության շրջանում: Ինչ կապվածությունների մեջ էլ որ նրանք լինեն, միշտ իրենց միայնակ են զգալու: Սեքսուալ առումով նրանց բավարարելն էլ բարդ է, նրանց միշտ ինչ-որ բան պակասում է: 9-ի ազդեցությամբ նրանք չեն կարողանում արտահայտել իրենց ցանկությունները, այստեղ զուգընկերն ինքը պետք է ղեկավարությունը ձեռքը վերցնի, հակառակ դեպքում 19-ը չի զլանա նաև ուժ կիրառել: Բոլոր կետերով այն շատ վտանգավոր թիվ է:

5-ի նման 19-ն էլ կարող է գոյատևել միայն իր նմանների հետ: Նա շատ դոմինանտող է, և նրանք, ովքեր կապված են 19-երի հետ, ամենայն հավանականությամբ նրանց հետ կմնան ավելի շատ վախի, քան կապվածության պատճառով: 19-երը ձգողական ուժ ունեն, կարող են գրավել, ենթարկեցնել իրենց: 19-ի զուգընկերը կամ նրան հավասար պետք է լինի, կամ ամբողջությամբ ենթարկվի նրան:

Թերությունները: Ամբիցիաներն ու իշխող խառնվածքը կարող է նրանց կործանման պատճառը դառնալ: Այս մարդիկ իրենց համար ճամփա են բացում՝ սրբել-տանելով դիմադրության ցանկացած փորձ, տարբերություն չդնելով թշնամիների ու ընկերների միջև, և արդյունքում կարող են առանց ընկերների մնալ: Նրանք կարող են հաջողության հասնել, բայց քանի որ միշտ ամեն ինչ քիչ են համարում, դա նրանց համար անհաջողությամբ կարող է վերջանալ:

Երջանիկ թվերը՝ 1, 10, 28, 9, 18, 27, 5, 14, 23:

Մյուս բոլոր թվերը թշնամի են:

Ուրախ ամսաթվերը՝ 19, 5:

Հաջող օրերը՝ երեքշաբթի, շաբաթ:

Գույնը՝ կարմիր:

Քարը՝ տոպազ:

Հիվանդությունները՝ արյան բարձր ճնշում, ծաղիկ:

Խորհուրդ: 19-երը պետք է կարողանան զսպել իրենց բարկությունն ու ամբիցիաները: Ղեկավարի հատկանիշներ ունեն, այդ գործում նրանց հավասարը չկա, բայց կարող են չարաշահել իրենց իշխանությունը, յուրացնել այն, ինչ ուրիշինն է: Նրանք գլխապտույտ հաջողության են հասնում, ապա անկում ապրում, բայց դրանում մեղավոր են հենց իրենք: Եթե կարողանան բավարարվել նրանով, ինչին հասնում են, նշանավոր կդառնան ոչ միայն իրենց ապրած ժամանակաշրջանում, այլև կմնան պատմության մեջ: Իսկ պատմության մեջ նրանք հաճախ որպես դիկտատորներ են հիշվում:



Загрузка...

Կատեգորիա: ԹՎԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ | Ավելացրեց: Moder-003 (19.02.2018) | Հեղինակ: Լուսինե Բրուտյան
Դիտումներ: 539 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES