Գլխավոր էջ » Հոդվածներ » ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ » ԹՎԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՍԻ 17-ԻՆ ԾՆՎԱԾՆԵՐԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Կազմված է 1-ից ու 7-ից, իսկ այս թվերի գումարը 8-ն է, որն էլ 17-ը հետաքրքիր թիվ է դարձնում: Այստեղ 1-ը ամբիցիաներ, էներգիա, անկախություն, ստեղծագործ խառնվածք ու պլանների հստակ իրագործում է ապահովում: 7-ը փոփոխություններ, անհանգստություն, ճամփորդություններին հակվածություն է հաղորդում: 1-ի հետ համակցված՝ այս մարդկանցից լավ գրողներ կամ նկարիչներ են դուրս գալիս: Դրա հետ մեկտեղ նրանք պրակտիկ են, խելացի, խնդրին տրամաբանորեն են մոտենում: Իսկ 1-ի ու 7-ի գումար 8-ը տալիս է երկատված անձնավորության, որը հասկացված չէ շրջապատի կողմից: Արդյունքում՝ 17-ը երեք գլխավոր գծեր ունի՝ ամբիցիա ու ակտիվություն, փոփոխականություն և չհասկացված լինելը:

Հուզական առանձնահատկությունները: Այս մարդիկ 7-ի ազդեցությամբ փոփոխական են, սակայն 1-ն էլ նրանց նվիրված է դարձնում, իրենց մշտական կապերի մեջ նրանք հավատարիմ են: Եթե զուգընկերը փորձի սահմանափակել նրանց կամ ինչ-որ բանում խանգարել, նրանք կարող են բաժանության գնալ:

17-երը հնարավոր է մի քանի անգամ ամուսնանան: Նրանց նոր ամուսնությունը հնից շատ ավելի հաջող կլինի: Սեքսուալ առումով սա ամենաուժեղ թիվն է: Սիրում են փորձարկումները, սահմանափակումներ չեն ճանաչում, ուժեղ են, բայց կոպիտ: Նրանց զուգընկերն էլ պետք է ուժեղ լինի:

Թերությունները: Նրանց փոփոխական լինելը հաճախ դժբախտություն է բերում: Չեն կարողանում կայուն լինել ոչ աշխատանքի մեջ, ոչ մարդկանց հետ հարաբերություններում: Դա է պատճառը, որ կարիերայում հաճախ հաջողակ չեն լինում՝ չնայած իրենց կարողություններին: Նրանք պետք է այնպիսի մասնագիտություն ընտրեն, որն ազատ տեղաշարժ կենթադրի:

Երջանիկ թվերը՝ 1, 7, 8, 10, 28, 26, 17, 25:

Թշնամի թվերը՝ 5, 14, 23, 2, 11, 20, 29:

Ուրախ ամսաթվերը՝ 1, 7, 8:

Հաջող օրերը՝ կիրակի և երկուշաբթի:

Վատ ամիսները՝ դեկտեմբեր, հունվար:

Գույնը՝ երկնագույն:

Քարերը՝ սև մարգարիտ, սև ադամանդ:

Հիվանդությունները՝ լյարդ և մարսողական համակարգ:

Խորհուրդ: 17-երը հետաքրքիր, խելացի ու ակտիվ անձնավորություններ են: Նրանք պետք է իրենց մեջ կայունություն դաստիարակեն և ճնշեն փոփոխությունների խիստ մեծ ցանկությունը:




Загрузка...
Կատեգորիա: ԹՎԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ | Ավելացրեց: Moder-003 (17.02.2018) | Հեղինակ: Լուսինե Բրուտյան
Դիտումներ: 508 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES